Աղնջա (գետ)

գետ Ադրբեջանում

Աղնջա, գետ Հայաստանի Տավուշի մարզում։ Սկիզբ է առնում Արծվաշեն և Ճամբարակ բնակավայրերի միջակայքից, Միափորի լեռների հյուսիսային լանջերից ու նրանից ճյուղավորվող Գարդման լեռնաշղթայի միացման վայրից. ներկայիս Ադրբեջանի տարածքում։ Հոսում է Տավուշի մարզի արևելյան մասով, ապա Ադրբեջանի տարածքում աջից միախառնվում է Տավուշ գետին։ Աղնջա գետի վտակն է Խնձորուտ գետը։ Աղնջայի ափին են գտնվում Այգեձոր և Չինարի գյուղերը։ Երկարությունը՝ 47 կմ[1][2][3]։

Աղնջա
Բնութագիր
Երկարություն47 կմ
Ավազանի մակերես1178 կմ²
Ջրի ծախս7,3 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԱրծվաշեն, Ճամբարակ և Փոքր Կովկաս
Գետաբերանի տեղակայումՏավուշ և Կուր գետ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԽնձորուտ, Խենթաձոր և Աղջկաբերդ
Երկիր Հայաստան
ԵրկրամասՏավուշի մարզ

Անվան ծագում խմբագրել

Գետի անվան ծագման հետ կապված կան մի քանի տեսակետներ, որոնցից մեկը կապված է գետի հարևանությամբ գտնվող ամրոցի տիրուհու հետ։ Վերջինս շատ գեղեցիկ էր, և նրան տիրանալու համար սելջուկները բազմիցս հարձակվում են ամրոցի վրա և պաշարում այն։ Երկարատև պաշարումից հետո գեղեցկուհի դիմում է անձնազոհության և ամրոցն ու բնակիչներին փրկելու համար "ա՛խ ընչի" բացականչելով ցատկում է գետը։ Դրանից հետո գետը կոչվում է Ախնջի կամ Աղնջա, իսկ ամրոցը՝ Աղջկաքար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 9 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 116 — 992 էջ։
  3. Լավրենտի Միրզոյան, «Տավուշ», Երևան, «Ասողիկ», 2010 — 856 էջ։