Մովսես Աճեմով
Մովսես Աճեմով (հունվարի 25, 1878, Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - 1950, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ռուս քաղաքական գործիչ, Սահմանադիր դեմոկրատական կուսակցության անդամ։
Մովսես Աճեմով | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1878 |
Ծննդավայր | Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1950 |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Ֆրանսիայի երրորդ հանրապետություն |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | փաստաբան և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Ռուսական կայսրության պետական դումայի անդամ |
Կուսակցություն | Կադետներ |
Ստորագրություն | |
Adjemov Moisey Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄովսես Աճեմովը ծնվել է 1878 թվականի հունվարի 25-ին Դոնի Նախիջևան քաղաքում։ Ազգությամբ հայ է, եղել է Հայ Առաքելական Եկեղեցու ծխական[1]։ Սովորել է Նոր Նախիջևանի հոգևոր սեմինարիայում, ապա՝ Դոնի Ռոստովի գիմնազիայում և Լազարյան ճեմարանում, որն ավարտել է 1897 թվականին։ 1903 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը և 1904 թվականին էքստեռն քննություններ է հանձնել նույն համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Մնացել է վերոհիշյալ ուսումնական հաստատությունում Քրեական իրավունքի և դատավարության ամբիոնում պատրաստվելու համար, միաժամանակ նաև դատապաշտպանի օգնական է աշխատել Մոսկվայի դատական պալատում։ Որպես կրտսեր բժիշկ Կարմիր խաչի շարժական հիվանդանոցում՝ մասնակցել է 1904-1905 թվականների Ռուս-ճապոնական պատերազմին։
1906 թվականից Սահմանադիր դեմոկրատական կուսակցության անդամ է։ 1906 թվականին ընտրվել է Պետդումայի երկրորդ գումարման անդամ՝ Ռոստով Դոնի կողմից։ 1907 թվականին ընտրվել է Դումայի երրորդ գումարման անդամ՝ Դոնի զորքեր շրջանի կողմից։ Բյուջետային, դատական հանձնաժողովի և անձի անձեռնմխելիության հարցերով հանձնաժողովի անդամ է։
1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո եղել է Արդարադատության նախարարության ժամանակավոր կառավարության կոմիսար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ М.В. Бартолюбова (2012 թ․ հունիսի 2). «М.С Аджемов - представитель «второго эшелона» либерального движения» (PDF). Армяне юга России:История, культура, общее будущее. Материалы Всероссийской научной конференции. Издательство ЮНЦ РАН. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հոկտեմբերի 18-ին.
Գրականություն
խմբագրել- Государственная дума Российской империи, 1906—1917 : Энциклопедия. Москва : Российская политическая энциклопедия, 2008. С. 9—10. ISBN 978-5-8243-1031-3.
- 3-й созыв Государственной Думы: портреты, биографии, автографы. — Санкт-Петербург: издание Н. Н. Ольшанскаго, 1910.