Դոնալդ Բիսեթ
Դոնալդ Բիսեթ (անգլ.՝ Donald Bisset, օգոստոսի 3, 1910[1], Brentford, Հաունսլոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 18, 1995[1] կամ օգոստոսի 10, 1995[1], Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), հայտնի անգլիացի մանկագիր, նկարիչ և դերասան, թատրոնի ռեժիսոր։
Դոնալդ Բիսեթ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 3, 1910[1] |
Ծննդավայր | Brentford, Հաունսլոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | օգոստոսի 18, 1995[1] (85 տարեկան) կամ օգոստոսի 10, 1995[1] (85 տարեկան) |
Վախճանի վայր | Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] |
Մասնագիտություն | դերասան, գրող, մանկագիր, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և նկարազարդող |
Քաղաքացիություն | ![]() |
Ծնվել է 1910 թվականի օգոստոսի 3-ին Անգլիայի Բրենտֆորդ քաղաքում։ Որպես դերասան Բիսեթը նկարահանվել է 57 ֆիլմում։ Առաջին դերը խաղացել է 1949 թվականին «Go-round» ֆիլմում։ Նա աշխատել է նաև թատրոնում՝ որպես բեմադրիչ՝ բեմադրելով մանուկների համար իր իսկ գրած հեքիաթները։ Շատ հաճախ նա նաև խաղացել է այդ ներկայացումներում։ 1954 թվականին նա հրատարակում է իր հեքիաթների առաջին գիրքը՝ «Կարդա՛ ինքդ» վերնագրով, որին հաջորդում են «Զրույց վագրի հետ», «Միրանդա բադիկի արկածները», «Մոռացված ծննդյան օրը» հեքիաթների շարքը։ Բոլոր հեքիաթների նկարազարդումները կատարել է հենց ինքը՝ Դոնալդ Բիսեթը։
Բիսեթը մահացել է 1995 թվականի օգոստոսի 18-ին Լոնդոնում։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1048133052 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.