Այլընտրանքային էներգիայի ինստիտուտ

Այլընտրանքային էներգիայի ինստիտուտը (հայտնի է նաև որպես AEI) Արևմտյան Տեխասի A&M համալսարանի էներգիայի այլընտրանքային հետազոտությունների ճյուղն է եղել։ Ձևավորվել է 1977 թվականին։ Ծրագիրը ճանաչվել է ինչպես երկրում, այնպես և միջազգայնորեն, և հետազոտությունների հետ մեկտեղ ապահովել է կրթություն և իրազեկում ԱՄՆ–ում և ամբողջ աշխարհում։

Այլընտրանքային էներգիայի ինստիտուտ
Տեսակհամալսարան և գիտահետազոտական ինստիտուտ
Հիմնադրված է1977
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունCanyon?
Կայքwindenergy.org(անգլ.)

Պատմություն խմբագրել

 
Այլընտրանքային էներգիայի ինստիտուտի քամու փորձարկման տարածաշրջանային կենտրոն

AEI-ը հիմնադրվել է Արևմյան Տեխաս նահանգի համալսարանում (այժմ Արևմյան Տեխասի A&M համալսարան) 1977 թվականին դոկտոր Վոն Նելսոնի, դոկտոր Ըրլ Գիլմորի և դոկտոր Ռոբերտ Բարիոի կողմից։ Ստեղծման գաղափարը ծնվել է 1973 թվականի նավթային ճգնաժամի ժամանակ[1]։ Արևմտյան Տեխաս նահանգի ֆիզիկայի բաժանմունքն արդեն փորձեր էր կատարում քամու էներգիայի հետ կապված, և այս երեք անձինք նախաձեռնեցին հիմնել բաժին՝ հատկապես քամու ուսումնասիրության վրա կենտրոնանալու համար։ Բաժնի հիմնական նպատակներն էին`

  • Փորձարկել քամու տուրբինի նախագծերը։
  • Բարելավել ներկայիս աերոդինամիկական դիզայնը։
  • Ինֆորմացնել հասարակությանը քամու և արևի էներգիայի տեխնոլոգիաների վիճակի մասին։

Առաջին տասնամյակ. 1977-1987 թվականներ խմբագրել

Սկզբնապես, կազմակերպության հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր փոքր հողմատուրբինի հետազոտության և սայրերի նախագծերի բարելավման վրա։ Այս պահին ամբողջ Տեխասում տեղադրել են փորձնական տուրբիններ և ջրի պոմպեր։ Այս նախագծերը թույլ տվեցին, որ AEI-ն զարգանա և բարելավվի սայրերի ձևավորման տեսության և արտադրության վրա։ Այս ժամանակահատվածում կազմակերպությունը խորհրդատվություն է անցկացրել նաև Լատինական Ամերիկայում, Ջամայկայում, Հավայան կղզիներում և Եվրոպայում։ Այնտեղ AEI-ն վերապատրաստում էր գյուղեր և խմբեր` հողմային էներգիայի համակարգերում։

Այս պահին AEI-ն գործում է երեք վայրում` մեկը համալսարանից դուրս և երկուսը` համալսարանում։ Այս վայրերում են իրականացվում թեստերի նմուշների, տուրբինների գեներատորների և ամբողջական նմուշների փորձարկումները։

Երկրորդ տասնամյակ։ 1987-1997 թվականներ խմբագրել

 
AEI-ի արեգակնային էներգիայի շենք

Այս տասնամյակի ընթացքում կազմակերպությունը կենտրոնացել է կանաչ շենքերի նախագծերի վրա։ Դրանցից ամենանշանավորը AEI-ի Արևային էներգիայի շենքն էր[2]։ Շենքի կառուցումն ավարտվել է 1993 թվականին, և այն տասնյոթ տարի ծառայել է որպես AEI-ի գործունեության հիմնական վայր։

Կազմակերպությունը մի քանի էլեկտրական ֆուրգոն է նվեր ստացել, որոնցից երկուսը պահպանվել են մի քանի տարի։ Այս ֆուրգոններն օգտագործվում էին տվյալների հավաքագրման և քամու էներգիայի տեղական նախագծերն ավարտին հասցնելու, ինչպես նաև համալսարանական և փորձադաշտային շրջայցեր կատարելու համար[3]։

