Իրիս, Ամազե, Ամասե, Ամասիա, Ամասիայի գետ, Ամասիա սու, Եէշիլ ըրմագ, Եշիլ, Եշիլըրմագ, Եշիլըրմակ, Եշիլըրմաք, Եշլիրմակ, Էշիլ ըրմակ, Էշիլըրմաղ, էշիլիրմակ, Ըրմագ, Ըրմսւկ, Իշիլիրմագ, Իոեսւ, Իռիա, Իռիս Եէշիլըրմսւկ, Չսւրշամթայի գետ, Չարշամպայի գետ, Չարշեմպեճ, Չարշեմպիճ, Զարշենբին, Չարշենպիե, Չտրշենպին, Չեճարշենպին, Ռիս, գետ Թուրքիայի հյուսիսում, Սև ծովի ավազանում։ Սկիզբ է առնում Անտիպոնտական լեռնահամակարգի Ելդըզդաղ լեռան լանջերից և պատմական Փոքր Հայքի տարածքով հոսում դեպի հյուսիս–արևմուտք ու թափվում Սև ծով։ Երկարություն 450 կմ է, ավազանը՝ 36,1 հզ․ կմ²[1]։
Վերին և միջին հոսանքներում հոսում է հս–արմ․ միջլեռնային հովտով, Պոնտական լեռնաշղթային զուգահեռ, ապա շրջվում հս․, հատում Ջանիկ լեռնաշղթան և Սամսուն քաղաքից արլ․ առաջացնելով դելտա՝ թափվում Սև ծովը։ Գլխավոր վտակներն են Չեկերեկը և Կելկիտը։ Սնումը ձնաանձրևային է, վարարում է գարնանը և ամռան սկզբին։ Գետաբերանում ջրի միջին ծախսը 150 մ³/վրկ է, առավելագույնը՝ 2000 մ³/վրկ;
Ջրերը օգտագործվում են ոռոգման համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 518)։