Ամբրոլաուր
Ամբրոլաուր (վրաց.՝ ამბროლაური), քաղաք Վրաստանի Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի երկրամասում։ Այդ երկրամասի (կամ մարզի) և Ամբրոլաուրի շրջանի վարչական կենտրոնն է։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1966 թվականին։ 2014 թվականին բնակավայրինշնորհվել է ինքնակառավարվող քաղաքի կարգավիճակ[2]։ Գտնվում է Ռիոն գետի ափին, ծովի մակերևույթից մոտավորապես 550 մետր բարձրության վրա։ Զբաղեցնում է 1.6 km2.[3] տարածք։ Բնակչությունը՝ ▲2001 մարդ (2023)[4]։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ամբրոլաուր | |||||
վրաց.՝ ამბროლაური | |||||
| |||||
Երկիր | Վրաստան | ||||
Մխարե | Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի | ||||
Համայնք | Ամբրոլաուրիի մունիցիպալիտետ | ||||
Հիմնադրված է | XVII դար թ. | ||||
Առաջին հիշատակում | 17-րդ դար | ||||
Տվյալ կարգավիճակում | 1966 թվականից | ||||
Մակերես | 16,85 կմ² | ||||
ԲԾՄ | 550±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||||
Բնակչություն | 2047[1] մարդ (2014) | ||||
Ազգային կազմ | Վրացիներ | ||||
Կրոնական կազմ | Վրաց Ուղղափառ եկեղեցի | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
Հեռախոսային կոդ | 995 439 | ||||
Փոստային դասիչ | 0400 | ||||
Պաշտոնական կայք | ambrolauri.ge | ||||
| |||||
Քաղաքում զարգացած է սննդի արդյունաբերությունը, այդ թվում՝ գինու արտադրությունը։ Կա նաև կարի ֆաբրիկա։ Ամբրոլաուրից ոչ հեռու գտնվող Շաորի լճի ափերին ստեղծվել է հանգստի և առողջարանային գոտի, որը շարունակում է զարգանալ[5]։ 2017 թ. հունվարին շահագործման է հանձնվել օդանավակայանը, որը նախատեսված է փոքր (մինչև 20 ուղևոր տեղափոխող) ինքնաթիռների համար և միաժամանակ կարող է սպասարկել շուրջ 50 մարդու[6]։ Ամբրոլաուրն ունի գեղարվեստի հարուստ թանգարան[7], թատրոն...
Պատմություն
խմբագրելՀնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ քաղաքի ներկայիս տարածքում բնակավայր գոյություն է ունեցել առնվազն վաղ միջնադարյան ժամանակներից։ Ենթադրվում է, որ մերձակայքում գտնվող Նիկործմինդա վանքի արձանագրություններից մեկում հիշատակված Մետեխարա գյուղը եղել է հենց Ամբրոլաուրի տեղում[8]։ Իսկ Ամբրոլաուր տեղանունը վկայված է 17-րդ դարից (այդ շրջանում բնակավայրը եղել է Իմերեթի արքաների նստավայրերից մեկը. մերձակայքում արքայական ամրոցն էր վեր խոյանում)։ 1934-1937 թթ. բնակավայրը կրել է Ենուկիձե անվանումը՝ ի պատիվ խորհրդային կուսակցական գործիչ Ա. Ս. Ենուկիձեի[9]։ Բայց երբ վերջինիս 1937 թվականին որպես տրոցկիստի գնդակահարել են, բնակավայրին վերադարձրել են իր պատմական անվանումը[10]։
Քաղաքը զգալի չափով վնասվել է 1991 թվականի Ռաճա-Ջավյան ուժգին երկրաշարժից[11]։
Ժողովրդագրություն
խմբագրելԱմբրոլաուրի բնակչության թվաքանակի փոփոխությունները[12].
Տարին | Բնակչությունը |
---|---|
1979 | 2639 |
1989 | 2935 |
2002 | 2541 |
2009 | 2500 |
2010 | 2333 |
2011 | 2400 |
2013 | 2408 |
2014 | 2047 |
Անվանի ամբրոլաուրցիներ
խմբագրել- Մանուչար Մաչաիձե (ծնվ. 1949) — ֆուտբոլիստ, Թբիլիսիի «Դինամո» թիմի և ԽՍՀՄ հավաքականի կիսապաշտպան
- Գոչա Մաչաիձե (ծնվ. 1950) — ֆուտբոլիստ, Թբիլիսիի «Դինամո» թիմի և ԽՍՀՄ հավաքականի պաշտպան
Պատկերասրահ
խմբագրել-
Քաղաքի համայնապատկերը
-
Մերաբ Կոստավա փողոցը
-
Գեղարվեստի թանգարանը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
- ↑ «ქალაქ ამბროლაურის მუნიციპალიტეტი [Municipality of the City of Ambrolauri]». მუნიციპალიტეტების რეესტრი [Registry of Municipalities] (Georgian). National Agency of Civil Registry. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «თვითმმართველი ქალაქები [Self-governing cities]». National Association of Local Self-Governments of Georgia. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ https://www.geostat.ge/en/modules/categories/41/population
- ↑ «Moscow-based Georgian Businessman to Build a Hotel on the Shaori Lake». Caucasus Business Week. 2015 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Georgia welcomes airport in western Racha region». Agenda.ge. 2017 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Ambrolauri Fine Art Museum». Georgian Museums. Ministry of Culture and Monuments Protection of Georgia, ICOM National Committee in Georgia, Georgian Museums Association, Culturological Research Association. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Gamkrelidze, Gela; և այլք:, eds. (2013). «ამბროლაური (Ambrolauri)». ქართლის ცხოვრების ტოპოარქეოლოგიური ლექსიკონი [A Topoarchaeological dictionary of Kartlis tskhovreba (The history of Georgia)] (PDF) (Georgian) (1st ed.). Tbilisi: Center of Archaeology, National Museum of Georgia. էջ 30. ISBN 978-9941-15-896-4.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Исторические материалы/О переименовании Амбролаурского района в Енукидзинский район и с. Амбролаури в город Енукидзе». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Хронос/Авель Сафронович Енукидзе
- ↑ «Землетрясения в СССР в 1991 году. Сборник научных трудов». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Population Statistics for Countries, Administrative Areas, Cities and Agglomerations – Interactive Maps and Charts
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբրոլաուր» հոդվածին։ |