Քումիհո (կորեերեն՝ 구미호, 구` ինը, 미՝ պոչ, 호՝ աղվես), կորեական դիցաբանության արարած, իրենից ներկայացնում է կին-դարձվոր, որը կարող է վերածվել ինը պոչանի աղվեսի։ Այս էակի մասին լեգենդները տարածվել են Արևելյան Ասիայի շատ շրջաններում[1] (Ճապոնիայում՝ կիցունե

NineTailsFox.JPG

Ընդհանուր նկարագրությունԽմբագրել

Լեգենդների մեծ մասի համաձայն՝ քումիհո կարող է դառնալ ցանկացած աղվես, որը կարողանում է ապրել հազար տարի։ Դրանից հետո աղվեսը ունենում է գեղեցիկ աղջկա վերածվելու ունակություն, որը լեգենդներում գրեթե միշտ բացասական դեր է խաղում, հաճախ գայթակղելով տղամարդկանց, ապա սպանելով նրանց և ուտելով նրանց սիրտը կամ լյարդը։ Որոշ լեգենդներում նշվում է, որ քումիհոյի իրական էությունը կարելի է տեսնել միայն այն դեպքում, եթե նրա վրայից հանվեն բոլոր հագուստները, ինչպես նաև, որ քումիհոյի կերպարում կանայք միշտ ագրեսիվ կերպով արձագանքում են որսորդական շներին, որոնք աղվեսի հոտ ունեն, քանի որ քումիխոյի էությունը դեռևս մնում է աղվես։

Որոշ վաղ չինական լեգենդներում քումիհոն երբեմն պատկերվում է որպես մարդասիրական օգնական կամ միամիտ կերպար, բայց հետագա լեգենդներում նա գրեթե միշտ պատկերվում է որպես վախկոտ և թշնամական դաևձվոր։ Սպանելուց բացի, քումիհոյին հաճախ հանձնարարվում է մահացածների սրտերը ուտողի դերը՝ գիշերը շրջելով գերեզմանոցներում։

Ըստ լեգենդների՝ քումիհոն կարող է վերածվել մարդու, եթե կատարի երեք պայմաններից գոնե մեկը։ Նա հազարավոր օրերի ընթացքում պետք է զերծ կմնա դիակներ ուտելուց և մարդկանց սպանելուց։ Մարդը, որը նրան ճանաչել է որպես քումիհո, պետք է տասը տարի ոչ ոքի չպատմի այդ մասին։ Քումիհոն պետք է ուտի հազարավոր տղամարդկանց լյարդը հազար տարվա ընթացքում։

ԾանոթագրություններԽմբագրել