Amsterdam, Ժակ Բրելի երգը, որը առաջին անգամ կատարվել է 1964 թվականին։

«Amsterdam»
Ժակ Բրելի սինգլը
«Olympia 1964» ալբոմից
Թողարկված21 հոկտեմբերի 1964
Ձայնագրված16 հոկտեմբերի 1964
Ժանրշանսոն
ԵրգահանԺաք Բրել
Տևողություն3:16
ԼեյբլÉditions Jacques Brel
ՊրոդյուսերԺակ Բրել
Ժակ Բրելի սինգլների ժամանակագրություն
«Amsterdam»
(1964)
«Les Timides»

Պատմություն խմբագրել

Բրելի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը, որը իր հայտնիությամբ զիջում է միայն Ne me quitte pas երգին։ Գրվել է հնամյա անգլիական Greensleeves երգի մոտիվների հիման վրա՝ «բրելյան կրեշչենդոյին» հատուկ անփոփոխ տեմպով[1]։ Առաջին անգամ երգը կատարվել է «Օլիմպիա» համերգի ժամանակ 1964 թվականի հոկտեմբերի 16-ին, որտեղ հանդիսատեսը մեծ սիրով է ընդունել երգը՝ շարունակական ծափահարություններով ճանապարհելով երգչին։ Պասկալ Սևրանի կարծիքով՝ այդ ստեղծագործության ներկայացման երեկոն «Օլիմպիայի» պատմության ամենախոշոր իրադարձություններից մեկն էր[2]։

1964 թվականի հոկտեմբերի 21-ին հրապարակվել է Olympia 1964 համերգային ձայնասկավառակի կազմում։ Ստուդիական ձայնագրություն չի կատարվել, և հանրահայտ կարծիք է այն, որ ինքը հեղինակը, իբր, չի սիրել այս ստեղծագործությունը։ Նման կարծիքը հիմնված է այն փաստի վրա, որ Բրելը սկզբնապես որոշել էր կատարել Amsterdam երգը համերգի ամենասկզբում՝ հավանաբար չհաշվարկելով լսարանի մոտ ունեցած հաջողությունը, սակայն փորձին ներկա գտնվող հանդիսատեսի արձագանքը ստիպել է նրան փոխել իր կարծիքը։

Համերգի հեռարձակումը Europe 1 ռադիոկայանով ևս նպաստել է երգի ֆենոմենալ հաջողությանը։ Բրելը սովորաբար իր ստեղծագործությունները մի համերգի ժամանակ երկրորդ անգամ չէր կատարում, և երկու բացառություններից մեկը, ինչպես պատմում էր իրեն նվագակցող Ժան Կորտին, արվել էր հենց այդ երգի համար՝ հանդիսատեսի խնդրանքով 1965 թվականին Մոսկվայում։

Amsterdam երգը մինչ օրս հաճախ կատարվում է տարբեր երաժիշտների կողմից տարբեր լեզուներով։ Երգի անգլերեն թարգմանությունն արել է Մորտ Շումանը, և առաջին անգլալեզու տարբերակը ձայնագրել է Սքոթ Ուոքերը 1967 թվականին։ Առավել հայտնի տարբերակը պատկանում է Դևիդ Բոուիին (1973)[3]։

Քավեր տարբերակներ և ադապտացիաներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Jacques Brel's Amsterdam sample of Traditional Folk's Greensleeves». WhoSampled. 2010 թ․ հուլիսի 22. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
  2. «Jacques Brel». Last.fm. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
  3. http://enivrezvous.over-blog.com/article-23163460.html

Արտաքին հղումներ խմբագրել