Անահիտ Կոստանյան
Անահիտ Կոնստանտինի Կոստանյան (փետրվարի 10, 1963[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության (1991 թվականից), «Կանայք երաժշտության մեջ» ընկերության (2004 թվականից) անդամ։
Անահիտ Կոստանյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 10, 1963[1] (61 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Աշխատավայր | Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ և Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կենսագրություն
խմբագրելԱնահիտ Կոստանյանը ծնվել է 1963 թվականի փետրվարի 10-ին Երևանում։ 1989 թվականին ավարտել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի երաժշտության տեսության և կոմպոզիցիայի բաժինը (դասատու՝ Լևոն Չաուշյան)։ 1988 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիա կոմպոզիցիայի բաժինը (Գրիգոր Եղիազարյանի դասարան), իսկ 1990 թվականին՝ ասպիրանտուրան (ղեկ.՝ Էդգար Հովհաննիսյան)։
1990-1991 թվականներին դասավանդել է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանում, 1992-2000 թվականներին՝ Ա. Աճեմյանի անվան երաժշտական դպրոց, 2001 թվականից՝ Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։
Հեղինակել է բալետային սյուիտ, կվարտետներ, վոկալ-փողային կվինտետ (ըստ Մ. Մեծարենցի)՝ ձայնի և փայտե փողային գործիքների, լարային կվարտետի, երգաշարերի (ըստ Ն. Զարյանի և Պ. Սևակի)՝ երգչախմբի համար, «Հայրենասիրական երգեր», «Ժողովրդական պար», «Այբբենարան» մանկական մյուզիքլ, մանկական երգեր, դաշնամուրային գործեր (սոնատին, պիեսներ՝ պատանի դաշնակահարի համար) և այլն։
Պարգևներ
խմբագրել- ՅՈԻՆԵՍԿՕ-ի Ա. Խաչատրյանի հուշամեդալ (2007),
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2017)։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |