Պետք չէ շփոթել ներշնչման համար նախատեսված աղերի հետ, որոնք օգտագործվում են ուշագնացության ժամանակ։

Լոգանքի աղերը (այլ կերպ՝ հոգեակտիվ լոգանքի աղեր, PABS[1][2], կամ Միացյալ Թագավորությունում Monkey Dust (կապիկի փոշի)[3]) ռեկրեացիոն դիզայներական դեղամիջոցների խումբ են[4][5]։ Անվանումը ծագել է այն բանից հետո, երբ թմրանյութերը քողարկվել են որպես լոգանքի աղեր[6][7]։ Սպիտակ փոշին, հատիկները կամ բյուրեղները հաճախ հիշեցնում են Epsom աղերը, բայց քիմիապես տարբերվում են։ Դեղերի փաթեթավորման վրա հաճախ գրված է «նախատեսված չէ մարդկանց կողմից օգտագործման համար»՝ փորձելով շրջանցել թմրամիջոցների արգելման մասին օրենքները[6]։ Բացի այդ, դրանք կարող են սխալ պիտակավորվել, որպես պարարտանյութ, մաքրող միջոց և այլ նմանատիպ ապրանքներ։

Պատմությունը խմբագրել

Սինթետիկ կատինոնները, ինչպիսիք են մեֆեդրոնը, որոնք քիմիապես նման են Catha edulis բույսում հայտնաբերված կատինոնին, առաջին անգամ սինթեզվել են 1920 թվականներին[8]։ Նրանք մնացին անհայտ մինչև 21-րդ դարի առաջին տասնամյակը, երբ գաղտնի քիմիկոսները վերահայտնաբերեցին դրանք և սկսեցին օգտագործել դիզայներական դեղամիջոցներում, քանի որ միացությունները օրինական էին բազմաթիվ իրավասություններում[9]։ 2009 և 2010 թվականներին սինթետիկ կատինոնների օգտագործման զգալի աճ է գրանցվել սկզբում Միացյալ Թագավորությունում և մնացած Եվրոպայում, իսկ այնուհետև Միացյալ Նահանգներում։ Որպես «լոգանքի աղ» վաճառվող դեղերն առաջին անգամ հայտնվել են ԱՄՆ-ի իշխանությունների ուշադրության կենտրոնում 2010 թվականին այն բանից հետո, երբ հաղորդումներ ստացվեցին ԱՄՆ թունավորման կենտրոններին[7]։ Եվրոպայում դեղերը հիմնականում գնում էին կայքերից, սակայն ԱՄՆ-ում դրանք հիմնականում վաճառվում էին փոքր անկախ խանութներում, ինչպիսիք են բենզալցակայանները և հեդշոփերը (անգլերենից՝ pothead, «մարիխուանա ծխող» + shop, «խանութ»)[7]։ Լոգանքի աղերը վաճառվել են նաև առցանց՝ փոքր փաթեթներով[10]։

Հաղորդվել է հարյուրավոր այլ դիզայներական թմրանյութերի մասին, ներառյալ արհեստական քիմիական նյութեր, ինչպիսիք են սինթետիկ կանեփը և կիսասինթետիկ նյութերը, ինչպիսիք են մեթիլհեքսանամինը[11]։ Այս դեղերը հիմնականում մշակվել են անօրինական դեղերի դեմ օրենքներով վերահսկվելուց խուսափելու համար՝ այդպիսով տալով նրանց դիզայներական դեղեր պիտակը[11]։

ԱՄՆ-ում թունավորման կենտրոններ «լոգանքի աղերի» հետ կապված զանգերի թիվը 2010 թվականին 304-ից հասել է 6138-ի՝ 2011 թվականին, ըստ Թունավորման վերահսկման կենտրոնների ամերիկյան ասոցիացիայի։ Այնուհետև սկսեցին նվազել լոգանքի աղերի հետ կապված զանգերը. մինչև 2015 թվականը այդ թիվը նվազել է մինչև 522[12]։

Դեղաբանությունը խմբագրել

Դեղաբանորեն լոգանքի աղերը սովորաբար պարունակում են կատինոն, սովորաբար մեթիլենդիօքսիպիրովալերոն (MDPV), մեթիլոն կամ մեֆեդրոն։ Այնուամենայնիվ, քիմիական բաղադրությունը շատ տարբեր է[7] և նույն անունով պիտակավորված արտադրանքը կարող է նաև պարունակել պիրովալերոնի կամ պիպրադրոլի ածանցյալներ։ Եվրոպայում հիմնական սինթետիկ կատինոնը մեֆեդրոնն է, մինչդեռ ԱՄՆ-ում MDPV-ն ավելի տարածված է[7]։

Շատ քիչ բան է հայտնի, թե ինչպես են լոգանքի աղերը փոխազդում ուղեղի հետ և ինչպես են դրանք նյութափոխանակվում օրգանիզմում։ Գիտնականները հակված են կարծելու, որ լոգանքի աղերը կախվածություն առաջացնելու հզոր պոտենցիալ ունեն և կարող են մեծացնել օգտագործողների տոլերանտությունը[13]։ Նրանք նման են ամֆետամիններին նրանով, որ առաջացնում են խթանիչ ազդեցություն՝ մեծացնելով մոնոամինների կոնցենտրացիան, ինչպիսիք են դոֆամինը, սերոտոնինը և նորեպինեֆրինը սինապսներում[14]։ Նրանք, ընդհանուր առմամբ, ավելի քիչ են կարողանում անցնել արյան ուղեղի պատնեշը, քան ամֆետամինները՝ բետա-կետո խմբի առկայության պատճառով, որը մեծացնում է միացության բևեռականությունը[8]։

Օգտագործումը խմբագրել

Լոգանքի աղերը սովորաբար ընդունում են օրալ, ներշնչման, ծխելու կամ ներարկման եղանակով։ Լոգանքի աղերը կարող են վնասակար լինել մարդու առողջության համար և կարող են առաջացնել անկանոն վարքագիծ, հալյուցինացիաներ և զառանցանքներ[15]։ Սա հաճախ պայմանավորված է նրանց արթունությունը խթանող ազդեցությամբ, ինչը հանգեցնում է անքնության։

Փոխազդեցությունը ալկոհոլի հետ խմբագրել

Լոգանքի աղերը հաճախ օգտագործում են ալկոհոլիհետ միաժամանակ։ 2015 թվականի ուսումնասիրությունը[16] ուսումնասիրել է մեֆեդրոնի և ալկոհոլի փոխկապակցվածությունը՝ կենտրոնանալով հոգեմետ խթանիչ և «պարգևատրող» ազդեցությունների վրա։ Այն ցույց է տվել, որ ալկոհոլը ցածր (ոչ խթանող) չափաբաժիններով զգալիորեն ուժեղացնում է մեֆեդրոնի հոգեմետ խթանիչ ազդեցությունը։ Այս էֆեկտը պայմանավորված է սինապտիկ դոֆամինի ավելացմամբ, քանի որ հալոպերիդոլը, բայց ոչ կետանսերինը, կարող էր արգելափակել ալկոհոլի ուժեղացումը։ 

Սուբյեկտիվ էֆեկտներ խմբագրել

Լոգանքի աղերը կամ կապիկի փոշին հանդես են գալիս փոշու կամ բյուրեղացված ձևով, որը կարելի է կուլ տալ, ծխել, ներարկել կամ ներշնչել։ Սուբյեկտիվ ազդեցությունները նման են MDMA-ին կամ կոկաինին[17], բայց 5-6 ժամ տևողությամբ։ Երկու նյութերն էլ առաջացնում են կենտրոնական նյարդային համակարգում գործողության արագ սկիզբ[18] և խթանիչ թունավորություն։ Ավելի մեծ չափաբաժինների դեպքում՝ այս դասը կարող է առաջացնել այնպիսի էֆեկտներ, ինչպիսին նկատվում է սերոտոնինի համախտանիշի դեպքում[19]։ Իրենց արագ ազդեցության շնորհիվ սինթետիկ կատինոնները հզոր պարգևատրողներ են՝ կախվածության բարձր ներուժով[20]։ Monkey Dust (կապիկի փոշի), «լոգանքի աղերը» կամ բույսերի սննդանյութը հաճախ օգտագործվում է դասական հոգեակտիվ դեղամիջոցների հետ միաժամանակ։ Օգտատերերը, ովքեր չափից մեծ դոզա են ընդունել, հաճախ դրսևորում են գրգռվածության, զառանցանքի, հալյուցինացիաների, ավելորդ շարժիչ ակտիվության, նոպաների, տախիկարդիայի, հիպերտոնիայի և/կամ հիպերթերմիայի ախտանիշներ[21]։

Առողջական խնդիրներ խմբագրել

Լոգանքի աղի/Կապիկի փոշու օգտագործողները հայտնել են ախտանիշներ, որոնք ներառում են գլխացավ, սրտի բաբախյուն, սրտխառնոց, սառը մատներ, հալյուցինացիաներ, պարանոյա և խուճապի նոպաներ[22]։ Լրատվամիջոցները հաղորդում են ռեակցիաներ, որոնք ներառում են բռնի վարքագիծ[23], սրտի կաթված, երիկամային անբավարարություն, լյարդի անբավարարություն, ինքնասպանություն, ցավի նկատմամբ հանդուրժողականության բարձրացում, ջրազրկում և կմախքի մկանային հյուսվածքի քայքայում[24]։ Ավելին, կան ապացույցներ, որոնք հաստատում են այն պնդումը, որ հոգեակտիվ միացությունը կարող է խթանել փսիխոզը մի մարդու մոտ, որն արդեն ենթակա է հոգեկան խանգարումների։

Տեսողական ախտանշանները, որոնք նման են խթանիչի չափից մեծ դոզաներին, ներառում են լայնացած բբեր, մկանների ակամա շարժում, արագ սրտի բաբախյուն և հիպերտոնիա[25]։

Հայտնաբերումը խմբագրել

MDPV-ն և այլ սինթետիկ կատինոնները չեն կարող հոտոտվել հայտնաբերող շների կողմից և չեն հայտնաբերվում սովորական մեզի անալիզով[26], թեև դրանք կարող են հայտնաբերվել մեզի և մազերի մեջ՝ օգտագործելով գազային քրոմատոգրաֆիա-զանգվածային սպեկտրոմետրիա կամ հեղուկ քրոմատոգրաֆիա-զանգվածային սպեկտրոմետրիա[27][28]։ Դիստրիբյուտորները կարող են քողարկել դեղը որպես ամենօրյա նյութեր, ինչպիսիք են պարարտանյութը կամ միջատներին վանող միջոցը[6][29]։

Տարածվածությունը խմբագրել

Քիչ է հայտնի, թե քանի մարդ է օգտագործում լոգանքի աղերը։ Մեծ Բրիտանիայում մեֆեդրոնը, որը սովորաբար հայտնի է որպես MCAT, չորրորդ ամենատարածված ապօրինի թմրանյութն է գիշերային ակումբ այցելողների շրջանում կանեփից, MDMA- ից և կոկաինից հետո։ Թույնի վերահսկման կենտրոնների ամերիկյան ասոցիացիայի զեկույցների հիման վրա ենթադրվում է, որ լոգանքի աղերի օգտագործումը ԱՄՆ-ում զգալիորեն աճել է 2010-ից 2011 թվականներին[8]։ Կարծիքներ կան, որ օգտագործման աճը պայմանավորված է դրանց լայն տարածմամբ, շատ թմրամիջոցների թեստերի ժամանակ չհայտնաբերվածությամբ և լրատվամիջոցների սենսացիոն լուսաբանմամբ[30]։

