Այլևս երբեք (նկար, Գոգեն)
«Այլևս երբեք» (անգլ.՝ Nevermore), ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ, քանդակագործ, կավագործ, արվեստի մեջ նոր նկարչական տեսակների՝ սինթետիզմի, պրիմիտիվիզմի հիմնադիր և նախակարապետ Պոլ Գոգենի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1897 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 83,7 × 139,1 սմ։ «Այլևս երբեք» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Կուրտոյի արվեստի ինստիտուտում[2] (Լոնդոն, Միացյալ Թագավորություն)։
Այլևս երբեք | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պոլ Գոգեն[1] |
տարի | 1897 |
բարձրություն | 60 սանտիմետր |
լայնություն | 161 սանտիմետր |
ժանր | նյու |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Կուրտոյի արվեստի ինստիտուտ |
հավաքածու | Կուրտոյի արվեստի ինստիտուտ |
հիմնական թեմա | Pau'ura a Tai? |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Nevermore (Gauguin), Courtauld Վիքիպահեստում |
Նկարագիր
խմբագրել«Այլևս երբեք» ստեղծագործությունը համարվում է «մերկ պառկած» թեմայի տարատեսակություն։ Հոլանի տահիտուհի աղջիկը պառկած է փարթամ մահճակալին։ Թվում է, թե երիտասարդ աղջիկը լարված է ինչ-որ մեկի ներկայությունից։ Հետին պլանում Պոլ Գոգենը պատկերել է դռան որմնախոռոչ, որտեղ զետեղել է միմյանց հետ զրուցող երկու մարդկանց։ Նկարի վերին ահյակ անկյունում կա մի գրություն՝ «Nevermore»՝ «Այլևս երբեք», որի տակ նկարիչն իր ստորագրությունն է թողել։ Գրվածքներից աջ պատկերված է մի սև թռչուն, որն հիշեցնում է Էդգար Ալլան Պոյի «Ագռավը»[3] բանաստեղծությունը.
«Այլևս երբեք» ստեղծագործությունը հաստատակամ է և արտասովոր՝ նկարված մռայլ գունային երանգներով։ Կտավն արտացոլում է ավելի շատ տագնապ, քան թե հեշտասիրություն։ Մահճակալին ընկողմանած կնոջը Պոլ Գոգենը պատկերել է անհանգիստ վիճակում։ Պարզ չէ, թե վերջինս ում է նայում՝ առգավի՞ն, թե՞ հարևան սենյակում գտնվող երկու զրուցակիցներին։
Նկարման ոճում առկա են թանձրախիտ վրձնահարվածները, վառ ու արտահայտիչ գույները, որոնք բնորոշ են էքսպրեսիոնիստներին։
Ռենտգենյան հետազոտության արդյունքում պարզվել է, որ «Nevermore» ստեղծագործությունը նկարվել է մեկ այլ նկարի վրա։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://artuk.org/discover/artworks/nevermore-207187
- ↑ «Fitxa del Courtauld Institute of Art». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Carta de Paul Gauguin a Daniel de Monfreid, 14 de febrer de 1897, citada a Paul Gauguin, la búsqueda del paraíso, de Bernard Denvir, Odín Editores, Barcelona: 1994. ISBN 84-493-0081-9