Ազնվամորու մուրաբան
Малиновое варенье
![]() | |
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ռեժիսոր | Յուրի Տրոֆիմով |
Սցենարիստ | Վադիմ Կուրչևսկի |
Հնչյունավորում | Ռոլան Բիկով |
Բեմադրող նկարիչ | Բորիս Մոիսեև (մուլտիպլիկատոր) և Յուրի Տրոֆիմով |
Երաժշտություն | Վլադիմիր Դաշկևիչ |
Երկիր | ![]() |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Էկրան |
Դիստրիբյուտոր | ԽՍՀՄ հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտե |
Տևողություն | 596 վայրկյան |
Պրիկվել | Աղջիկ+վիշապ |
Թվական | 1983 |
Ազնվամորու մուրաբան (ռուս.՝ Малиновое варенье), խորհրդային տիկնիկային կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է Յուրի Տրոֆիմովի կողմից, 1983 թվականին, Էկրան ստեղծագործական միության կողմից, ըստ Դոնալդ Բիսեթի հեքիաթների մոտիվների։
Սյուժե
խմբագրելԼինում է, չի լինում, մի Կայարան է լինում։ Գիշերը, ինչպես և բոլոր մարդիկ, նա քնում է, իսկ առավոտյան նրան արթնացնում է փոքրիկ բվիկը։ Հետո հայտնվում է մեքենավարը, արթնանում է Շոգեքարշ, ընկերները նախաճաշում են, իսկ նախաճաշից հետո սկսում են աշխատել։ Նրանց աշխատանքը շատ հետաքրքիր է. չէ՞ որ Շոգեքարշը աշխարհի ամենակարևոր ուղեբեռն է տանում։ Այսպես նրանք աշխատում էին ամեն օր և ցանկացած եղանակի։
Մի անգամ Կայարանը մրսում է և հիվանդանում։ Ընկերները փաթաթում են նրան ծածկոցով և սկսում են մտածել, թե ինչով բուժել Կայարանին։ Պարզվում է, որ Կայարանին կարելի է բուժել ազնվամորու մուրաբայով, որն ունի տատիկը։ Տանն ամենակարևորը խորամանկ և քաղցրակեր կատու է։ Նրա սիրելի զբաղմունքը մուրաբա եփելն էր, իհարկե, տատիկի օգնությամբ։ Երբ ընկերները գալիս են նրանց հյուր, տատիկին նվիրում են ծաղիկներ և սուլիչ։ Նա պատրաստ էր եղել ամեն ինչ տալ հիվանդ ընկերոջ համար, բայց կատուն ուտում է մուրաբան, և մնացել են միայն դատարկ բանկաները։ Այդ ժամանակ Շոգեքարշը, մեքենավարը և բվիկը սկսում են օգնել տանտիրուհուն հատապտուղներ հավաքել մուրաբայի համար, նույնիսկ կատուն էր օգնում։ Սպասումը միշտ տանջալից է, հատկապես, երբ շտապում ես օգնել հիվանդ ընկերոջդ։ Եվ վերջապես տատիկը պատրաստում է մուրաբան։ Բայց Շոգեքարշը շտապում է և հանկարծակի թափում է ամբողջ մուրաբան ռելսերին։ Նա խրվում է և չի կարողանում շարժվել տեղից։ Ինչպե՞ս վարվել։ Այդ ժամանակ բվիկը օգնություն է խնդրում կատվից, և խորամանկ քաղցրակերը ինչպես կարողանում է, օգնում է։ Բայց ի՞նչ պետք է ընկերները տանեն հիվանդին։ Եվ այնտեղ կատուն լքում է ընկերներին, որպեսզի բարի գործ անի. դրանից առաջ նա ամեն դեպքում պահել էր մեկ բանկա մուրաբա։ Չէ՞ որ չի կարելի ընկերոջը թողնել առանց դեղամիջոցի։ Իսկ երբ ընկերները տուն են գալիս և մուրաբան տալիս են Կայարանին, այն իսկույն ապաքինվում է և շնորակալություն է հայտնում նրանց։ Եվ նրանք վաղը, նախաճաշից հետո, նորից կսկսեն աշխատել։ Իսկ այժմ բոլորի քնելու ժամանակն է։
Знімальна групи
խմբագրել- Авторы сценария: — Вадим Курчевский
- Композитор — Владимир Дашкевич
- Режиссёры-постановщики: — Юрий Трофимов
- Художники-постановщики: — Борис Моисеев, Юрий Трофимов
- Операторы-постановщики: — Лев Ревтов
- Звукооператор — Виталий Азаровский
- Текст читали — Ролан Быков
Դ. Բիսեթի հեքիաթներ
խմբագրելՅուրի Տրոֆիմովն ստեղծել է ֆիլմերի շարքեր` ըստ Դ. Բիսեթի` աղջկա և վիշապի արկածների մասին պատմող հեքիաթների[1]։
- 1983 թվական՝ «Աղջիկ+վիշապ»
- 1983 թվական՝ «Ազնվամորու մուրաբան»
- 1984 թվական՝ «Մոռացված ծննդյան օրը»
- 1985 թվական «Կրոկոկոտ»
- 1986 թվական՝ «Սառնարանից ձյուն է տեղում»
- 1986 թվական՝ «Երաժշտության դաս»
- 1987 թվական՝ «Վնասարարը»
Վերաթողարկում տեսաերիզով
խմբագրելՄուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է «Դոնալդ Բիսեթի հեքիաթները» մուլտֆիլմերի ժողովածուում[2]։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Курчевский В. В., Малиновое варенье. Из серии «Фильм-сказка». Всесоюзное бюро пропаганды советского киноискусства. Москва, 1986. Тираж 300 000 экз.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ազնվամորու մուրաբան մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Ազնվամորու մուրաբան(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում