Ամպամածություն, ամպերի կուտակում երկնակամարում, ավելի նեղ իմաստով՝ երկնակամարը ամպերով ծածկված լինելու աստիճանը, որը որոշվում է աչքաչափով՝ 10 բալային սանդղակով։ 0 բալը համապատասխանում է պարզ երկնակամարին, իսկ 10 բալը՝ լրիվ ամպամած երկնակամարին։ Տարբերում են ներքին ամպամածության (երկնակամարի ծածկվածության աստիճանը ներքին հարկի ամպերով) և ընդհանուր ամպամածություն (անկախ նրանց հարկերի բարձրությունից)։

Ամպամածության եղանակը և կլիման

խմբագրել

Ամպամածության տվյալ վայրի եղանակը և կլիման բնորոշող ամենակարևոր գործոններից է։ Ամպամածությունը զգալիորեն թուլացնում է Երկրի մակերևույթից տեղի ունեցող ճառագայթարձակումը և նվազեցնում ձմեռային ու գիշերային ջերմաստիճանների անկման ինտենսիվությունը։ Ամռանը և ցերեկը, ընդհակառակը, թուլացնում է Երկրի մակերևույթի անմիջական տաքացումը և հետևապես խանգարում օդի ջերմաստիճանի զգալի բարձրացմանը։ Ամպամածությունը ունի իր ցայտուն արտահայտված օրական և տարեկան ընթացքը, որը Հայաստանի լեռնային ռելիեֆի պայմաններում աչքի է ընկնում մեծ բազմազանությամբ։ Հայաստանում առավոտյան ժամերին մեծ մասամբ նկատվում է պարզ եղանակ, իսկ կեսօրից հետո ամպամածությունը հասնում է իր առավելագույնին։ Ամպամածությունն ավելի հաճախ լինում է ձմռանը, քան ամռանը։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամպամածություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 328