Այդովշչինա
Այդովշչինա (սլովեն.՝ Ajdovščina, իտալ.՝ Aidussina, գերմ.՝ Haidenschaft), քաղաք և համայնք Սլովենիայի կենտրոնական մասում։
Քաղաք | |||
---|---|---|---|
Այդովշչինա | |||
սլովեն.՝ Ajdovščina | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 245,2 կմ² | ||
ԲԾՄ | 106[1] մ | ||
Բնակչություն | 18 095 [2] մարդ (2002) | ||
Խտություն | 73,8 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 5270 | ||
Ավտոմոբիլային կոդ | GO | ||
Պաշտոնական կայք | ajdovscina.si | ||
| |||
Աշխարհագրություն խմբագրել
Քաղաքը գտնվում է Լյուբլյանայից դեպի հարավ-արևմուտք, Իտալիայի սահմանից ոչ հեռու, Վիպավսկի հովտում, Ադրիատիկ ծովից մոտ 25 կմ հեռավորության վրա։
Պատմություն խմբագրել
Քաղաքի առաջին ճշգրիտ հիշատակումը վերաբերվում է մ.թ.ա. 200 թվականին։ Այդովշչինան հայտնի էր որպես փոքր պահակակետ, որը օգտագործում էին հռոմեացիները և կոչում Mansio Fluvio Frigido: Ավելի ուշ քաղաքը հիշատակվել է որպես Castra կամ Castrum ad Fluvio Frigido: Այդովշչինան ունեցել է կարևոր ռազմավարական դիրք Վիպավսկի հովտի մի քանի մարտերի ժամանակ, որոնցից է 394 թվականին Ֆրիգիդ գետի վրա տեղի ունեցած մարտը։ Բացի այդ, քաղաքը գտնվում է պատմական Կրայնա և Գորիշկա պատմական շրջանների սահմանին։ 1918-1945 թվականներին գտնվել է Իտալիայի ղեկավարության ներքո, բացառությամբ 1924-1927 թվականների։
Բնակչություն խմբագրել
Համայնքի բնակչությունը կազմում է 18095 մարդ, իսկ քաղաքի բնակչությունը՝ 6373 մարդ։ Ըստ 2002 թվականի մարդահամարի արդյունքների համայնքի բնակչության 92,6 %-ը իրենց առաջին լեզուն համարում են սլովեներենը, մոտ 1,8 %-ը՝ բոսնիերենը։
Տնտեսություն խմբագրել
Ժամանակակից քաղաքը տարածաշրջանի համար կարևոր արդյունաբերական կենտրոն է։ Տնտեսության հիմնական ճյուղերն են՝ տեքստիլ արտադրությունը, սննդի, կահույքի և շինանյութերի արդյունաբերությունը։
Սպորտ խմբագրել
Տեղական սպորտային ակումբը կրում է «Պրիմորիե» անվանումը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Nadmorska višina naselij, kjer so sedeži občin» [Height above sea level of seats of municipalities] (Slovene, English)։ Statistical Office of the Republic of Slovenia։ 2002։ Արխիվացված օրիգինալից 2012-11-25-ին։ Վերցված է 2017-07-20
- ↑ Statistical Office of the Republic of Slovenia
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Այդովշչինա կատեգորիայում։ |