Մեռածների ոգին չի ննջում
«Մեռածների ոգին չի ննջում» (Manao Tupapau) , ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ, քանդակագործ, կավագործ, արվեստի մեջ նոր նկարչական տեսակների՝ սինթետիզմի, պրիմիտիվիզմի հիմնադիր Պոլ Գոգենի նկարը։ Կտավը ստեղծվել է 1892 թվականին՝ Տահիտի կղզու խուլ գյուղերից մեկում։ Այս ստեղծագործությունում արտացոլվում է նկարիչի համար բնորոշ իրականության և մտացածինի միաձուլումը։ Հատկապես, երբ հին լեգենդները սերտորեն միահյուսված են տահիտցիների կյանքին։
Մեռածների ոգին չի ննջում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պոլ Գոգեն[1] |
տարի | 1892[1] |
բարձրություն | 72,4 սանտիմետր և 0,73 մետր[1] |
լայնություն | 92,4 սանտիմետր և 0,92 մետր[1] |
ստեղծման վայր | Տահիտի |
ուղղություն | Պոստիմպրեսիոնիզմ[2], իմպրեսիոնիզմ[2], Պրիմիտիվ[2] և Պոնտ-Ավենի դպրոց[2] |
ժանր | նյու[1], կենցաղային ժանր և դիմապատկեր[1] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Օլբրայթ-Նոքս պատկերասրահ[1] |
հավաքածու | Օլբրայթ-Նոքս պատկերասրահ[3][1] |
սեփականատեր | Օլբրայթ-Նոքս պատկերասրահ |
մակագրություն | Manaò tupapaú և P. Gauguin 92 |
պատկերված են
| |
https://www.albrightknox.org/artworks/19651-mana%C3%B2-tupapa%C3%BA-spirit-dead-watching կայք | |
Ծանոթագրություններ | |
Spirit of the Dead Watching Վիքիպահեստում |
Երիտասարդ պառկած աղջիկը տահիտուհի Տեխուրուն է՝ Գոգենի կինը։ Իսկ ոգին պատկերված է որպես սովորական սևահանդերձ փոքրիկ կին։ Նկարի մռայլ, մանուշակագույն ֆոնը ստեղծում է անվանը համապատասխան մթնոլորտ։
Ստեղծման պատմություն
խմբագրել«Մեռածների ոգին չի ննջում» կտավի ստեղծման համար հիմք ծառայեց մի իրական իրադարձություն։ Գոգենը ուղևորվում է Պապեետե և այնտեղ է մնում մինչև մութն ընկնելը։ Ամուսնուն սպասող Տեխուրան տեսնում է, որ լուսամփոփում վերջացել է յուղը, ուստի ստիպված պառկում է և սպասում ամուսնու վերադարձին։ Գոգենը ներս գալով վառում է լուցկու հատիկ, որպեսզի լուսավորի տարածքը, որի պատճառով հույժ վախեցնում է կնոջը՝ տահիտուհի Տեխուրուին։
Այդ մասին Գոգենը հետևյալ կերպ է արտահայտվում. «Կարո՞ղ էր նա ինձ ընդունել որպես դիվային ուրվականի՝ տուպապաուի, ով, ըստ լեգենդի, չի թողնում իր ազգակիցներին գիշերները ննջել»[4]։ Ավելի ուշ, «Մեռածների ոգին չի ննջում» նկարը ստեղծելիս Գոգենը նկատում է, որ Տահիտիի բնիկները վախենում են ուրվականներից և միշտ գիշերները լամպը վառած են թողնում։ Նրանք երբեք գիշերները տանից դուրս չեն գա առանց լապտերի, նույնիսկ լապտերով միայնակ չեն համարձակվում[5]։ Տուպալուն՝ մեռյալների ոգին, պատկերված է կնոջ տեսքով, ում հագին սևաթույր հանդերձանք է. դեմքը նման է դիմակի։ Այդ մասին Գոգենը արտահայտվել է
Ինչպե՞ս է պատկերացնում բնիկը ուրվականին։ Նա երբևիցե չի եղել թատրոնում, չի կարդացել վեպեր։ Այդ իսկ պատճառով, երբ նա ցանկանում է ներկայացնել ուրվականին, փորձում է մտածել մեռյալների մասին, ում կենդանի ժամանակ ճանաչել է։ Այդ նշանակում է, որ իմ ուրվականը պետք է նման լիներ մի սովորական պառավի, ով ձեռքերը երկարել է, որպեսզի բռնի իր զոհին։ Տրամադրվածության միտումն ինձ ստիպում է նկարի ֆոնին պատկերել ծաղիկներ։ Ծաղիկները նույնպես տուպապաու են, այսինքն թափառուն կայծեր, նրանք ցույց են տալիս, որ ուրվականները հետաքրքվում են մեզանով՝ մարդկանցով։ Այդպիսին է տահիտցիների հավատալիքները[5] |
