Ամիր Աբրաշի (ալբ․՝ Amir Abrashi, մարտի 27, 1990(1990-03-27)[1][2][3][…], Bischofszell, Տուրգաու, Շվեյցարիա), ալբանացի ֆուտբոլիստ, «Ֆրայբուրգ» ակումբի և Ալբանիայի ազգային հավաքականի եզրային կիսապաշտպան[4]։ Մասնակցել է 2016 թվականի Եվրոպայի առաջնությանը։

Ամիր Աբրաշի
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Շվեյցարիա և  Ալբանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 27, 1990(1990-03-27)[1][2][3][…] (34 տարեկան)
Ծննդավայր Bischofszell, Տուրգաու, Շվեյցարիա
Հասակ 172 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք կենտրոնական Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Ֆրայբուրգ
Համար 6
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007—2011 Շվեյցարիա Վինտերտուր 55 (4)
2010—2011  Շվեյցարիա Գրասհոպեր 27 (1)
2011—2015 Շվեյցարիա Գրասհոպեր 127 (6)
2015-ն․ժ Գերմանիա Ֆրայբուրգ 65 (4)
Ազգային հավաքական
2007—2008 Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 18) 2 (0)
2008—2009 ՇվեյցարիաՇվեյցարիա (մինչև 19) 15 (2)
2009—2010 Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 20 տար․) 5 (0)
2010—2012 Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 21 տար․) 16 (0)
2012 Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 23 տար) 4 (0)
2013-ն․ժ Ալբանիա Ալբանիա 27 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիեա խմբագրել

 
Աբրաշին Ալբանիայի ազգային հավաքականի կզմում

17 տարեկան հասակում Ամիրը դեբյուտել է «Վինտերտուար» ֆուտբոլային ակումբում։

«Կարմիրների» կազմում հանդես է եկել 3 մրցաշրջան։ 2010 թվականին 6 ամսյա վարձավճարով հանդես է եկել «Գրասհոպեր» ակումբում։ Հուլիսի 17-ին «Կսամկսայի» դեմ խաղում ֆուտբոլիստը դեբյուտեց շվեյցարական սուբերլիգայում[5]։ Նոյեմբերի 7-ին «Սանկ Գալենա» ակումբի դեմ խաղում Աբրաշը հեղինակեց իր առաջին գոլը[6]։

Վարձավճարի ավարտից հետո Գրասհոպեր ակումբը գնում է ֆուտբոլիստի տրանսֆերը և կնքում պայմանագիր։ 2010 թվականի օգոստոսին Աբրաշը դեբյուտել է Եվրոպայի լիգայում՝ մասնակցելով ռումինական «Ստյաուա» ակումբի դեմ խաղին[7]։ 2011 թվականի օգոստոսին «Լյուցերն»[8] ակումբի դեմ խաղում Ամիրը վնասվածք ստացավ և ստիպված եղավ բաց թողնել մոտ կես տարի։ 2013 թվականին Աբրաշը հաղթեց Շվեյցարիայի գավաթը՝ եզրափակչում հաղթելով «Բազել» ակումբին[9]։

2015 թվականի ամռանը Աբրաշը տեղափոխվեց «Ֆրայբուրգ» ակումբ։ Հուլիսի 27-ին Նյուրնբերգ ակումբի դեմ խաղում դեբյուտեց Երկրորդ Բուդեսլիգայում[10]։ Կրայզերսլաուտերն ակումբի դեմ խաղում Ամիրը դարձավ թիմի առաջին գոլի հեղինակը։

Կարիերան ազգային հավաքականում խմբագրել

2007 թվականից սկսած Աբրաշը սկսեց հետաքրքրվել ազգային հավաքականում խաղալու համար։ 2011 թվականի հունիսին Շվեյցարիայի երիտասարդական ակումբի կազմում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Առաջնությունում Աբրաշը անցկացրեց 4 խաղ՝ հիմնականում փոխարինելով ընկերներին։ Դարձավ արծաթե մեդալակիր։

2012 թվականին Աբրաշը մասնակցեց Լոնդոնի օլիմպիական խաղերին։ Առաջին խաղում Ամիրը խաղադաշտում հայտնվեց 84-րդ րոպեին՝ փոխարինելով Էմերգարային։ Հաջորդ հանդիպումներում՝ Հարավային Կորեայի և Մեքսիկայի ընտրանիների դեմ պայքարում Ամիրը մեկնարկային կազմում էր, սակայն նա չկարողացավ օգնել թիմին հաղթել մրցակցությունում։

Քանի որ Ամիրի ծնողները Կոսովոյի ալբանացիներ էին, ֆուտբոլիստը հնարավորություն ունեցավ ընտրելու Շվեյցարիայի թե Ալբանիայի։ Արդյունքում ֆուտբոլիստը ընտրեց Ալբանիայի հավաքականը և 2013 թվականի օգոստոսին դեբյուտեց թիմի հիմնական կազմում՝ Հայաստանի հավաքականի դեմ խաղում[11]։

2015 թվականի հոկտեմբերին Ալբանիայի ազգային հավաքականը պատմական իրադարձություն գրանցեց՝ 2016 թվականի Եվրոպայի լիգայում Ֆրանսիային հաղթելով։Արդյունքում Ալբանացիները երկրորդ տեղը գրավեցին իրենց խմբում և ստացան Եվրոպայի լիգայի ուղեգիր։ Առաջնությունում Աբրաշը մասնակցեց 5 հանդիպման[12][13]։

Ելույթների վիճակագրությունը խմբագրել

2015 թվականի նոյեմբերի 23-ի դրությամբ

Ակումբային կարեիրա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոգավաթ Արդյունքներ
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վինտերտուր 2007/08 3 0 0 0 0 0 3 0
2008/09 24 1 0 0 0 0 24 1
2009/10 28 3 3 1 0 0 31 4
Արդյուք 55 4 3 1 0 0 58 5
Գրասհոպեր 2010/11 27 1 4 3 2 0 33 4
2011/12 15 0 1 0 0 0 16 0
2012/13 27 3 6 0 0 0 33 3
2013/14 32 0 4 1 4 0 40 1
2014/15 26 2 3 0 4 1 33 3
Արդյունք 127 6 18 4 10 1 155 11
Ֆրայբուրգ 2015/16 15 3 1 0 0 0 16 3
Արդյունք 15 3 1 0 0 0 16 3
Ամբողջ կարիերայում 197 13 22 5 10 1 229 19

Արդյունք։ 16 խաղ / 0 գոլ; 7 հաղթանակ, 4 ոչ ոքի; 5 պարտություն

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային

  «Գրասհոպեր»

  • Շվեյցարիայյի առաջնության հաղթող։

Միջազգային

  Շվեյցարիա (մինչև 21 տար․)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Ալբանիա-Հայաստան՝ 2:0. Դժգույն խաղ, տրամաբանական ելք». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  5. «Грассхоппер VS. Ксамакс 1:1» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ հուլիսի 17.
  6. «Грассхоппер VS. Сент-Галлен 2:0» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ նոյեմբերի 7.
  7. Амир Абраши Արխիվացված 2017-04-29 Wayback Machine // Ru.UEFA.Com
  8. «Грассхоппер VS. Люцерн 0:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 27.
  9. «Базель VS. Грассхоппер 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ մայիսի 20.
  10. «Фрайбург VS. Нюрнберг 6:3» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 27.
  11. «Албания VS. Армения 2:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 13.
  12. «Франция VS. Албания 2:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 15.
  13. «Румыния VS. Албания 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 19.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամիր Աբրաշի» հոդվածին։