Աղթաքլյա (վրաց.՝ აღთაქლა; ադրբ.՝ Ağ Tәklә, թարգ. «սպիտակ գյուղ»), ավան Վրաստանի Գարդաբանի մունիցիպալիտետում։ Գտնվում է երկրի հարավ-արևելքում, ադրբեջանական սահմանից 20 կմ հեռավորության վրա։ Ավանի ձախ մաս հոսում է Կուր գետը, աջ կողմից անցնում է Անդրկովկասյան երկաթուղին (Գաչիանի կայանը)

Ավան
Աղթաքլյա
վրաց.՝ აღთაქლა ադրբ.՝ Ağ Tәhlә
ԵրկիրՎրաստան Վրաստան
ԵրկրամասՔվեմո Քարթլի
ՄունիցիպալիտետԳարդաբանի
ՀամայնքԳարդաբանի մունիցիպալիտետ և Թիֆլիսի գավառ
Առաջին հիշատակում1872
ԲԾՄ450 մ
Բնակչություն1811[1] մարդ (2014)
Ազգային կազմադրբեջանցիներ (90%)[2]
Կրոնական կազմշիա և սուննի (սալաֆիներ) մուսուլմաններ
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ1300
Աղթաքլյա (Վրաստան)##
Աղթաքլյա (Վրաստան)

2009 թվականին ավանի վերին մասում բացվել է վրաց-ամերիկյան նոր ռազմաբազա, որի տեղը մինչև 2001 թվականը Վազիանի կոչվող ռուսական ավիաբազա էր տեղակայված։

Տնտեսություն

խմբագրել

Ավանից15 կմ հեռավորության վրա գործում է շրջանի խոշորագունյ «Լիլո» շուկան, որտեղ տեղի բնակչությունը Թուրքիայից, ԱՄԷ-ից, Չինաստանից և Ադրբեջանից սննդամթերք, հագուստ և այլ ապրանքներ են վաճառում և գնում։ Նաև այդտեղ զարգացած է ավտոմոբիլների վաճառման բիզնեսը։

Չնայած որ երկրի պետական լեզուններ վրացերենն է, գյուղի բնակչության մեծամասնությունը խոսում է այդ լեզվով վատ։ Մայրենի լեզուն է ադրբեջաներենը, մասնավորապես Բորչալուի բարբառը։ Ավանում ադրբեջանալեզու դպրոց է գործում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.
  2. Ethnic composition of Georgia 2014

Արտաքին հղումներ

խմբագրել