Պոլ Գոգենը նկարին տվել է տահիտյան անվանում՝ «Manao tupapau», որը թարգմանաբար նշանակում է «Միտք կամ Հավատ և ուրվական», ավելացնելով, որ անվանումը երկակի ըմբռնումներ է հարուցանում։ Կամ կինը մտածում է ուրվականների մասին, կամ ուրվականն է մտածում նրա մասին»։ Ու, իրականում, տահիտերենով «Manao tupapau» հնչում է որպես «միտք ուրվական» ու արտահայտում է անհեթեթություն[5]։
«Մեռածների ոգին չի ննջում» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Օլբրայթ Նոքսի արվեստի պատկերասրահում՝ Բուֆալո, Նյու Յորք։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 https://www.albrightknox.org/artworks/19651-mana%C3%B2-tupapa%C3%BA-spirit-dead-watching
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 RKDartists (նիդերլ.)
- ↑ http://www.albrightknox.org/collection/search/piece:511/ — Buffalo AKG Art Museum.
- ↑ Literature, Arts and Medicine Database. Spirit of the Dead Watching (Manao tupapau) Annotated by Bertman, Sandra L.
- ↑ 5,0 5,1 5,2 Даниельссон, Бенгт. Гоген в Полинезии. М.: Искусство, 1969
Գրականություն
խմբագրել- Danielsson, Bengt (1965). Gauguin in the South Seas. New York: Doubleday and Company.
- Brettell, Richard (1988). «The Return to France». The Art of Paul Gauguin. with Peter Zegers. National Gallery of Art. էջեր 308–9. ISBN 0-8212-1723-2. LCCN 88-81005..
- Eisenman, Stephen F. (1997). Gauguin's Skirt. London: Thames and Hudson. ISBN 0-500-01766-2.
- Field, Richard S. (1977). Paul Gauguin:The Paintings of the First Trip to Tahiti. Garland. ASIN B007EU412C.
- Frèches-Thory, Claire (1988). «The First Tahitian Years». The Art of Paul Gauguin. with Peter Zegers. National Gallery of Art. էջեր 279–82, 317–29, 345–8. ISBN 0-8212-1723-2. LCCN 88-81005.
- Gamboni, Dario (2003). «Paul Gauguin's Genesis of a Picture: A Painter's Manifesto and Self-Analysis». Nineteenth-Century Art Worldwide. 2 (3).
- Gauguin, Paul. The letters of Paul Gauguin to Georges Daniel de Monfreid, translated by Ruth Pielkovo; foreword by Frederick O'Brien. archive.org
- Jolly, Margaret (2000). «Fraying Gauguin's Skirt: Gender, Race, and Liminality in Polynesia». Pacific Studies. 23 (1/2).
- Malingue, Maurice. Paul Gauguin: letters to his wife and friends. Cleveland, 1949. ASIN B000XJHQ0K
- Mathews, Nancy Mowll. Paul Gauguin: an erotic life, 2001. Yale University Press.
- Maurer, Naomi E. The pursuit of spiritual wisdom: the thought and art of Vincent van Gogh and Paul Gauguin, 1998. Fairleigh Dickinson University Press.
- Pollock, Griselda. Avant-Garde Gambits: Gender and the Colour of Art History, London: Thames and Hudson, 1993.
- Sweetman, David (1995). Paul Gauguin, A Life. New York City, New York: Simon & Schuster. ISBN 0-684-80941-9.
- Wadley, Nicholas (1985). Noa Noa: Gauguin's Tahiti, London: Phaidon Press. ISBN 0-7148-2375-9.
Արտաքին հղումներ
խմբագրել- Cahier pour Aline(չաշխատող հղում) (facsimile)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մեռածների ոգին չի ննջում կատեգորիայում։ |