Ամշտետտեն (գերմ.՝ Amstetten), շրջանային կենտրոն Ավստրիայում՝ Ստորին Ավստրիայի վարչական շրջանում։

Բնակավայր
Ամշտետտեն
Զինանշան

ԵրկիրԱվստրիա Ավստրիա
Մակերես52,1 կմ²
ԲԾՄ275 մետր
Պաշտոնական լեզուգերմաներեն
Բնակչություն23 569 մարդ (հունվարի 1, 2021)
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ07472
Փոստային դասիչ3300[1]
Ավտոմոբիլային կոդAM
Պաշտոնական կայքamstetten.noe.gv.at(գերմ.)
Ամշտետտեն (Ավստրիա)##
Ամշտետտեն (Ավստրիա)

Գտնվում է Ամշտետտենի շրջանում։ Ունի 23 046 բնակչություն՝ 2005 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով։ Զբաղեցնում է 52,22 քմ² տարածք։

Պաշտոնական կոդը՝ 05 02:

Աշխարհագրություն խմբագրել

Ամշտետտենը տեղակայված է Լինցի (60կմ) և Վիեննայի (120կմ) միջև ընկած խճուղու վրա՝ Իբս և Ուրլ գետերի ափին, և Վիեննայից մինչև այնտեղ կարելի է արագընթաց գնացքով հասնել 70 րոպեում։

Պատմություն խմբագրել

1805 թվականին քաղաքին կից տեղի ունեցավ ճակատամարտ՝ ֆրանսիական առաջնորդ Մյուրատի և ռուսական զորքերի միջև՝ Բագրատիոնի և Միլորադովիչի հրամանատարությամբ։

2008 թվականին քաղաքում բացվեց Յոզեֆ Ֆրիտցլի գործը։

2011 թվականին Ամշտետտենը իր պատվավոր քաղաքացիների ցանկից ջնջեց Ադոլֆ Հիտլերին (1938 թվականին ավստրիական շատ քաղաքներ Հիտլերին շնորհեցին պատվավոր քաղաքացու կոչում, բայց շուտով՝ Հիտլերի ռեժիմի անկումից հետո, գրեթե բոլորը չեղյալ հայտարարեցին այդ որոշումը։ Ամշտետտենը երկար ժամանակ մնում էր որպես բացառություն[2]։

Տեղական տնտեսություն խմբագրել

Դոկա ընկերությունը, որը կաղապարամածի միջազգային խոշոր արդյունաբերող/ներմուծող է, ունի իր գլխավոր շտաբները Ամշտետտենում։

Եղբայր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Амштедтен». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Պաշտոնական էջ (գերմ.)