Ամֆիթատրոն Դուրրասում

հռոմեական ամֆիթատրոն Ալբանիայի Դուրրաս քաղաքում

Ամֆիթատրոն Դուրրասում (ալբ․՝ Amfiteatri i Durrësit, լատին․՝ Amphitheatrum Dyrrhachium), հռոմեական ամֆիթատրոն, որը գտնվում է Ալբանիայի Դուրրաս քաղաքում։ 1-ին[3] դարի սկզբում, այլ տվյալներով՝ 2-րդ դարում կառուցված ամֆիթատրոն, որը համարվում է անտիկ ժամանակաշրջանի խոշորագույն հուշարձաններից մեկը Ալբանիայում և Բալկանյան տարածաշրջանում[4]։ Հուշարձանն ընդգրկված է Ալբանիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում և գտնվում է Ալբանական մշակութային հուշարձանների ինստիտուտի պահպանության ներքո[5]։

Ամֆիթատրոն Դուրրասում
Տեսակհռոմեական ամֆիթատրոն, հնագիտական հուշարձան և պատմության հուշարձան
Երկիր Ալբանիա[1]
ՏեղագրությունԴուրրես և Դուրրասի համայնք[1]
ՎայրԻլլիրիա և Դուրրաս
Ժառանգության կարգավիճակԱլբանիայի մշակութային հուշարձան[1] և Համաշխարհային ժառանգության նախնական ցանկի օբյեկտ[2]
Քարտեզ
Քարտեզ

Նկարագիր խմբագրել

Ամֆիթատրոնը գտնվում է Դուրրասի կենտրոնում, Ադրիատիկ ծովի ափից 350 մետր հեռավորության վրա[6]։ Էլիպսաձև է, երկարությունը կազմում է 132,4 մետր, լայնությունը՝ 113,2 մետր, բարձրությունը՝ 20 մետր, ասպարեզի պարամետրերը` 61,4x 42,2 մետր[5]։ Հուշարձանի արևմտյան մասը հենված է բլրի վրա, արևելյան մասը գտնվում է բլրի ստորոտի հարթությունում։ Ամֆիթատրոնը կարող է տեղավորել 15-20 հազար հանդիսական։

Ամֆիթատրոնի ներսում կան կամարաձև շինություններ, որտեղ պահվել են կենդանիներ գլադիատորական մարտերին մասնակցելու համար[5], այդ շինություններից մեկում տեղակայված է եղել մատուռ, որտեղ պահպանվել են հնագույն քրիստոնեական խճանկարներ[5]։ Ամֆիթատրոնի տրիբունաները ծածկված են եղել սպիտակ կավով[3]։

Պատմություն խմբագրել

Դուրրասի ամֆիթատրոնը կառուցվել է 1-ին կամ 2-րդ դարում։ Մինչև 5-րդ դարն այն օգտագործվել է գլադիատորական մարտեր կազմակերպելու համար[5]։ Ամֆիթատրոնի գործունեության դադարեցման պատճառները անհայտ են, հետազոտողների կարծիքով այն կարող է կապված լինել 345-346 թվականների երկրաշարժերի հետ, կամ էլ կապվում է բյուզանդական կայսր Ֆեոդոսիա Ավագի 391 թվականի հրամանով բոլոր հեթանոսական կենտրոնների փակման հետ[4]։ Մոտավորապես 5-րդ դարից ամֆիթատրոնը սկսվեց օգտագործվել քրիստոնեական կարիքների համար։ 6-րդ դարում ամֆիթատրոնի սրահներից մեկում կառուցվեց մատուռ առաջին քրիստոնյա եպիսկոպոս սուրբ Աստիայի պատվին[5]։

Ամֆիթատրոնը հայտնաբերվել է 20-րդ դարի սկզբին։ 1966 թվականին սկսվեցին ամֆիթատրոնի նպատակային պեղումները և ուսումնասիրությունները[5]։ 1996 թվականին Դուրրասի ամֆիթատրոնը մտավ Ալբանիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների նախնական ցանկի մեջ[3]։

