Այան Դերե (նաև՝ Այան Սու, ռուս.՝ Аян-Дере, ուկրաիներեն՝ Аян-Дере, Ղրիմի թաթարերեն՝ Ayan Dere, Аян Дере), սակավաջուր հեղեղատ Ղրիմի հարավարևելյան ափին, Ալուշտայի քաղաքային օկրուգի տարածքում (ըստ Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ալուշտայի քաղաքային խորհուրդ)։ Ջրահոսքի երկարությունը 5,0 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը՝ 5,0 կմ²[2]։

Այան Դերե
Բնութագիր
Երկարություն5 կմ
Գետաբերանի տեղակայումՍև ծով
Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1]
ԵրկրամասՂրիմի Հանրապետություն և Ղրիմի Ինքնավար Հանրապետություն

Աշխարհագրություն խմբագրել

Հեղեղատի ակունքը գտնվում է Կարասան լեռան մոտ (Դեմերջիի հարավարևելյան լեռնաճյուղեր)[3], անցնում է հարավային ուղղությամբ։ Թափվում է Սև ծովը Ալեքսանդրիայի ամառանոց բնասահմանի մոտ[2]։ Հեղեղատի ջրապահպանական գոտին սահմանված է 50 մետր[4]։

Անվանում խմբագրել

1836 թվականին հրատարակված Պյոտր Կոպենի Հարավային Ղրիմի ժողովածուի քարտեզի վրա ջրահոսքը նշված է պարզապես Այան սու[5], 1842 և 1865 թվականների քարտեզների վրա՝ նույնպես Այան սու՝ կիրճ պարզաբանմամբ[6][7]։ 1890 թվականի Ղրիմի քարտեզի վրա արդեն նշվում է Այան Դերե կիրճ[8], ըստ երևույթին, այդտեղից էլ անվանումը տեղափոխվել է ժամանակակից զբոսաշրջային քարտեզներ[3][9]։ Ժամանակակից պաշտոնական փաստաթղթերում նշվում է ողողատ առանց անվանման[2][4]։

Լողափ խմբագրել

Ալուշտա առողջարանային քաղաքի արևելյան ծայրամասում գործում է «Էվրիկա» հանգստի գոտու բազմակիլոմետրանոց առափը։ Այստեղ է հասնում Այան-Դերե հեղեղատը։ Այստեղ են տեղակայվում ավտոմոբիլային զբոսաշրջիկների վրանային ավանները[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 2,2 A.A. Лисовский, В.А. Новик, З.В. Тимченко, З.Р. Мустафаева Поверхностные водные объекты Крыма (справочник) / A.A. Лисовский. — Симферополь: Рескомводхоз АРК, 2004. — С. 10. — 114 с. — 500 экз. — ISBN 966-7711-26-9
  3. 3,0 3,1 «Туристическая карта Крыма. ЮБК». ЭтоМесто.ru. 2007. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  4. 4,0 4,1 «Предложения по охране окружающей природной среды и улучшению санитарно-гигиенических условий, по охране воздушного и водного бассейнов, почвенного покрова, организации системы охраняемых природных территорий». ОАО «Гипрогор». Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  5. «Южный Крым из сборника Петра Кеппена». ЭтоМесто.ru. 1836. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  6. «Топографическая карта полуострова Крым. Военно-топографическое депо». ЭтоМесто.ru. 1842. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  7. «Карта Шуберта - Крым (Таврическая губерния). Военно-топографическое депо - 3 версты». ЭтоМесто.ru. 1865. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  8. «Верстовка Крыма от Военно-топографического Депо». ЭтоМесто.ru. 1890. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  9. «Горный Крым». ЭтоМесто.ru. 2010. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  10. «Пляжи Алушты». Վերցված է 2019 Փետրվար 11-ին.(չաշխատող հղում)