Այծամորուք
Այծամորուք | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ցեղ | Այծամորուք (Galega) L., 1753 |
Այծամորուք (լատին․՝ Galega), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 3 (այլ տվյալներով՝ 6-8), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ այծամորուք դեղատու (G. officinalis) և այծամորուք արևելյան (G. orientaiis)։
Արտաքին կառուցվածք և նշանակություն խմբագրել
Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ մինչև 150 սմ։ Տերևները խոշոր են, բարդ փետրաձև։ Ծաղկաբույլը ողկուզանման է, ծաղիկները՝ կապույտ կամ սպիտակ։ Պտուղը նեղ գլանաձև բազմասերմ ունդ է։ Դեղատու այծամորուքը պարունակում է ալկալոիդ (գալեգին), վիտամին C, ինսուլինանման նյութ և այլն։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են շաքարախտի, բրոնխային հեղձուկի դեպքերում։
Տարածվածությունը Հայաստանում խմբագրել
ՀՀ-ում հանդիպում է 2 տեսակ՝ այծամորուք դեղատու (G. officinalis) և այծամորուք արևելյան (G. orientaiis)։ Աճում է Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի մարզերի ենթալպյան բարձրախոտերում և մարգագետիններում, գետափերին, անտառի բացատներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այծամորուք» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այծամորուք» հոդվածին։ |