Աղջիկները դաշնամուրի մոտ (նկար, Ռենուար)

Ռենուարի նկար

Աղջիկները դաշնամուրի մոտ (ֆր.՝ Jeunes filles au piano), նկարը, պատկերվել է 1892 թվականին ֆրանսիացի նկարիչ Պիեռ Օգյուստ Ռենուարի (Pierre-Auguste Renoir, 1841—1919) կողմից։ Նկարի չափսերն են 116×90, շրջանակի չափսերը՝ 159,5 × 132 սմ [2][3]։ Գոյություն ունեն նույն նկարի անվանման նաև այլ թարգմանություններ՝ «Երկու աղջիկները դաշնամուրի մոտ», «Աղջիկները դաշնամուրի մոտ», «Աղջիկնեը ռոյալի մոտ»։

Աղջիկները դաշնամուրի մոտ
ֆր.՝ Jeunes filles au piano
տեսակգեղանկար
նկարիչՕգյուստ Ռենուար
տարի1892
բարձրություն116
լայնություն90
ժանրկենցաղային ժանր, մարդու ձևի գեղանկարչություն և դիմապատկեր
նյութկտավ, յուղաներկ
գտնվում էՕրսե թանգարան
հավաքածուՕրսե թանգարան
կայք
Ծանոթագրություններ
 Jeunes Filles au piano by Pierre-Auguste Renoir (Musée d'Orsay) Վիքիպահեստում

Նկարագրում խմբագրել

Նկարում պատկերված են երկու երիտասարդ աղջիկներ։ Նրանցից մեկը նստած է դաշնամուրի մոտ, իսկ մյուսը կանգնած է նրա կողքին։ Երկու աղջիկներն էլ ուշադիր և տարված դիտում են նոտաները, ենթադրվում է, որ նվագում են որևէ մեղեդի։ Այդպիսի հանգիստ կատարելության հասնող նկարը հանդիսանում էր որպես սիմվոլ ֆրանսիական բուրժուական հասարակության համար։

Պատմություն խմբագրել

Նկարը ցուցադրվել է Ռենուարի անհատական ցուցահանդեսում 1892 թվականին, և նույն թվականին էլ գնվել է Լյուքսեմբուրգյան հովտի ցուցասրահի կողմից։ Դա եղել է նկարչի առաջին նկարը (որն այն ժամանակ արդեն 50 տարի է ինչ գոյություն ուներ), որը գնվել էր կառավարության համար Լուվրից։ Իսկ 1947 թվականից - ազգային պատկերասրահում Ժե Դե Պոմ ֆր.՝ Jeu de Paume։ 1986 թվականին նկարը փոխադրվել է Օրսեի թանգարան, որտեղ և գտնվում է մինչ օրս[2]։

Այլ նկարներ խմբագրել

Գոյություն ունեն ամենաքիչը երեք այլ Ռենուարի նմանօրինակ նկարներ - երկուսը անհատական հավաքածուներում[3] և մեկը Նյու Յորքի Մետրոպոլիտենի ցուցասրահում[4][5]։ Բացի այդ գոյություն ունի յուղաներկի էսքիզ, որը գտնվում է Փարիզի Օրանժերյան թանգարանում[6], և պաստելով գծանկար անհատական հավաքածուում[3]։ Եվս մեկ ճեպանկար գտնվում է պետական Էրմիտաժում, որը գտնվում է Սանկտ Պետերբուրգում - այն այնտեղ է հայտնվել Հոլցդորֆից Օտտո Կրեբսի նախկին հավաքածուից[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 JocondeLab — 2014.
  2. 2,0 2,1 «Pierre Auguste Renoir — Jeunes filles au piano» (HTML). Musée d’Orsay. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 04.06.2012-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Pierre Auguste Renoir — Jeunes filles au piano / Young Girls at the Piano» (HTML). Musée d’Orsay. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 04.06.2012-ին.
  4. «Auguste Renoir — Two Young Girls at the Piano (1892)» (HTML). The Metropolitan Museum of Art. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 04.06.2012-ին.
  5. «Two Young Girls at the Piano, Auguste Renoir» (HTML). The Metropolitan Museum of Art. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 04.06.2012-ին.
  6. «Pierre-Auguste Renoir — Jeunes Filles au piano (1892)». Musée de l’Orangerie. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 04.06.2012-ին.
  7. «Девушки за фортепиано — Ренуар, Пьер Огюст (ок.1892)» (HTML). Государственный Эрмитаж, www.hermitagemuseum.org.