Այրիս Էպֆել (անգլ.՝ Iris Apfel, օգոստոսի 29, 1921(1921-08-29)[1], Քուինս, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 1, 2024(2024-03-01)[1], Փալմ Բիչ, Ֆլորիդա, ԱՄՆ[1]), ամերիկացի հայտնի գործարար, ինտերիեր ձևավորող, նորաձևության պատկերակ։

Այրիս Էպֆել
անգլ.՝ Iris Apfel
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 29, 1921(1921-08-29)[1]
ԾննդավայրՔուինս, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմարտի 1, 2024(2024-03-01)[1] (102 տարեկան)
Մահվան վայրՓալմ Բիչ, Ֆլորիդա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՎիսկոնսինի համալսարան Մեդիսոնում, New York University Institute of Fine Arts? և Putney High School?
Մասնագիտությունինտերիերի դիզայներ, գործարար և մոդել
 Iris Apfel Վիքիպահեստում

Վաղ կյանքը խմբագրել

Այրիս Էպֆելը ծնվել է 1921 թվականի օգոստոսի 29-ին Աստորիայում, (Քուինս, (Նյու Յորք)։ Էպֆելը Սամուել Բեռռլիի միակ երեխան է, ում ընտանիքը ապակի և հայելի արտադրող բիզնեսի սեփականատեր էր, իսկ նրա ռուսական ծննդով կինը՝ Սադին ուներ նորաձևության խանութ։ Երկուսն էլ հրեա էին[2][3]։ Այրիս էպֆելը սովորել է Նյու Յորքի համալսարանի արվեստի պատմության բաժնում և հաճախել է Վիսկոնսինի համալսարանին կից արվեստի դպրոց[4]։

Կարիերա խմբագրել

Որպես երիտասարդ կին, Էպֆելը աշխատել է Women's Wear Daily իմիջ կենտրոնում և եղել է Էլիանոր Ջոնսոնի համար որպես ինտերիեր ձևավորող։ Նա նաև նկարիչ Ռոբերտ Գուդմենի օգնականն էր[2]։ 1948 թվականի փետրվարի 22- ին ամուսնացել է Կառլ Էպֆելի հետ (1914 - 2015 )[5] : Երկու տարի անց նրանք գործարկեցին տեքստիլային գործվածքների արտադրամաս և այն ղեկավարեցին մինչև իրենց թոշակի անցնելը՝ 1992 թվականը։ Այրիս Ապֆելը մասնակցել է Սպիտակ տան ձևավորման վերականգնման նախագծերին ինն նախագահների կառավարման շրջանում՝ Թրումանի, Էյզենհաուերի, Քենեդու, Ջոնսոն, Նիքսոնի, Ֆորդի, Քարթերի, Ռեյգան և Քլինթոնի։ Չնայած ընտանեկան բիզնեսին զույգը սկսեց ճանապարհորդել աշխարհի շուրջ, որի ժամանակ գնում էր ոչ արևմտյան, արտասովոր հագուստներ։ Նա տրամադրում էր այս զգեստներն իր հաճախորդներին բարձր հասարակարգի խնջույքներին մասնակցելու ժամանակ հագնելու համար[6]։ 2016 թվականին նա ավստրալիական Blue Illusion ապրանքանիշի խորհրդանիշն էր[7]։

Ժառանգություն խմբագրել

Թանգարանային անցյալի վերաբերյալ խմբագրել

2005 թվականի սեպտեմբերի 13-ին Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանին կից The Costume Institute-ում կազմակերպվեց ցուցահանդես Այրիս Էպֆելի ոճի մասին։ Ցուցահանդեսի վերնագիրը «Հազվադեպ Թռչուն» (անգլ.՝ Rare Bird) էր։ Կենսակերպի և ոճի պատմության թանգարանը Ֆլորիդայում ստեղծում է տուն, որը կծառայի որպես պատկերասրահ Այրիս Էպֆելի հագուստների, աքսեսուարների և կահույքի համար։

Վավերագրություն խմբագրել

Այրիս Էպֆելը Ալբերտ Մայսլեսի կողմից պատրաստված Iris ֆիլմի գլխավոր հերոսուհին է.[8][9][10][11] ։ Ֆիլմը ցուցադրվել է 2014 թվականի հոկտեմբերին Նյու Յորքի ֆիլմերի փառատոնի ժամանակ։ Այրիսը նաև նկարահանվել է «Եթե դու կադրի մեջ չես կեր նախաճաշ» (անգլ.՝ If You’re Not In the Obit, Eat Breakfast) վավերագրական ֆիլմում, որն էկրան է բարձրացել 2017 թվականին[12][13][14]։

Պարգևատրումները խմբագրել

Այրիս Էպֆելին հանձնվեց մրցանակ Կանայք միասին նախագծի տնօրենների խորհրդի և բելառուսական բյուրոյի անդամ Մալյու Էդվարս Հուրլիի և Բրյուսելում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Իսպանիայի ներկայացուցիչ Կարլոս Հեմինեզի կողմից։

Անձնական կյանք խմբագրել

2015 թվականի օգոստոսի 1-ին, իր 101-րդ տարեդարձից 3 օր առաջ Այրիս Էպֆել ամուսինը մահացավ։ Նրանք համատեղ ապրել են 67 տարի[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.nytimes.com/2024/03/01/fashion/iris-apfel-dead.html
  2. 2,0 2,1 Hodson, Heather (2007 թ․ մարտի 3). «Anything goes». The Daily Telegraph. London.
  3. «Iris Apfel: a Jewish Collector of Great Style». The Jewish Daily Forward. 2009 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  4. «Biography». businessoffashion.com. The Business of Fashion. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
  5. Carl Apfel Արխիվացված 2017-08-31 Wayback Machine findagrave.com, retrieved July 22, 2017.
  6. Hodson, Heather. «Anything goes». telegraph.co.uk. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
  7. Jenni Ryall (2016 թ․ փետրվարի 24). «94-year-old fashion icon Iris stars in campaign for Australian fashion brand». Mashable. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  8. "Iris Apfel is the Goddess of style". Toronto Star, November 11, 2016, Leanne Delap.
  9. Warburton, Sophie (2011 թ․ օգոստոսի 26). «Victoria's Secret News». The Daily Telegraph. London. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  10. «First look: Iris Apfel film». elleuk.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  11. «Un documentaire sur Iris Apfel». Vogue (French). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Magnolia Pictures Acquires 'Iris,' Albert Maysles' NYFF Documentary». 2014 թ․ հոկտեմբերի 24.
  13. «'If You're Not In the Obit, Eat Breakfast,' a Celebration of Vitality After Age 90 Hosted by Carl Reiner, Debuts June 5, Exclusively on HBO». TVWeek. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
  14. By 39 forlife (2017 թ․ ապրիլի 10). «Experts share advice on aging gracefully in new HBO documentary». 39 for Life. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  15. "Carl Apfel," Hollywood Reporter