Կամերային օպերա, մեկ գործողությամբ փոքրածավալ օպերա՝ սակավաթիվ գործող անձերով, նվագախմբի փոքր կազմով, երբեմն՝ փոքր երգչախմբով։ 20-րդ դարի սկզբին ստեղծված կամերային օպերաներից է Պաուլ Հինդեմիթի «Կարդիլակը» (1926)։ Ավելի ստեղծված վաղ փոքր մասշտաբի օպերաները, ինչպիսիք են Պերգոլեզիի «Աղախինը տիրուհի» (1733) ստեղծագործությունը, երբեմն նույնպես կոչվում են կամերային օպերաներ[1]։

20-րդ դարում ստեղծված կամերային օպերաներից է Գուստավ Հոլստի «Սավիտրին» (1916)։ Բենջամեն Բրիտտենը գրել է այս կատեգորիայի ստեղծագործություններ 1940-ականներին, երբ Անգլիական օպերային ընկերությանը անհրաժեշտ էին երկեր, որոնք հեշտությամբ կարելի էր ներկայացնել շրջագայության ժամանակ և կատարել տարբեր փոքր համերգասրահներում։

Կամերային օպերաներ են ստեղծել նաև Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը («Մոցարտ և Սալիերի», 1897, ըստ Ա. Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունների»), Հարիսոն Փոլ Բրտուիսլը, Թոմաս Ադեսը և այլք։

Հայկական նմուշներից են Է. Սադոյանի «Իշխանուհի Մարիա Վոլկոնսկայայի հուշագրերը» (1978, լիբրետտոն՝ Է. Սադոյանի), «Հեյ, ո՞վ կա այդտեղ» (1982, ըստ Վ. Սարոյանի), Ս. Ազնաուրյանի «Հույս» (ըստ Զ. Գիպիուսի, 2004), «Արմենիա» (ըստ Օ. և Ն. Մանդելշտամների, 2006) և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

Lua error in Մոդուլ:Քույրհղումներ at line 164: attempt to concatenate local 'value' (a nil value).

  1. "Chamber Opera" in Oxford Music Online, accessed 19 December 2016.

Գրականություն խմբագրել

  • Searle, Humphrey (1958). The Diary of a Madman. London and Mainz: Schott and Co.
  • Опера камерна // Українська музична енциклопедія. Т. 4: [Н – О] / Гол. редкол. Г. Скрипник. — Київ : ІМФЕ НАНУ, 2016. — С. 456-458.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։