1995 թվականից սկսած՝ AEI–ն սկսել է աշխատել Տեխասի ընդհանուր հողային գրասենյակի հետ՝ քամու վերաբերյալ տվյալները հասարակությանը տրամադրելու համար։ Մինչ «GLO» տվյալների կայքերի շահագործումից հանվելը[4], կազմակերպությունը դեռ հավաքել, վերլուծել և հրապարակել է Տեխասի քամու տվյալները լայն հասարակության համար։

Հիմա։ 1998 թվականից ներկա ժամանակներ խմբագրել

Ներկայումս AEI-ն գտնվում է Արևմտյան Տեխասի համալսարանում[5] և մշակում նոր պլան, ինչպես նաև կատարում հետազոտություններ կանաչ էներգետիկ համակարգերի վերաբերյալ իր։ Կազմակերպությունը կենտրոնանում է փոքր սայրերի և տուրբինի փորձարկման վրա, մասնավորապես հորիզոնական և ուղղահայաց առանցքի նորարարական նախագծերի վրա։

2010 թվականին AEI թեստային կայքը տեղափոխվել է Nance Ranch[6]: Այս պահին կազմակերպության գրասենյակները նույնպես տեղափոխվել են WTAMU-ի Palo Duro հետազոտական հաստատություն[7]։

1990-ական թվականների վերջին AEI-ն սկսեց նաև մշակել ֆորտրան ծրագիր, որը կոչվում էր ROTOR: Ծրագիրը կարող էր կանխատեսել ուժի տեսական ուրվագծերը սայրերի նմուշների համար և թողարկել այս արտադրանքը։ Ծրագիրը դրանից հետո մի քանի անգամ փոփոխվել է և մինչ այժմ օգտագործվում է[8]։

Այս ընթացքում AEI-ի «Wind Data» (քամու տվյալներ) ծրագիրը մեծապես ընդլայնվել է։ Հողմային ֆերմերներին ու հասարակությանը տվյալներ տրամադրելուց բացի, կազմակերպությունը նաև վերլուծում և հրապարակում է տվյալներ մասնավոր կազմակերպությունների համար։ Ընդհանուր առմամբ, կազմակերպություններն այժմ տվյալներ են հավաքում Տեխասում գտնվող 75 կայքերից։ Տվյալների այս կայքերից 50-ը արխիվացվում են առցանց, որոնցից 31-ը առաջարկում են տվյալներ հետազոտողների և մշակողների կողմից հանրային օգտագործման համար[9]։

Կրթություն խմբագրել

Դասընթաց խմբագրել

2009 թվականից AEI-ն առաջարկում է առցանց այլընտրանքային էներգիայի դասընթացներ WTAMU-ում՝ քամու, արևի և վերականգնվող էներգիայի վերաբերյալ։ Ներկայումս WT-ն առաջարկում է մեկ դասընթաց յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում։ Դասընթացները դասավանդում են AEI-ի աշխատակիցները և բաց են WT ուսանողների և սերտիֆիկացում փնտրողների համար։

Բացի WTAMU-ի կողմից առաջարկվող առցանց դասընթացներից, AEI-ն հեղինակել է նաև վերականգնվող էներգիայի դասագրքեր [10] և կրթական ձայնասկավառակներ։ Ձայնասկավառակներում խոսվում է քամու էներգիայի, հողմային տուրբինների, արևային էներգիայի և հողմային ջրերի թեմաներ շուրջ։ Որոշ սկավառակներ մատչելի են նաև իսպաներենով։ [11]

Սեմինարներ և գիտաժողովներ խմբագրել

«Windy Land Owners» խմբագրել

1989 թվականից սկսած AEI-ը սեմինարներ է անցկացնում Windy Land Owners-ի համար։ Նախագծված է հողատերերին և այլ շահագրգիռ կողմերին քամու արդյունաբերության վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ սովորեցնել։ Սեմինարների մեծ մասը տեղի ունեցան Տեխասի հարակից նահանգներում։ Հետաքրքրության մեծացման պատճառով 2001 թվականից սկսած AEI-ը սկսեց սեմինարներ անցկացնել Տեխասում [12]:

