Աղջիկ+վիշապ
«Աղջիկ + վիշապ» (ռուս.՝ Девочка + дракон), խորհրդային կարճամետրաժ տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ, բեմադրել է Յուրի Տրոֆիմովը 1983 թվականին «Էկրան» ստեղծագործական միությունում Դոնալդ Բիսեթի գրած հեքիաթների մոտիվներով։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Յուրի Տրոֆիմով |
Սցենարիստ | Վադիմ Կուրչևսկի |
Հնչյունավորում | Ալեքսեյ Բատալով |
Բեմադրող նկարիչ | Յուրի Տրոֆիմով |
Երաժշտություն | Վլադիմիր Դաշկևիչ |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Էկրան |
Դիստրիբյուտոր | ԽՍՀՄ հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտե |
Տևողություն | 588 s |
Սիկվել | Ազնվամորու մուրաբան |
Թվական | 1983 |
Սյուժե
խմբագրելԱմեն երեկո գիշերը այցելում էր մի փոքրիկ քաղաք, իսկ նրա հետ՝ հանգստությունն ու քունը։ Չէր քնում միայն լապտերավառը․ նա լուսավորում էր քաղաքը։ Փոքրիկ բուն նրան օգնում էր լույսերը վառել․ մեկ է բվերը գիշերը չեն քնում։ Իսկ առավոտյան քաղաքի գլխավոր մարդը՝ քաղաքապետը, հետևում էր, որ լապտերավառը ժամանակին անջատի բոլոր լապտերները․ չէ որ ցերեկը լուսավոր է։ Առավտյան լապերավառը հանգստանում էր, իսկ բուն թռչում էր տանիքին՝ քնելու, և ամեն անգամ արթնացնում էր Դրակոշային։ Դրակոշան վիշապ էր և ապրում էր աղբարկղում։ Շատերը վախենում էին նրանից և չէին ուզում ընկերություն անել նրա հետ, որովհետև նա միշտ իրեն սխալ էր պահում և չգիտեր, թե ինչպես հակառակը սովորի։ Մի անգամ նա լապտերավառից խլեց թերթը և կերավ, իսկ երբ լապտերավառը փորձեց զայրանալ վիրավորողի վրա, խփեց նրան և այնպես փչեց, որ նա թռավ քաղաքապետի մոտ։ Լապտերավառը նեղացավ և այլևս չցանկացավ վառել լապտերները։
Մի անգամ Դրակոշան հանդիպեց աղջկա, որն իրենից ընդհանրապես չվախեցավ։ Նրանք ընկերացան, և աղջիկը սովորեցրեց նրան տարբեր զվարճալի խաղեր խաղալ։ Եկավ գիշերը, և քաղաքապետը սկսեց անհանգստանալ, թե ով պետք է վառի լապտերները․ չէ որ չի կարելի թողնել քաղաքը մթության մեջ։ Անգամ քաղաքապետը չկարողացավ վառել լապտերները։ Հենց այդ ժամանակ նրա կողքով անցնում էին աղջիկն ու Դրակոշան, և մի լապտեր դիպավ աղջկան։ Դրակոշան զայրացավ լապտերի վրա և պատժեց նեղացնողին՝ վառելով նրան։ Եվ այդ պահին աղջկա գլխում մի հետաքրքիր միտք ծագեց. իսկ ինչո՞ւ Դրակոշան չվառի լապտերները։ Քաղաքապետը շատ ուրախացավ և դադարեց վախենալ Դրակոշայից։ Նա հրավիրեց Դրակոշային լապտերավառ աշխատելու և պարգևատրեց ժամացույցով։ Իսկ Դրակոշան մտածեց, որ անգամ վիշապներին է ընկերությունը երջանկացնում։
Ստեղծողներ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Վադիմ Կուրչևսկի
- Տեքստը կարդում է՝ Ալեքսեյ Բատալով
- Բեմադրող ռեժիսոր՝ Յուրի Տրոֆիմով
- Բեմադրող նկարիչներ՝ Յուրի Տրոֆիմով, Բորիս Մորիսեև
- Բեմադրող օպերատոր՝ Եվգենի Տուրևիչ
- Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Դաշկևիչ
- Ձայնային օպերատոր՝ Վիտալի Ազարովսկի
- Ֆիլմի վրա աշխատել են Լ. Գեորգիևան, Տ. Մոլոդովան, Լ. Աֆրինան, Ա. Լյարսկին, Գ. Բոգաչովը, Մ. Բոգատսկայան, Ա. Մուլյուկինան, Յու. Օդինցովը, Վ. Սվետկովը, Ա. Կուզնեցովը, Գ. Կրուգլովան, Ի. Գելաշվիլին
Դ. Բիսեթի հեքիաթներ
խմբագրելՅուրի Տրոֆիմովն Դ. Բիսեթի հեքիաթների հիման վրա ստեղծել է ֆիլմերի շարք Աղջկա ու վիշապի արկածների մասին[1]։
- 1983 — «Աղջիկ + վիշապ»
- 1983 — «Ազնվամորու մուրաբան»
- 1984 — «Մոռացված ծննդյան տարեդարձ»
- 1985 — «Կրոկոկոտ»
- 1986 — «Ձնաբուքը սառնարանից»
- 1986 — «Երաժշտության դաս»
- 1987 — «Վնասարարը»
DVD
խմբագրելՄուտֆիլմը թողարկվել է DVD-ով «Դոնալդ Բիսեթի հեքիաթները» մուլֆիլմերի հավաքածուում[2]։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Վ․ Վ․ Կուրչևսկի, Աղջիկ + վիշապ, Մոսկվա, «Խորհրդային կինոարվեստի քարոզչության համամիութենական բյուրո» («Ֆիլմ-հեքիաթ»), 1987. — 300 000 հատ։
Արտաքին հղումներ
խմբագրել- «Девочка и дракон» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Девочка и дракон»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Девочка + дракон (1983) - смотреть или скачать на сайте ВидеоБум