Ամեն ոք իր համար, իսկ Աստված՝ բոլորին դեմ

Ամեն ոք իր համար, իսկ Աստված՝ բոլորին դեմ (գերմ.՝ Jeder für sich und Gott gegen alle), նկարահանվել է Վեռներ Հերցոգի կողմից՝ 1974 թվականին։ Ֆիլմը Կասպար Հաուզերի՝ իրական դեռահասի ֆիլմ-կենսագրությունն է, ով անհայտ վայրից հայտնվել էր Նյուրնբերգում 1828 թվականին և հինգ տարի հետո սպանվել էր՝ անբացատրելի պատճառներով։ Կաննի փառատոնի ժյուրին 1975 թվականին այս ֆիլմը արժանացրել է գրան պրիի[3]։ Ամերիկայում այն մեծ էկրաններ դուրս եկավ «Կասպար Հաուզերի գաղտնիք» անվանմամբ (անգլ.՝ The Enigma of Kaspar Hauser)։ 2002 թվականի օգոստոսին Anchor Bay Entertainment-ը թողարկեց ֆիլմի DVD տարբերակը՝ ռեժիսորի մեկնաբանություններով[4]։

Ամեն ոք իր համար, իսկ Աստված՝ բոլորին դեմ
գերմ.՝ Jeder für sich und Gott gegen alle
Երկիր Գերմանիա
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա
ԹեմաԿասպար Հաուզեր
Թվականնոյեմբերի 1, 1974[1], մայիսի 15, 1975[1], սեպտեմբերի 27, 1975[1], հոկտեմբերի 6, 1975[1] և հոկտեմբերի 29, 1975[1]
Լեզուգերմաներեն
ՌեժիսորՎերներ Հերցոգ[2]
ՊրոդյուսերՎերներ Հերցոգ
Սցենարի հեղինակՎերներ Հերցոգ և Յակով Վասերման
ԴերակատարներԲրունո Շլեյնշտայն, Վալտեր Լադենգաստ, Բրիգիտտա Միրա, Վիլի Զեմելրոգե, Միխայել Կրյոխեր, Հանս Մուսեուս, Ֆոլկեր Պրեխտել, Հերբերտ Ախտեռնբուշ, Վոլֆգանգ Բաուեր, Յոհաննես Բուզալսկի, Ալֆրեդ Էդել, Ֆլորիան Ֆրիկե, Ռայնհարդ Հաուֆ, Կիդլատ Տահիմիկ, Էննո Պատալաս, Կլեմենս Շայց, Հենրի վան Լիկ, Հերբերտ Ֆրիտշ, Ֆոլկեր Էլիս Պիլգրիմ, Վալտեր Շտայներ և Էնդի Գոթուոլդ
ՕպերատորՅորգ Շմիդտ-Ռայտվայն
ԵրաժշտությունՖլորիան Ֆրիկե
ՄոնտաժԲեատե Մաինկա-Ելինգհաուզ
Պատմվածքի վայրԱնսբախ
Նկարահանման վայրԴինկելսբյուլ
ԿինոընկերությունFilmverlag der Autoren, ZDF և Werner Herzog Filmproduktion
Տևողություն110 ± 1 րոպե

Հայտնի պատմության հետ առնչվելիս՝ Հերցոգը, ինչպես երևում է ֆիլմի անվանումից, պրոյեկցում է այն Աստծուն ցուցաբերած ցանկացած մարդու վերաբունքին, որի արդյունքն էր՝ «Արարչի և իր արարածների հզոր առեղծվածային զգայախաբությունը»[5]։

Սյուժե խմբագրել

Բրունո Ս.-ն, ով իր կյանքի մեծ մասը անցկացրել է մտավոր հետամնացների համար նախատեսված ապաստարանում, իր առաջին ֆիլմում խաղացել է Կասպար Հաուզերի դերը՝ այն մարդու, ով իր նման, մանուկ հասակից ապրել է նկուղում՝ չպատկերացնելով այլ մարդկանց գոյության մասին և միայն իմացել է գաղտնի անծանոթին, ով իր համար ուտելիք է բերել։

1828 թվականին այդ մարդը թողել է Կասպարին Նյուրնբերգի փողոցներից մեկում ասելով. «Սպասիր, ես կվերադառնամ»։

Բարեհոգի գրող Դաումերը թողնում է Կասպարին իր տանը ապրել։ Նա իրեն սովորեցնում է մարդկային հանրակեցության հիմունքները։ Կասպարին հաջողվում է շատ բան սովորել, բայց նրա տրամաբանության և կրոնի հանդեպ ունեցած պատկերացումը արմատական առումով տարբերվում է հասարակությունում ընդունվածներից։ Եվ բառերի լեզվից նա նախընտրում է երաժշտության լեզուն...

Անցավ մի քանի տարի և Կասպարի կյանքում հայտնվեց ևս մեկ գաղտնի անծանոթ։ Նրա հետ հանդիպելուց հետո գլխավոր հերոսին գտնում են նկուղում։ Ուշքի գալով՝ Կասպարը ևս մեկ անգամ ստիպված է լինում պաշտպանել իրեն՝ անծանոթի հարձակումից։ Ստացված վնասվածքից նա մահանում է։

Մշակութային ակնարկներ խմբագրել

Ֆիլմում տեղ գտած համայնապատկերներն հիշատակված են Վ. Գ. Զեբալդի «Էմիգրանտներ» վեպում. «Տեսախցիկը տեղաշարժվում է ձախ, նկարագրելով լայն կամարը, և ցույց է տալիս բարձրադիր լեռնաշխարհի համայնապատկերը՝ լեռնային բարձունքներով։ Ամենից շատ այն հիշեցնում է հնդկական համայնապատկերը՝ աշտարակներով, որ նման էին մեհյանների, և տաճարների՝ տարօրինակ եռանկյունաձև ճակատների՝ անտառների կանաչներում»[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.imdb.com/title/tt0071691/releaseinfo
  2. filmportal.de — 2005.
  3. «Jeder für sich und Gott gegen alle: Awards» (անգլերեն) — Информация на IMDb. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 7 сентября 2009-ին.
  4. «Jeder für sich und Gott gegen alle: DVD details» (անգլերեն) — Информация на IMDb. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 7 сентября 2009-ին.
  5. Ъ-Weekend - Каждый за себя, танцуют все
  6. Mark Richard McCulloh. Understanding W.G. Sebald. University of South Carolina Press, 2003. ISBN 1-57003-506-7. P. 30.

Արտաքին հղումներ խմբագրել