Ամբողջ երկիրը կարմիր է (չինարեն՝ 全国山河一片红), Չինաստանի ժողովրդական Հանրապետության նամականիշ, որը շրջանառության մեջ է մտել 1968 թվականի նոյեմբերի 24-ին՝ պարունակելով գունային սխալ[1][2]։

Ամբողջ երկիրը կարմիր է
չինարեն՝ 全国山河一片红
Նամականիշի տեսակհուշանամականիշ
Թողարկման երկիր{{{2}}} Չինաստան
Թողարկման վայրԳուանչժոու
ՀրատարակիչSinoMaps Press
ՆկարիչՎան Վեյշեն
Տպագրման տեսակօֆսեթ
Թողարկման օրնոյեմբերի 24, 1968
Անվանագին8 ֆեն
Ատամնիկներ11½ × 11
Հազվագյուտ.
պատճառ
գունային սխալ

Նկարագրություն խմբագրել

Ուղղանկյուն նամականիշի վերևի հատվածի կենտրոնում պատկերված է ՉԺՀ-ի ամբողջ քարտեզի ուրվագիծը կարմիր գույնով, որի մեջ գրված են հետևյալ բառերը՝ «Ամբողջ երկիրը կարմիր է» (չինարեն՝ 全国山河一片红) ծագող արևի լույսի տակ։ Ներքևում` հավաքված կարմիր դրոշներով մարդկանց մեջ, առանձնանում են գյուղացի կինը, բանվորը և զինվորը, որոնք գլխավերևում պահում են Մաո Ցզեդունի ասույթները։

Նամականիշի անվանական արժեքը 8 ֆեն է (մոտ 1¢), իսկ չափերը` 6×4 սմ։ Նամականիշի բնութագրական առանձնահատկությունն այն է, որ Թայվանը ներկված չէ կարմիր գույնով (ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ Չինաստանի Հանրապետության անկախությունը ՉԺՀ-ն չի ճանաչում)[2][3][4][5].

Պատմություն խմբագրել

Փոստային նամականիշը շրջանառության մեջ մտավ, սակայն հրապարակումից կես օր անց դուրս հանվեց վաճառքից։ Իշխանությունների պաշտոնական պատճառաբանությունն այն էր, որ ՉԺՀ քարտեզի նկարում բացակայում են Սպրատլի և Պարասելյան կղզիները, ինչպես նաև ճիշտ չեն Մոնղոլիայի, Բութանի և Բիրմայի հետ սահմանները։ «Ճունգո դիտու» թերթի խմբագիրները նկատեցին սխալը և այդ մասին հայտնեցին Արդյունաբերության և ինֆորմատիզացիայի նախարարություն։ Դրանից հետո երկրի բոլոր փոստային բաժանմունքներին հանձնարարվեց դադարեցնել վաճառքը և վերադարձնել բոլոր նամականիշները։ Գործնականում նամականիշների ամբողջ տպաքանակը վերացվեց, սակայն դրանց ոչ մեծ քանակ հայտնվել էր անհատ կոլեկցիոներների մոտ, չնայած նրան, որ դրանց հավաքումը դատապարտվում էր որպես «բուրժուական» գործունեություն[2][3][4][6][7]։

Նամականիշների հեղինակի ճակատագիրը երկար ժամանակ անհայտ էր։ Նկարիչ Վան Վեյշենը ի հայտ եկավ 2009 թվականին Հոնկոնգում անցկացվող ֆիլատելիստական աճուրդում, որտեղ Ասիայից անանուն գնորդը հազվագյուտ նամականիշները գնեց ՉԺՀ փոստային նամականիշների համար ռեկորդային գնով՝ 3.68 HK$ (475 հազ դոլլար)։

Ֆրանսպրեսին տված հարցազրույցում Վեյշենը խոստովանել է. «Երկար ժամանակ վախենում էի, որ ինձ կբանտարկեն․ պաշտոնյաներն ասում էին, որ ճակատագրական սխալ եմ թույլ տվել։ Սակայն արդյունքում ոչինչ էլ չեղավ»։ Վերոնշյալը պատահել է Չինաստանում մշակութային հեղափոխության տարիներին, և նման մտահոգությունները հիմնավորված էին[8]։