Օգտագործողների տարիքը տատանվում է 15-ից 55 միջակայքում, միջին տարիքը՝ 28[25]։

Իրավական կարգավիճակը խմբագրել

Կանադայի թմրամիջոցների քաղաքականությունը 2012 թվականի աշնանից ի վեր դասակարգում է մեթիլենդիօքսիպիրովալերոնը (MDPV), որպես առաջին կանոնակարգի նյութ (schedule I)՝ վերահսկվող դեղերի և նյութերի մասին օրենքի համաձայն ՝ դասելով այն նույն կատեգորիայի, ինչ հերոինը և MDMA- ն։ Մեֆեդրոնն ու մեթիլոնն արդեն անօրինական են Կանադայում և Միացյալ Նահանգների զգալի մասում[6]։

Միացյալ Թագավորությունում բոլոր փոխարինված կատինոնները ապօրինի ճանաչվեցին 2010 թվականի ապրիլին[31][32], 1971 թմրամիջոցների չարաշահման մասին օրենքի համաձայն, սակայն այլ դիզայներական դեղամիջոցներ, ինչպիսին է նաֆիրոնը, անօրինական միացություններ պարունակելով հանդերձ, համարվում է օրինական[33]։ Դեղերի մասին օրենքի կողմից վերահսկվելուց խուսափելու համար դիզայներական դեղամիջոցները, ինչպիսին է մեֆեդրոնը, նկարագրվել են որպես «լոգանքի աղեր» կամ «պարարտանյութ», չնայած,որ այս նպատակների համար օգտագործելու պատմություն չունեն[34][35]։

2012 թվականի հուլիսին ԱՄՆ դաշնային թմրամիջոցների քաղաքականությունը փոփոխվեց՝ արգելելու համար լոգանքի աղերում սովորաբար հայտնաբերված դեղամիջոցները[36]։ Մինչ այդ լոգանքի աղերը օրինական էին առնվազն 41 նահանգներում[37]։

Հասարակություն և լրատվամիջոցներ խմբագրել

Լոգանքի աղերի կամ կապիկի փոշու օգտագործումը տարածվել է սոցիալական ցանցերի միջոցով[38]։ Stoke-on-Trent քաղաքում[39] հաղորդվում է, որ Monkey Dust-ը բոլորովին նոր միացություն է, երբ իրականում MDPV-ի և MDPHP-ի կամ «լոգանքի աղերի» պատրաստուկները հասանելի են եղել 2000-ականների սկզբից[40]։ Տպագիր մամուլը և հեռարձակող մամուլը հաճախ օգտագործում են տեքստային շրջանակի մեթոդներ՝ հասարակության առավել խոցելի խավերի շրջանում սինթետիկ կատինոնի օգտագործման մասին հաղորդելու համար։ Օգտատերերին նկարագրելիս հաճախ օգտագործվում են այնպիսի տերմիններ, ինչպիսիք են «համաճարակը», «զոմբիների հարձակումը» և վերջերս «անհավանական Հալկ»[41]։ 2018 թվականի օգոստոսին Ստաֆորդշիրի ոստիկանությունն ասաց, որ իրենք օրական մոտ տասը զանգ են ստանում Monkey Dust-ի հետ կապված։ Այնուամենայնիվ, պարզ չէ, թե միջադեպերն իրականում կապված են Monkey Dust-ի հետ, թե նյութերի համակցության հետ[42]։

Հակառակ տարածված կարծիքի, «Մայամիի մարդակերների հարձակման» հետաքննության ընթացքում թունաբանները հարձակվողի դիահերձման ժամանակ լոգանքի աղերի բաղադրիչների հետք չեն հայտնաբերել[43]։ Սակայն որոշ գիտնականներ կասկածում են այն պնդումներին, որ լոգանքի աղերը չեն ներգրավվել փորձության մեջ և ասում են, որ փորձարկման սուղ հնարավորությունների պատճառով լոգանքի աղը կարող էր չբացահայտվել[44]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gray, Bobbe Ann; Holland, Cindra (June 2014). «Implications of Psychoactive 'Bath Salts' Use During Pregnancy». Nursing for Women's Health. 18 (3): 220–30. doi:10.1111/1751-486X.12123. PMID 24939199.
  2. Ross, Edward A.; Watson, Mary; Goldberger, Bruce (2011 թ․ սեպտեմբերի 8). «"Bath Salts" Intoxication». New England Journal of Medicine. 365 (10): 967–8. doi:10.1056/NEJMc1107097. PMID 21899474.
  3. Monkey dust "epidemic" causing drug users to experience violent hallucinations". Newsweek. 10-Օգոստոս-2018։ Վերցված է 17-Օգոստոս-2018
  4. «DEA: Chemicals Used in "Bath Salts" Now Under Federal Control and Regulation». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 28-Դեկտեմբեր-2013-ին.
  5. «Situation Report. Synthetic Cathinones (Bath Salts): An Emerging Domestic Threat» (PDF). United States Department of Justice: National Drug Intelligence Center. Վերցված է 1-Հունիս-2013-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Black, Matthew (25 June 2012). "What are 'bath salts'? A look at Canada's newest illegal drug". CBC News. Canadian Broadcasting Corporation. Վերցված է 28-Դեկտեմբեր-2013
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Clinical experience with and analytical confirmation of "bath salts" and "legal highs" (synthetic cathinones) in the United States». Clinical Toxicology. 49 (6): 499–505. 2011. doi:10.3109/15563650.2011.590812. PMID 21824061.
  8. 8,0 8,1 8,2 «Synthetic cathinones: Chemistry, pharmacology and toxicology of a new class of designer drugs of abuse marketed as "bath salts" or "plant food"». Toxicology Letters. 211 (2): 144–149. 2012. doi:10.1016/j.toxlet.2012.03.009. PMID 22459606.
  9. Morris, H. (5 April 2010). "Hamilton's Pharmacopeia. Mephedrone: the phantom menace". Vice Magazine. Արխիվացված է օրիգինալից 30-Հոկտեմբեր-2011
  10. Dolak, Kevin (5 June 2012). "'Bath Salts': Use of Dangerous Drug Increasing Across U.S." ABC News: Good Morning America. Վերցված է 28-Դեկտեմբեր-2013
  11. 11,0 11,1 McElrath, K; O'Neill, C (March 2011). «Experiences with mephedrone pre- and post-legislative controls: perceptions of safety and sources of supply». The International Journal on Drug Policy. 22 (2): 120–7. doi:10.1016/j.drugpo.2010.11.001. PMID 21242082.
  12. «Bath Salts». American Association of Poison Control Centers. Արխիվացված է օրիգինալից 19-Հունվար-2017-ին. Վերցված է 18-Հունվար-2017-ին.
  13. Ross, EA; Watson, M; Goldberger, B (2011 թ․ սեպտեմբերի 8). «"Bath Salts" Intoxication». The New England Journal of Medicine. 365 (10): 967–968. doi:10.1056/NEJMc1107097. PMID 21899474.
  14. Kehr, J.; Ichinose, F.; Yoshitake, S.; Goiny, M.; Sievertsson, T.; Nyberg, F.; Yoshitake, T. (April 2011). «Mephedrone, compared to MDMA (ecstasy) and amphetamine, rapidly increases both dopamine and serotonin levels in nucleus accumbens of awake rats». British Journal of Pharmacology. 164 (8): 1949–58. doi:10.1111/j.1476-5381.2011.01499.x. PMC 3246659. PMID 21615721.
  15. «Europol–EMCDDA Joint Report on a new psychoactive substance: 4-methylmethcathinone (mephedrone)» (PDF). European Monitoring Centre for Drugs and Drug Addiction. Արխիվացված է օրիգինալից (PDF) 8-Ապրիլ-2011-ին.
  16. Ciudad-Roberts, Andrés; Camarasa, Jorge; Ciudad, Carlos J.; Pubill, David; Escubedo, Elena (2015). «Alcohol enhances the psychostimulant and conditioning effects of mephedrone in adolescent mice; postulation of unique roles of D receptors and BDNF in place preference acquisition». British Journal of Pharmacology. 172 (20): 4970–4984. doi:10.1111/bph.13266. PMC 4621996. PMID 26228024.
  17. «Products - Bath Salts, Plant Food, etc (also Bath Salts; Plant Food; Fertilizer) | Erowid experience vaults». erowid.org. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
  18. Penders, Thomas M.; Gestring, Richard (2011 թ․ սեպտեմբերի 1). «Hallucinatory delirium following use of MDPV: 'Bath Salts'». General Hospital Psychiatry. 33 (5): 525–526. doi:10.1016/j.genhosppsych.2011.05.014. ISSN 0163-8343. PMID 21762997.
  19. Mugele, Josh; Nañagas, Kristine A.; Tormoehlen, Laura M. (July 2012). «Serotonin Syndrome Associated with MDPV Use: A Case Report». Annals of Emergency Medicine (անգլերեն). 60 (1): 100–102. doi:10.1016/j.annemergmed.2011.11.033. ISSN 0196-0644. PMID 22237165.
  20. Aarde, S. M.; Huang, P. K.; Dickerson, T. J.; Taffe, M. A. (2015 թ․ հունիսի 1). «Binge-like acquisition of 3,4-methylenedioxypyrovalerone (MDPV) self-administration and wheel activity in rats». Psychopharmacology (անգլերեն). 232 (11): 1867–1877. doi:10.1007/s00213-014-3819-4. ISSN 1432-2072. PMC 4426253. PMID 25424056.
  21. Beck, Olof; Bäckberg, Matilda; Signell, Patrick; Helander, Anders (2017). «Intoxications in the STRIDA project involving a panorama of psychostimulant pyrovalerone derivatives, MDPV copycats». Clinical Toxicology. 56 (4): 256–263. doi:10.1080/15563650.2017.1370097. PMID 28895757.
  22. Reed, Jim (13 January 2010). "Clubbers are 'turning to new legal high mephedrone'". BBC News. Վերցված է 4-Հուլիս-2010
  23. Dolak, Kevin (5 June 2012). "'Bath Salts': Use of Dangerous Drug Increasing Across U.S." ABC News. Վերցված է 28-Դեկտեմբեր-2013
  24. «DrugFacts: Synthetic Cathinones ('Bath Salts')». DrugAbuse.gov. National Institute on Drug Abuse. Վերցված է 18-Դեկտեմբեր-2013-ին.
  25. 25,0 25,1 Miller, Michael C. (September 2011). "Ask the Doctor: Bath salts—a new way to get high?" Արխիվացված 2021-04-12 Wayback Machine. Harvard Mental Health Letter. Վերցված է 18-Դեկտեմբեր-2013
  26. Winder, G. S.; Stern, N.; Hosanagar, A. (March 2012). «Are "Bath Salts" the next generation of stimulant abuse?». J Subst Abuse Treat. 44 (1): 42–45. doi:10.1016/j.jsat.2012.02.003. PMID 22445773.
  27. Baselt, R. (2017). Disposition of Toxic Drugs and Chemicals in Man (PDF) (11th ed.). Seal Beach, CA: Biomedical Publications. էջեր 1280–1282. Արխիվացված է օրիգինալից (PDF) 25-Ապրիլ-2012-ին. Վերցված է 29-Հունիս-2012-ին.
  28. «Prevalence of new psychoactive substances: A retrospective study in hair». Drug Testing and Analysis. 4 (6): 402–408. 2012. doi:10.1002/dta.1338. PMID 22522922.
  29. "'Bath salts,' synthetic drugs targeted in Schneiderman lawsuits". Long Island Newsday. Արխիվացված է օրիգինալից 28-Դեկտեմբեր-2013։ Վերցված է 18-Դեկտեմբեր-2013
  30. «The Toxicology of Bath Salts: A Review of Synthetic Cathinones». Journal of Medical Toxicology. 8 (1): 33–42. 2011. doi:10.1007/s13181-011-0193-z. PMC 3550219. PMID 22108839.
  31. "BBC – Democracy Live – MPs move to ban mephedrone". BBC News. Վերցված է 28-Դեկտեմբեր-2013
  32. "The Misuse of Drugs (Amendment) (England, Wales and Scotland) Regulations 2010 No. 1144". Office of Public Sector Information. Արխիվացված է օրիգինալից 5-Հունվար-2011
  33. Brandt, SD; Sumnall, HR; Measham, F; Cole, J (July 2010). «Second generation mephedrone: The confusing case of NRG-1». British Medical Journal. 341: c3564. doi:10.1136/bmj.c3564. PMID 20605894.
  34. «Consideration of the Cathinones» (PDF). Advisory Council on the Misuse of Drugs. 2010 թ․ մարտի 31. էջ 25. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2-Ապրիլ-2010-ին. Վերցված է 1-Ապրիլ-2010-ին.
  35. "Police warning over 'bubble' drug". BBC News. Վերցված է 28-Դեկտեմբեր-2013
  36. Haggin, Patience (10 July 2012). "Obama Signs Federal Ban on 'Bath Salt' Drugs". Time. Newsfeed. Վերցված է 28-Դեկտեմբեր-2013
  37. "Synthetic Drug Threats". National Conference of State Legislatures. Վերցված է 28-Դեկտեմբեր-2013
  38. Marsh, Sarah (17 August 2018). "Surge in monkey dust drug use linked to social media, police say". The Guardian. ISSN 0261-3077. Վերցված է 8-Փետրվար-2019
  39. Davies, Ruby (2018 թ․ նոյեմբերի 20). «Monkey dust couple's warning before setting their house on fire». stokesentinel. Վերցված է 8-Փետրվար-2019-ին.
  40. Baumann, Michael H.; Bukhari, Mohammad O.; Lehner, Kurt R.; Anizan, Sebastien; Rice, Kenner C.; Concheiro, Marta; Huestis, Marilyn A. (2017). «Neuropharmacology of 3,4-Methylenedioxypyrovalerone (MDPV), Its Metabolites, and Related Analogs». Current Topics in Behavioral Neurosciences. 32: 93–117. doi:10.1007/7854_2016_53. ISBN 978-3-319-52442-9. ISSN 1866-3370. PMC 5392131. PMID 27830575.
  41. «How Broadcast Media Discuss New Drug "Epidemics": Integrating Neuroscience With Communication Studies Through Textual Framing - SAGE Research Methods». methods.sagepub.com (անգլերեն). Վերցված է 8-Փետրվար-2019-ին.
  42. Page, Sarah. «Monkey Dust mayhem: the English city reportedly at the centre of a drug-fuelled 'epidemic'». The Conversation (անգլերեն). Վերցված է 8-Փետրվար-2019-ին.
  43. Laboy, Suzette (2012 թ․ հունիսի 27). «Tests find only marijuana in face-chewer's system».
  44. «Causeway Cannibal: Toxicology reports say Rudy Eugene was not on bath salts, but not everyone believes them - Sun Sentinel». 2012 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 20-Օգոստոս-2012-ին. Վերցված է 25-Հունվար-2022-ին.