Անալի Թիփթոն (անգլ.՝ Analeigh Christian Tipton նոյեմբերի 9, 1988(1988-11-09), Մինեապոլիս, Մինեսոտա), ամերիկյան դերասանուհի[1], ֆոտոմոդել, նախկին գեղասահորդ։ Հայտնի է որպես «Թոփ մոդել ամերիկյան ձևով» շոուի 11-րդ սեզոնի եզրափակիչ փուլի մասնակից և «Խելագար, հիմար սեր» ֆիլմում խաղացած դերով։ 2014 թվականին ABC հեռուստաընկերության «Մանհեթնյան սիրո պատմություն» սիթքոմում խաղացել է գլխավոր դեր[2]։

Անալի Թիփթոն
AnaleighTipton.jpg
Ծնվել էնոյեմբերի 9, 1988(1988-11-09) (32 տարեկան)
ԾննդավայրՄինեապոլիս, Մինեսոտա
ԿրթությունՆյու Յորքի կինոակադեմիա
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, գեղասահորդ և կինոդերասանուհի

ԿենսագրությունԽմբագրել

1988-2007: Վաղ կյանք և գեղասահքի կարիերաԽմբագրել

Անալին ծնվել է 1988 թվականի նոյեմվերի 9-ին Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում[3]։ Երբ Անալին 8 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Կալիֆոռնիա նահանգի Սակրամենտո քաղաք, ուր նա ավելի ուշ ընդունվել է Սուրբ Ֆրանցիսկայի միջնակարգ դպրոց և Universal Studiosում դպրոցական ծրագրով նյույորքյան կինոակադեմիա Լոս Անջելեսում։ Սովորել է նաև «Marymount College»-ում (Պալոս Վերդաս՝ Կալիֆորնիա)[4]։

Անալին սկսել է չմուշկով սահել 2,5 տարեկանից[3] և իր կարիերայի ընթացքում մասնակցել է ԱՄՆ-ի չորս գեղասահքի առաջնությունների։ Դադարել է չմուշկով սահել 16 տարեկանից, բայց շարունակում է սահել ՁԻԱՀ-ով հիվանդների համար կազմակերպված բարեգործական շոուներում[5]։

Մինչև «Թոփ մոդել ամերիկյան ձևով» շոուին մասնակցելը, Անալին կեցվածք է ընդունել լուսանկարիչներ Շոն Ֆայֆերաի և Ռոբերտ Դեյի համար, ինչպես նաև եղել է Ալեխանդրա Գարիբայի «Grazia» ամսագրի գովազդային գործակալության մոդել։ Անալին նաև Լոս Անջելեսում «I Model & Talent»-ի հետ ստորագրել է պայմանագիր[6] և Քելի Նիշիմոտոյի համար մասնակցել է Լոս Անջելեսում Նորաձևության շաբաթ 2008 աշնանային հավաքածուի ցուցադրությանը[7]։

2008-2010: «Թոփ մոդել ամերիկյան ձևով» և մոդելային կարիերաԽմբագրել

2008 թվականին Անալիի մասին իմացել են MySpace կայքի միջոցով և նրան խնդրել են Լոս Անջելեսում անցնել «Թոփ մոդել ամերիկյան ձևով» շոուի լսումները[3]։ Քաստինգի ժամանակ պարզվել է, որ Անալիին ուզեցել են առևանգել և վաճառել Սաուդյան Արաբիայի արքայազնին, բայց բարեբախտաբար Անալիին հաջողվում է գործարքը խափանել[8]։

Շոուին, չնայած այն հանգամանքին, որ մի անգամ կտրվելու վտանգի տակ էր, նրա աշխատանքներըը 2 անգամ ճանաչվել են լավագույնը։ Սակայն եզրափակչում Անալին չի կարողանում եզրափակիչ փուլ անցածների երկյակում հայտնվել և գրավում է 3-րդ տեղը[9]։

Չնայած «Թոփ մոդել ամերիկյան ձևով» շոուին Անալին գրավել էր 3-րդ տեղը, բայց դա չի խանգարում նրան Լոս Անջելեսում պայմանագիր կնքել Abrams Artists Agency-ի և Ford Models-ի հետ[10]։ Բացի այդ, նա հայտնվում է «Մերի Քլեր» ամսագրի իսպանական տարբերակում, «Seventeen»-ի շապկին և «Maxim» ամսագրում[11]։

