Եշիլչայի ջրամբար, ջրային բնական ամբար, որտեղից ապահովվում և մատակարարվում է Ստամբուլի խմելու ջրի պաշարները։

Եշիլչայ ջրամբարը Աղվայում։

Ստամբուլ խմբագրել

2016 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ Ստամբուլի ընդհանուր բնակչությունը կազմում է 14 804 116 մարդ, ինչն Ստամբուլին դարձնում է Եվրոպայի և աշխարհի ամենախոշոր քաղաքներից մեկը[1]։ Տարեկան աճի տեմպերը կազմում է 3,45 %, որի արդյունքում էլ ավելանում է նաև ջրի պահանջարկը։ Այդ իսկ պատճառով էլ, քաղաքային իշխանությունների հիմնական խնդիրներից մեկը խմելու ջրի պահանջարկի ապահովումն է։

Եշիլչայ խմբագրել

Եշիլչայ գետն ունի շուրջ 60 կիլոմետր (37 մղոն) երկարություն։ Գտնվում է Ստամբուլի անատոլիական հատվածում։ Ջրամբարի աղբյուր են հանդիսանում Քոջաելիի թերակղզու լեռներից ձևավորվող աղբյուրները և Սև ծովի ավազանին պատկանող Աղվայի շրջանի գետերը։

Ջրային տարածություն խմբագրել

Գետակի վրա առկա են ջրի երկու կարգավորիչներ (Սունգուրլուում և Իսաբեյում)։ Ջուրը, 2650 մետր (8690 ոտնաչափ) երկարություն ունեցող հիմնական պոմպերի միջոցով, մղվում է Էմիրլիում գտնվող մաքրման կայաններ[2]։ Նախագծված պողպատե պոմպային ցանցի տրամագիծը կազմում է 3000 մմ։ Նախագծի առաջին փուլով տարեկան 145 000 000 մ3 ջուր պետք է մղվի կենտրոնական մաքրման կայաններ։ Նախագծի երկրորդ փուլով ջրի տարեկան մղումը հասցվել է 335 000 000 մ3։

50 նախագծերի ցանկ խմբագրել

Թուրքիայի քաղաքաշինության կոմիտեն Եշիլչայի ջրամբարը ներառել է Թուրքիայի 50 կարևորագույն քաղաքաշինական կառույցների շարքում։ Վերջինս ներառում է վերջին 50 տարիներին Թուրքիայում կառուցված քաղաքաշինական 50 ամենախոշոր կառույցները[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Statistical Institute page». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
  2. «TÜRKİYENİN DEV PROJELERİ / 4 – İÇME SUYU TEMİNİ PROJELERİ - FABE Proje Yönetimi Eğitim Danışmanlık Lojistik Mühendislik / Project Management Training and Consultancy / Proje Yonetimi». fabe.biz. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
  3. «hhportal.com - hhportal Resources and Information». www.hhportal.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.