Աղվա (թուրքերեն՝ Ağva, հաճախ կոչվում է նաև Եշիլչայ), բնակավայր և հանգստավայր Թուրքիայի Ստամբուլի նահանգի Շիլե շրջանում։

Բնակավայր
Աղվա
թուրքերեն՝ Ağva
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՆահանգՍտամբուլի նահանգ
ՇրջանՇիլե
Խոսվող լեզուներթուրքերեն
Բնակչություն2,500 (ձմռանը),
15,000 (ամռանը) մարդ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ216[1]
Փոստային դասիչ34990
Ավտոմոբիլային կոդ34[2]
Աղվա (Թուրքիա)##
Աղվա (Թուրքիա)

Աշխարհագրություն

խմբագրել
 
Գյոքսու գետը Աղվայում
 
Եշիլչայ ջրամբարը Աղվայում

Աղվան մերձափնյա բնակավայր-հանգստավայր է Սև ծովի ափին, որը գտնվում է երկու գետերի միջև։ Արևմուտքում գտնվում է Գյոքսու գետն, իսկ արևելքում՝ Եշիլչայը։ Փաստացի, «Աղվա» բառը նշանակում է «գետերի միջև»։ Եշիլչայը հայտնի է Ստամբուլի քաղաքային ջրային համակարգի գլխավոր աղբյուրներից մեկով՝ Եշիլչայի ջրամբարով[3]։

Ստամբուլի կենտրոնից հեռավորությունը կազմում է 97 կիլոմետր (60 մղոն), իսկ Շիլեից՝ 38 կիլոմետր (24 մղոն)[3]։

Պատմություն

խմբագրել

Աղվայի ներկայիս տարածքը նախկինում եղել է Բյութանիայի կազմում։ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում օղուզական ծագմամբ թուրքերը հաստատվել են Աղվայի շրջանում։ Ընդհուպ մինչև 20-րդ դարը Աղվայում եղել է մեծաքանակ հունական համայնք։ Այդուհանդերձ, 1920-ական թվականներին տեղի ունեցած բնակչության փոխանակության արդյունքում, Աղվայում վերաբնակվել են Հունաստանից գաղթած թուրքերը։

Կեցություն

խմբագրել

Իր գեղատեսիլ շրջակա միջավայրի պատճառով՝ Աղվան համարվում է Ստամբուլի ամենահայտնի հանգստավայրերից մեկը։ Ի հավելումն 2,5 կիլոմետր (1,6 մղոն) երկարությամբ ձգվող լողափի[4], Աղվայում կան բազմաթիվ ռեստորաններ և հանգստյան տներ։ Գյոքսու գետը հայտնի է թիավարության և նավակներով արշավներ կազմակերպելու համար[5]։ Այստեղ նկարահանվել են թուրքական բազմաթիվ հեռուստասերիալների տեսարաններ։

Ձմեռային ամիսներին Աղվայի բնակչությունը կազմում է 2500 մարդ, իսկ ամառային ամիսներին այդ թիվը հասնում է մինչև 15 000-ի։ 1992-2009 թվականներին Աղվան եղել է մունիցիպալիտետի կարգավիճակ ունեցող համայնք։ 2009 թվականին Թուրքիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, բնակչության նվազման պատճառով, այն կորցրել է իր քաղաքատիպ ավանի կարգավիճակը՝ դառնալով Շիլեի շրջանի համայնքներից մեկը[3][6]։

Տնտեսություն

խմբագրել

Ի շնորհիվ առկա բազմաթիվ անտառների՝ 1950-ական թվականներից Աղվան հայտնի է որպես Ստամբուլի փայտածխի հիմնական աղբյուր։ Այսօր զբոսաշրջությունը մեծ դեր ունի Աղվայի զարգացման գործընթացում։ Բացի այդ, հայտնի են նաև Շիլեի ձեռագործ հագուստը և բանջարեղենի ու մրգերի մշակումը[3]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Coğrafi Numaralar, Geographic Numbers (тур.)Bilgi Teknolojileri ve Haberleşme Kurumu.
  2. İl bilgileri Haritası, Province information map (тур.)Türkiye Cumhuriyeti İçişleri Bakanlığı.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Ağva» (Turkish). Şile Kaymakamlığı. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. İstanbul Ajans Medya page (թուրքերեն) Արխիվացված 2013-11-22 Wayback Machine
  5. «Ağva guide (թուրքերեն)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  6. Şile mayor's page (թուրքերեն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղվա» հոդվածին։