Հազվագյուտություն խմբագրել

Այսօր այդ նամականիշը համարվում է հազվագյուտ նամականիշ։ 2009 թվականին դրա մի օրինակ աճուրդում վաճառվել է 3.68 մլն հոնկոնգյան դոլլարով (465 հազ. ԱՄՆ դոլար, 290 հազ. ֆունտ ստերլինգ)[8])։ 2010 թվականի դեկտեմբերին 1-ին նամականիշը վաճառվել է 31 050 ֆունտ ստերլինգով (Ստեյնլի Գիբոնս), իսկ 2011 թվականի սեպտեմբերին «ԻնտերԱսիա» աճուրդում՝ 747 500 հոնկոնգյան դոլլարով (60 300 ֆունտ ստերլինգ)[1], 2013 թվականի օգոստոսի 31-ին Հոնկոնգում Ֆելդման աճուրդի ժամանակ նամականիշը վաճառվել է 600 հազ․ հոնկոնգյան դոլարով (77 350 ԱՄՆ դոլար)[7]։

Տարատեսակներ խմբագրել

Գոյություն ունի նաև մեկ այլ, սակայն այս դեպքում հորիզոնական նամականիշ «Կեցցե՛ մեծ մշակութային հեղափոխության լիարժեք հաղթանակը» անվամբ, որին հաճախ անվանում են «Ամբողջ երկիրը կարմիր է» կամ որպեսզի չշփոթեն ուղղահայաց նամականիշի հետ՝ «Մեծ «Ամբողջ երկիրը կարմիր է»[9]։ Դրանում դրոշների, կարգախոսների և մարդկանց ֆոնին պատկերված են Մաո Ցզե Դունը և Լին Բիաոն[3]։

Հայտնի է այդ ապրանքանիշի 8 նմուշ` 5 մաքուր և 3 մարված[3][10][11]։ 2012 թվականի մայիսի 21-ին Չինաստանի ժողովրդական Հանրապետությունում «Չայնա Գարդիան» գարնանային աճուրդին այդ տեսակի մեկ ապրանքանիշը վաճառվեց 7.3 միլիոն յուանով (մոտավորապես 1.15 միլիոն ԱՄՆ դոլարով)[3][12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Far East Collector’s Guide. — Gibbons Stamp Monthly, 2011. — С. 3.
  2. 2,0 2,1 2,2 «Top 13 most valuable postage stamps in the world». Китайский информационный интернет-центр. 27 апреля 2012. Վերցված է 16 сентября 2016-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Rare 'Red' stamp fetches record 7.3m yuan». South China Morning Post. 27 мая 2012. Վերցված է 16 сентября 2016-ին.
  4. 4,0 4,1 Kolesnikov-Jessop S. Revival of stamp collecting in China // The New York Times. — 2010. — 18 November.(անգլ.)(Ստուգված է 2 Ապրիլի 2017)
  5. «Китайская марка продана за рекордную цену». Philatelie.ru. 3 ноября 2009. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 16 сентября 2016-ին.
  6. «The Whole Country is Red: China's Cultural Revolution as told through the Stamp Issues of the Period». Институт Конфуция. 5 сентября 2009. Վերցված է 16 сентября 2016-ին.
  7. 7,0 7,1 «Почтовая марка Китая 1968 г. («Весь Китай красный»)». Stamp-up.ru. 2 мая 2012. Վերցված է 16 сентября 2016-ին.
  8. 8,0 8,1 «'Red' China stamp fetches record». BBC News. 2 ноября 2009. Վերցված է 16 сентября 2016-ին.
  9. «Почтовые марки: маленькие, да удаленькие». Дилетант. 1 июля 2013. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 16 сентября 2016-ին.
  10. «10 самых дорогих почтовых марок мира». Stamp-up.ru. 6 июля 2012. Վերցված է 16 сентября 2016-ին.
  11. «Маврикии и миссионеры». РБК. 1 марта 2013. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 16 сентября 2016-ին.
  12. «Невыпущенная почтовая марка Китая 1968 г. («Вся страна — красная»)». Stamp-up.ru. 25 мая 2012. Վերցված է 16 сентября 2016-ին.

Արտաքին հղումներ խմբագրել