Այս սեմինարների ընթացքում ընդգրկված թեմաներն են`

  • Քամու էլեկտրակայանի հիմունքներ,
  • քամու ռեսուրսները Տեխասում,
  • հնարավոր խնդիր և պայմանագրային նկատառումներ,

2009 թվականից սկսած AEI-ը նաև սկսեց առցանց տեղեկություններ ներկայացնել WLO սեմինարներից` ընդհանուր տեղեկատվության համար։

WEATS խմբագրել

 
AEI-ի ուսուցման, կրթության և իրազեկման դասընթացների տնօրենի օգնական «WEATS»-ում 2007 թվականներին:

AEI-ի Արևային էներգիայի կառույցը

1998 թվականին մեկնարկած «Քամու էներգիայի կիրառական ծրագրերի ուսուցման սիմպոզիումը» (WEATS) միջազգային ճանաչում ունեցող սեմինար է` նախատեսված բնիկ ամերիկացիների համայնքի համար։ Նախագծված է ծրագրավորողների, մշակողների, կոմունալ ծառայությունների ոլորտում աշխատողների և ինժեներների համար, որոնք անմիջականորեն ներգրավված են էներգետիկ նախագծերում։

Այս սիմպոզիումում ընդգրկված թեմաներն են`

  • Գործնական գիտելիքներ և վերլուծական գործիքներ` նախագծի իրագործելիությունը հասկանալու և վերլուծություն կատարելու համար,
  • քամու էներգիայի վերաբերյալ փոքր ու մեծ նախագծերի իրականացում,
  • վերականգնվող էներգիայի ազգային լաբորատորիայի և տեղական փորձագետների դասախոսություններ տեխնոլոգիայի հնարավորությունների և ծրագրի կայուն զարգացման տնտեսական և ֆինանսական ասպեկտների մասին,
  • վայքեր այցելություններ։

Համայնքների ներգրավում խմբագրել

Իր անցկացրած սեմինարներից և վորքշոփերից զատ AEI-ն նաև պարբերաբար խորհրդատվություն է առաջարկում հողմագործ-ֆերմերներին և նրանց հյուրընկալում իր հետազոտական օբյեկտներում։

Որպես համայնքի իրազեկման մաս, կազմակերպությունը նաև ներկայացվում է «Caprock Science Fair»-ում[10] և այլ տեղական դպրոցներում՝ տարրական, կրտսեր և ավագ դպրոցների աշակերտներին` պրեզենտացիաների, սեմինարների և գրքույկների միջոցով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Carr, David (2010 թ․ փետրվարի 22). «Regional Wind Test Center - Our History». Windtestcenter.org. Alternative Energy Institute. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին.
  2. «Solar Building 1993 Photo Gallery». Windenergy.org. Alternative Energy Institute. 2009 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 11-ին.
  3. LaFleur, Oral (2002), «Proceedings of the 2002 ASEE Gulf-Southwest Annual Conference», in The University of Louisiana at Lafayette (ed.), Exploring Renewable Energy Education, vol. 4, American Society for Engineering Education, էջ 11
  4. «Mapping and Monitoring Sustainable Energy» (Cached). 2010 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 7-ին.(չաշխատող հղում)
  5. Ranaivo, Yann (2010 թ․ սեպտեմբերի 16). «New WT research head focused on turbines, degree program». Amarillo Globe-News. Morris Publishing Group.
  6. Welch, Kevin (2010 թ․ հուլիսի 2). «Energy institute: Change afoot: Vaughn's departure among the shifts». Amarillo Globe-News. Morris Publishing Group. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին.
  7. «Palo Duro Research Facility». West Texas A&M University. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
  8. Clark, R.N (1979), Schneider, A.D. (ed.), Irrigation Pumping with Wind Energy, vol. 60, Transactions of the ASABE, էջ 30, 0002-1458
  9. Tangler, JL (2002), «The nebulous art of using wind tunnel aerofoil data for predicting rotor performance», Wind Energy, Wiley Online Library, Wind Energy (2–3): 245–257, Bibcode:2002WiEn....5..245T, doi:10.1002/we.71
  10. Beck, Bruce (2008 թ․ հունիսի 4), «Science Fair: Students show off projects at Caprock», Amarillo Globe-News, Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 22-ին, Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 6-ին {{citation}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել