Լավրենտի Միրզոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Լավրենտի Աշոտի Միրզոյան (1950, մայիսի 22, Չորաթան), հայ լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ ՄԳԱ ակադեմիկոս, Լրագրողների միության անդամ (1975 թվականից), ՀՀ ԿԳՆ լեզվի տեսչության նախկին պետ (2004 մայիս-2010 փետրվար)։ Այժմ դասախոսում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում[1] և Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանում։
Լավրենտի Միրզոյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 22, 1950 (73 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Գիտական աստիճան | գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | լեզվաբան |
Հեղինակ է «Առձեռն մայրենի» , «Ուղղագրական, հոմանիշների, դարձվածաբանական բառագիրք» ,«Իմացաբանական շտեմարան» , «Խոսում են հերոսները» , «Նորացման շնչով» , «Երևան» (համահեղինակ) գրքերի, բազմաթիվ գիտամանկավարժական, հրապարակախոսական հոդվածների։ Խմբագրել է շուրջ 60-ից ավելի գիտատեսական գրքեր, ուսումնական ձեռնարկներ։
Կենսագրություն խմբագրել
Լավրենտի Միրզոյանը ծնվել է 1950 թվականի մայիսի 22-ին Հայկական ԽՍՀ Շամշադինի շրջանի (այժմ մտնում է ՀՀ Տավուշի մարզ կազմի մեջ) Չորաթան գյուղում։ Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Աշխատել է հանրապետական մամուլում, խմբագրել «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» հանդեսը, «Հայ աշխարհ» ,«Էրեբունի» թերթերը, եղել հայագիտական «Պայքար» ամսագրի խմբագիր-տնօրենը։
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- Լավրենտի Միրզոյանը humor.am կայքում(չաշխատող հղում)