Այշա Աբդուլինա (ղազ.՝ Айша Абдуллина, հունիսի 22, 1916(1916-06-22), Ալմաթի, Թուրքեստան, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 26, 2019(2019-11-26)), խորհրդային և ղազախական թատերական դերասանուհի, երգչուհի, Ղազախական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1942), Ղազախական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1958)։

Այշա Աբդուլինա
Ծնվել էհունիսի 22, 1916(1916-06-22)
ԾննդավայրԱլմաթի, Թուրքեստան, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 26, 2019(2019-11-26) (103 տարեկան)
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ղազախստան
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1935 թվականին ավարտել է ղազախական դրամատիկական թատրոնին կից երկամյա թատերական ստուդիան։ Դերասանական ֆակուլտետը ավարտել է 1938 թվականին։

65 տարվա ընթացքում հանդես է գալիս Շիմքենտայի Շանինի անվան Հարավ-Ղազախական մարզային դրամատիկական թատրոնի բեմում, որտեղ խաղացել է ավելի քան 200 դեր, այդ թվում՝ ամենատարբեր ժանրերի պիեսներում տասնյակ գլխավոր դերեր։

Ղազախստանի թատրոնի պատմության մեջ առաջին դերասանուհին է, որը Դեզդեմոնին մարմնավորել է Շեքսպիրի «Օթելլո» ողբերգության մեջ։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին բազմաթիվ համերգներով հանդես է եկել մարտադաշտերում։

Իր 95-ամյա հոբելյանը դիմավորել է հարազատ թատրոնի բեմում։

Այշա Աբդուլինայի 100-ամյակին նվիրված հանդիսություն է տեղի ունեցել Ղազախստանի Ժումատ Շանինի անվան դրամայի մարզային ակադեմիական թատրոնում։

Կյանքից հեռացել է 2019 թվականի նոյեմբերի 26-ին[1][2].

Մրցանակներ խմբագրել

  • «Պատվո նշան» շքանշան
  • Հայրենական պատերազմի շքանշան (1946)
  • Պարասատ շքանշան (2007)[3]
  • ԽՍՀՄ մեդալներ
  • Ղազախստանի ԽՍՀ վաստակավոր արտիստ (1942)
  • Ղազախական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1958)
  • Հարավ-ղազախստանյան մարզի պատվավոր քաղաքացի (2002)
  • Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի պետական կրթաթոշակ՝ Ելբասի մշակույթի բնագավառում (2018)[4]

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Қазақстан Республикасында кімнің кім екені . Екі томдық анықтамалық. Алматы, 2011 жыл. ISBN 978-601-278-473-2
  • Жоғарыға көтеріліңіз ↑ Жетісу. Энциклопедия. — Алматы: «Арыс» баспасы, 2004. — 712 бет. ISBN 9965-17-134-3

Արտաքին հղումներ խմբագրել