Խնդիրներ խմբագրել

Ամֆիթատրոնը գտնվում է հողմահարության և հոսող ջրերի ողողման վտանգի մշտական ազդեցության ներքո, բացի այդ իրենցից վտանգ են ներկայացնում հարակից տարածքներում կատարվող շինարարական աշխատանքները[4]։ 2004 թվականին Մշակութային հուշարձանների ինստիտուտի և Պարմայի համալսարանի միջև կնքվել է շինության պահպանման և ռեստավրացիայի վերաբերյալ համաձայնագիր, որի համաձայն ամֆիթատրոնը նախատեսվում է օգտագործել մշակութային միջոցառումների անցկացման նպատակով, իսկ տեղական իշխանությունները պարտավորվել են հուշարձանի շուրջը ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ։ Մշակութային հուշարձանների ինստիտուտը Դուրասի քաղաքապետարանի հետ համատեղ ամֆիթատրոնի վերակառուցման նպատակով հատկացրել է 40000 լեկ[5]։

2013 թվականին Եվրոպա Նոստրան ամֆիթատրոնը մտցրել է ոչնչացման առավել մեծ սպառնալիքի ներքո գտնվող եվրոպական մշակութային յոթ հուշարձանների ցանկի մեջ[7]։


Ամֆիթատրոնի համայնապակերը


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. ՅՈՒՆԵՍԿՕ — 1945.
  3. 3,0 3,1 3,2 «L'Amphithéâtre de Durres». UNESCO. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Roman amphitheatre in Durrës». Europa Nostra. 2013 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 «Amphitheatre of Durres» (PDF). Seecorridors.eu. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
  6. «Durrës Amphitheatre (Amfiteatri i Durrësit)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 14-ին.
  7. «7 most endangered' list (2013)». Europa Nostra. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Miraj, L. Dyrrachium in the Early Christian and Byzantine Period (Tiranë 2013).
  • Miraj, L. ‘The Chapel in the Amphitheater of Dyrrachium and its Mosaics’, Antichità AltoAdriatiche-LIII (Trieste 2003) 245-291.
  • Miraj, L. ‘The Earliest Coinage of Epidamnos/Dyrrachion as a Source’, Greek Influence along the East Adriatic Coast, Proceedings of the International Conference held in Split, September 24-26, 1998 (Split 2002) 435-470.
  • Miraj, L. ‘Adaptime ne amfiteater gjate shekujve VI-XII’, Monumentet, (1991/1-2) 47-60.
  • Miraj, L.‘Rezultate të gërmimeve arkeologjike në amfiteatrin e Durrësit’, Iliria, (1991/1-2) 276-278.
  • Miraj, L.‘Mbishkrime për ndërtimet e Dyrrahut’, Iliria, (1991/1-2) 249-259.
  • Miraj, L.‘Rezultate të germimeve arkeologjike në amfiteatër dhe termat romake, Durrës’, Iliria, (1990/2) 258-259.
  • Miraj, L.‘Raport nga germimet arkeologjike ne amfiteatrin e Durresit’, Iliria, (1989/2) 286-288.
  • Miraj, L.‘Gërmime të reja në amfiteatrin e Durrësit’, Iliria, (1988/2) 264-265.
  • Miraj, L.‘Raport mbi gërmimet arkeologjike në amfiteatrin e Durrësit’, Iliria, (1987/2) 248-249.
  • Miraj, L.‘Amfiteatri i Durrësit’, Iliria, (1986/2) 151-171.
  • Miraj, L.‘Rreth Fortifikimeve para Bizantine të Dyrrahut’, Akte të Konferencës Arkeologjike rreth Durrësit (1983) 6-11.
  • Miraj, L.‘Disa të dhena rreth amfiteatrit të Durrësit’, Durrësi, (1983/1) 21-29.