2010 թվականից մինչև մեր օրեր։ Դերասանական կարիերաԽմբագրել

Անալին իր դերասանական կարիերան սկսել է 2010 թվականից:Նա շոուի մեկ այլ մասնակցի՝ Սամանթոն Փոթերի հետ խաղացել է Մեծ պայթյունի տեսությունը հեռուստասերիալի էպիզոդներից մեկում[12]։

Սթիվ Կարելի, Ջուլիան Մուրի և Էմմա Սթոունի հետ միասին խաղացել է «Խելագար, հիմար սեր» ֆիլմում՝ Ջեսսիկա դայակի դերում[13]։ Այս դերով նա արժանացել է որոշ կինոքննադատների դրական արձագանքին։ Անալին «Երկրորդ առևանգում» ֆիլմի գլխավոր ղեկավարը լինելուն զուգահեռ[14] խաղացել է նաև «Հովատակ» կատակերգական սերիալի 3-րդ եթերաշրջանում՝ խաղալով Սենդիի՝ երիտասարդ ալֆոնսի հարսնացուի դերը[15]։

2012 թվականին Թիփթոնը նկարահանվել է Passion Pit խմբի «Constant Conversations» հոլովակում։

2013 թվականին Անալին Նիկոլաս Հոլտի, Դեյվ Ֆրանկոի, Թերեզա Պալմերի և Ջոն Մալկովիչի հետ ռեժիսոր Ջոնաթան Լիվայնանի «Մեր մարմինների ջերմությունը» սարսափ ֆիլմում խաղացել է երկրորդական դեր[16]։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2008 Մեծ պայթյունի տեսությունը The Big Bang Theory Անալի
2016 Վիրուս Viral Սթեյսի
2011 Խելագար, հիմար սեր Crazy, Stupid, Love Ջեսիկա Ռայլ
2011 Աղջիկները վտանգի մեջ Damsels in Distress Լիլի
2011 Հովատակ Hung Սանդի
2013 Մեր մարմինների ջերմությունը Warm Bodies Նորա
1014 Լյուսի Lucy Քերոլին
2014 Մանհեթնյան սիրո պատմություն Manhattan Love Story Դանա
2015 Զբոսանք Միսիսիպիով Mississippi Grind Վանեսա
2015 Մթության շրջանները Limitless Շոնա
2015 Մեծ պայթյունի տեսությունը The Big Bang Theory Վենեսա Բենետ
2018 Ընկած աստղ Broken Star Մարտի Մարլո

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Favorite 'America's Next Top Model' Moments Revealed»։ BuddyTV։ Արխիվացված օրիգինալից 2012-08-28-ին։ Վերցված է 2019-09-09։ «Now I'm acting and signed with an agency in L.A.» 
  2. Nellie Andreeva (24 января 2014)։ «Georgina Rylance Joins ‘Gracepoint’; Analeigh Tipton Boards Jeff Lowell Project»։ Deadline.com։ Վերցված է 2014-05-13 
  3. 3,0 3,1 3,2 Бывшая фигуристка позирует на подиуме(անգլ.)
  4. «Marymount Alumna Stars in New Film» Archived 2011-06-12 at the Wayback Machine. Maymount College Alumni web site
  5. Elfman Lois (August 11, 2008)։ «Crazy, Stupid Love's Tipton has skating roots»։ Ice Network։ Վերցված է August 11, 2011 
  6. «I Model & Talent»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-28-ին։ Վերցված է 2019-09-09 
  7. Анали Типтон на неделе моды дизайнера Келли Мишито(անգլ.)
  8. Biography Analeigh Tipton Archived 2012-10-23 at the Wayback Machine.(անգլ.) Buddy TV
  9. «ANTM Alum Analeigh Tipton Stars In Upcoming Indie Comedy» Wetpaint
  10. «Analeigh Tipton»։ Ford Models։ Արխիվացված է օրիգինալից 2009-07-17-ին։ Վերցված է 2012-04-05 
  11. «Мой первый раз: Анали Типтон» Видео Archived 2011-05-17 at the Wayback Machine. Maxim(անգլ.)
  12. «Теория Большого взрыва» (անգլ.)
  13. «Analeigh Tipton Joins Carell/Gosling Comedy» April 8, 2010, Coming Soon.net
  14. Анали Типтон (Analeigh Tipton) | Я — Талант!
  15. «Анали Типтон: Проект Голливуд» Интервью Teen Vogue(անգլ.)
  16. «Дэйв Франко, Анали Типтон и Кори Хардрикт в фильме «Тёплые тела»»։ Արխիվացված օրիգինալից 2012-08-28-ին։ Վերցված է 2019-09-09 (անգլ.)

Արտաքին հղումներԽմբագրել