Աղեղնավորը և նիզակակիրը

Աղեղնավորը և Նիզակակիրը և (անգլ.՝ The Bowman and The Spearman, հայտնի են նաև Հեծյալ հնդկացիներ/ Equestrian Indians[1] կամ պարզապես Հնդկացիներ/ Indians անվանումներով[2]), երկու բրոնզե քանդակ, որ դարպասը պահողների պես կանգնած են ԱՄՆԻլինոյս նահանգի Չիկագո քաղաքի Կոնգրես Պլազայի մուտքի առջև՝ Իդա Ուելս դրայվ փողոցի և Միչիգան ավենյուի խաչմերուկի մոտ։ Ձիավոր այդ քանդակներն ստեղծվել են Զագրեբում խորվաթ քանդակագործ Իվան Մեշտրովիչի կողմից և 1928 թվականին տեղադրվել են Մեծ զբոսայգու մուտքի մոտ։ Ֆինանսավորումն իրականացրել է Բենջամին Ֆերգյուսոնի հիմնադրամը[3]։

Աղեղնավորը և նիզակակիրը
տեսակքանդակ
քանդակագործԻվան Մեշտրովիչ
տարի1928
ժանրձիարձան
քաղաքՉիկագո
հատվածն էThe Bowman? և The Spearman?
 The Bowman and The Spearman Վիքիպահեստում
Չիկագոյի Մեծ զբոսայգու մուտքի ընդհանուր տեսքը
Նիզակակիրը
Աղեղնավորը

Այս քանդակները Իվան Մեշտրովիչի լավագույն աշխատանքներից են համարվում։ Հատուկ ուշադրության է արժանացել այն հանգամանքը, որ աղեղնավորը քանդակված է առանց նետ ու աղեղի, նիզակակիրը՝ առանց նիզակի[4]։

Կառուցվածքը խմբագրել

Քանդակներից յուրաքանչյուրի բարձրությունը տասնյոթ ոտնաչափ է, դրված են տասնութ ոտնաչափ բարձրություն ունեցող գրանիտե պատվանդաններին։ Ըստ նախնական մտահղացման՝ քանդակները պետք է «հսկեին» զբոսայգի տանող մեծ աստիճանաշարը, բայց այդ աստիճանաշարը 1940-ական թվականներին Կոնգրեսի զբոսայգու ճեմուղին ընդարձակելու ժամանակ քանդել են[5]։ Հետազոտությունների արդյունքում 2006 թվականին պարզվել է, որ պատվանդանները նախագծել են Holabird & Roche ընկերության ճարտարապետները, նախագծերն իրականացրել է քանդակագործ Ռենե Փոլ Չեմբերլենը[6]։

Կոորդինատներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Sculptures». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 22-ին.
  2. Sokol, David M. (2005). «Art, Public». The Electronic Encyclopedia of Chicago. Chicago Historical Society. Վերցված է 2009 թ․ մարտի 20-ին.
  3. Hermann, Andrew (1991 թ․ օգոստոսի 9). «Public statues are lumberman's legacy to city». Chicago Sun-Times. Վերցված է 2009 թ․ մարտի 18-ին.
  4. Merevick, Tony (2011 թ․ մարտի 22). «Warrior statues missing weapons». Timeout Chicago. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 26-ին.
  5. Koenig, Wendy; Badowski, Christine (2013 թ․ օգոստոսի 22). «The Bowman and the Spearman». Chicago Public Art. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 26-ին.
  6. Kvaran, Einar Einarsson Architectural Sculpture in America, unpublished manuscript

Գրականություն խմբագրել

  • Kečkemet, Duško, Ivan Meštrović, Publishing House, Beograd, Jugoslavija 1964
  • Kečkemet, Duško, Ivan Meštrović – Split, Meštrović Gallery Split and Spektar Zagreb, Yugoslavia 1969
  • Kečkemet, Duško, Ivan Meštrović, McGraw-Hill Book Company, NY, NY 1970
  • Kvaran, Einar Einarsson Architectural Sculpture in America, unpublished manuscript
  • Schmeckebier, Laurence, Ivan Meštrović – Sculptor and Patriot, Syracuse University Press, Syracuse, NY 1959

Արտաքին հղումներ խմբագրել