Դուգլաս Կարդինալ

կանադացի ճարտարապետ

Դուգլաս Ջոզեֆ Կարդինալ (անգլ.՝ Douglas Joseph Cardinal, մարտի 7, 1934(1934-03-07)[1][2], Կալգարի, Ալբերտա, Կանադա), կանադացի ճարտարապետ, Կանադայի շքանշանակիր։ Հայտնի է իր ստեղծագործությունների ճարտարապետական հարթ գծերով և իր տեղական ժառանգության ազդեցությամբ, ինչպես նաև եվրոպական էքսպրեսիոնիստական ճարտարապետությամբ[3][4]։ Կարդինալի հայտնի գործերից են Կանադական պատմության թանգարանի նախագիծը Գատինոյում, Քվեբեկ (1989) և Վաշինգտոնում Ամերիկյան հնդկացիների ազգային թանգարանը (1998)։

Դուգլաս Կարդինալ
Douglas Cardinal - 2016 (25010970829).jpg
Ծնվել էմարտի 7, 1934(1934-03-07)[1][2] (89 տարեկան)
ԾննդավայրԿալգարի, Ալբերտա, Կանադա
ԿրթությունԲրիտանական Կոլումբիայի համալսարան և Օսթինի տեխասյան համալսարան
Պարգևներ
Commons-logo.svg Douglas Cardinal Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Դուգլաս Կարդինալը ծնվել է 1934 թվականին Կալգարիում կանադական մետիսների ընտանիքում։ 1953 թվականին հաճախել է Բրիտանական Կոլումբիայի համալսարան, այնուհետև սովորել է Օստինում Տեխասի համալսարանում, որտեղից 1963 թվականին ստացել է ճարտարապետի որակավորում։

ԳործունեությունԽմբագրել

Կարդինալն առաջին հյուսիսամերիկացի ճարտարապետներից մեկն էր, որը դիզայներական գործընթացների աջակցման համար օգտագործել է համակարգիչ։ Նրա կորագիծ նախագծերն արտացոլում են իրենց շրջապատի լանդշաֆտը, որպեսզի շենքից օգտվող մարդիկ կարողանան զգալ իրենց շրջապատող տարածքը։

1993 թվականին Սմիթսոնյան ինստիտուտը նրան աշխատանքի է վերցրել որպես Ամերիկյան հնդկացիների ազգային թանգարանի նախնական դիզայնի ճարտարապետ։ Ամերիկյան հնդկացիների ազգային թանգարանը գտնվում է Վաշինգտոնում, Ազգային մոլում։ Պայմանագրային վեճերից հետո Կարդինալը հեռացվել է նախագծից 1998 թվականին նախքան ծրագրի ավարտը, սակայն շարունակել է ներդրում կատարել շենքի դիզայնի մեջ։

2001 թվականին Կարդինալը ստացել է Գլխավոր նահանգապետի վիզուալ և մեդիա արվեստի մրցանակ կանադական և միջազգային ճարտարապետության մեջ ներդրման համար[4]։

2008 թվականին Քըրքլենդ հիմնադրամը վարձակալել է Կարդինալի ֆիրմային Յունիոն սիթիում թանգարան/համաժողովների կենտրոն նախագծելու համար։ Ամերիկայի Դիսքովերի այգին պետք է լիներ յուրահատուկ մի կառույց՝ բազմահարկ թանգարանով, խոշոր համաժողվների / հանդիպումների կազմակեպման վայր։ 2009 թվականի սկզբին ֆիրմայի պայմանագիրը դադարեցվեց սեփականատիրոջ կողմից, և շինարարության բոլոր աշխատանքները դադարեցվեցին՝ երկու կողմերի միջև չբացահայտված տարբերությունների պատճառով։

ՍտեղծագործություններԽմբագրել

Գործունեության ընթացքում իրականացրած նախագծերն են[5]՝

  • Սբ. Մարիամի եկեղեցին (1968) Ռեդ Դիեր, Ալբերտա[6]
  • Սբ. Ալբերտի վայր և քաղաքապետարան (1976) Սբ. Ալբերտ, Ալբերտա
  • Ալբերտայի կառավարական ծառայությունների (նահանգային) շենք (1976) Պոնոկա, Ալբերտա
  • Գրանդ Պրերի տարածքային քոլեջ (1976) Գրանդ Պրերի, Ալբերտա
  • Leighton Artist Colony, Բանֆի կենտրոն (1985) Բանֆ, Ալբերտա

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 StructuraeRatingen: 1998.
  2. 2,0 2,1 Liscombe R. W. Cardinal, Douglas // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T014003
  3. Douglas Cardinal, The Canadian Encyclopedia
  4. 4,0 4,1 Douglas Cardinal Archived 2017-03-14 at the Wayback Machine., The Canada Council for the Arts
  5. Doyle Richard I. (2001)։ Renaissance II: Canadian creativity and innovation in the new millennium։ Intercept Ltd։ էջ 38։ ISBN 978-0-660-18397-8 
  6. 6,0 6,1 6,2 6,3 Pound Richard W. (2005)։ 'Fitzhenry and Whiteside Book of Canadian Facts and Dates'։ Fitzhenry and Whiteside 

Արտաքին հղումներԽմբագրել