Աղվես քույրիկ (կորեերեն՝ 여우 누이), կորեական պատմություն[1], առասպելական կորեական ինը պոչանոց աղվես դևի (քումիհոյի) մասին։

Ինը պոչանոց աղվես դև (քումիհոյի)։

Համառոտագիր խմբագրել

Մի մարդ ուներ երեք որդի և ոչ մի աղջիկ։ Նա աղոթում էր աղջիկ ունենալու համար, թեկուզ եթե երեխան լիներ աղվես։ Նրա կինը դուստր է ծնում, բայց երբ աղջիկը վեց տարեկան է դառնում, ամեն գիշեր նրանց կովերից մեկը սատկում է։ Մի գիշեր նա իր ավագ որդուն ուղարկում է հսկելու։ Տղան տեսնում և տեղեկացնում է հորը, որ քույրն է սպանել կովին՝ կենդանու լյարդը հանելով ու ուտելով։ Հայրը որդուն մեղադրում է` ասելով, որ քնով է անցել և մղձավանջ տեսել, իսկ հետո դուրս է շպրտում տանից։ Այնուհետև երկրորդ որդուն ուղարկում է կովերին հսկելու, և մինչև հաջորդ լիալուսինը ոչինչ չի պատահում։ Այնուհետ քույրը նորից է սկսում իր սև գործը, և այդ մասին տեղեկացնելու համար երկրորդ որդուն հայրը նույնպես դուրս է շպրտում։ Դրանից հետո կրտսեր որդուն է ուղարկում հետևելու։ Կրտսեր որդին պնդում է, որ քույրը գնացել է տուն, և կովերը հավանաբար սատկել են լուսինը տեսնելուց։

Ավագ եղբայրները թափառում են, մինչև հանդիպում են բուդդայական վանականին, որը նրանց տուն է ուղարկում` տալով չորս կախարդական շշեր՝ դեղին, սպիտակ, կապույտ և կարմիր։ Երբ նրանք հասնում են տեղ, տեսնում են, որ իրենց քրոջը միայնակ է ապրում։ Նա նրանց ասում է, որ իրենց ծնողներն ու եղբայրը մահացել են և աղաչում, որ մնան։ Ի վերջո, նրանց համոզում է գիշերել և ինչ-որ ձևով շքեղ սեղան գցում նրանց համար։ Գիշերը ավագ և երկրորդ եղբայրները արթնանում են տարօրինակ ձայներից։ Անկողնուց դուրս գալով, տեսնում են ճաշը և հասկանում, որ կերել են մարդկանց դիակներ։ Նույնիսկ տեսնում են իրենց քրոջը, որը պատրաստվում էր ուտել նրանց։ Նա նրանց ասում է, որ մարդ դառնալու համար իրեն միայն երկու հոգի են անհրաժեշտ։

Փախնում են, դեղին շիշը ետև նետելով, որը դառնում է քարերի սար։ Աղվեսի կերպարանքով քույրը բարձրանում է դրա վրայով։ Սպիտակ շիշը ետև են նետում, որը դառնում է փշերի թավուտ, որպեսզի աղջկան թակարդի մեջ գցեն, բայց աղվեսի կերպարանքով՝ քույրը անցնում է դրա միջով։ Նրանք կապույտ շիշը ետև են նետում աղջկան գետում թակարդելու համար, բայց  աղվեսի կերպարանքով՝ ափ լողաց։ Վերջապես կարմիր շիշը ետև են նետում, և քրոջը պատում է կրակը։ Այն նրան մոխրացնում է այնքան, որ վերջում նրանից մնում է միայն մոծակ։

Ադապտացիաներ խմբագրել

Ժողովրդական հեքիաթը, ի թիվս այլ ստեղծագործությունների, ոգեշնչել է «Աղվես քույրիկ» վեբ-կոմիքսը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «"Dangerous Women"». web.archive.org. 2006 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.