Վյաչեսլավ Աղաբալյան

հայ բժիշկ, վիրաբույժ
(Վերահղված է Աղաբալյան Վյաչեսլավից)

Վյաչեսլավ Ռուբենի Աղաբալյան (սեպտեմբերի 22, 1946(1946-09-22), Աստղաշեն - հունվարի 5, 2004(2004-01-05), Ստեփանակերտ), հայ բժիշկ, վիրաբույժ։ ԼՂՀ առաջին առողջապահության նախարար (1992–1995), ԼՂՀ առողջապահության և ռազմական բժշկության ծառայության կազմակերպիչներից։ Բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ (1972)։

Վյաչեսլավ Աղաբալյան
Ծնվել էսեպտեմբերի 22, 1946(1946-09-22)
ԾննդավայրԱստղաշեն
Մահացել էհունվարի 5, 2004(2004-01-05) (57 տարեկան)
Մահվան վայրՍտեփանակերտ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1970)
Մասնագիտությունքաղաքական գործիչ և վիրաբույժ

Կենսագրություն խմբագրել

Վյաչեսլավ Աղաբալյանը ծնվել է Արցախի Աստղաշեն գյուղոմ։ 1970 թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ Վերապատրաստվել է Բաքվի, Լենինգրադի, Կիևի, Երևանի և Մինսկի բժիշկների կատարելագործման ինստիտուտներում։ 1970-1972 թթ. ծառայել է ԽՍՀՄ սահմանապահ զորքերում։ 1972 թվականից աշխատել Լեռնային Ղարաբաղում։ 1976-1979 թթ. եղել է ԼՂԻՄ-ի մարզային հիվանդանոցի գլխավոր բժիշկը։ 1992 թ. ընտրվել է ԼՂՀ առաջին Գերագույն խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ միաժամանակ գլխավորելով հանրապետական հիվանդանոցը, ապա և առողջապահության նախարարությունը՝ մինչև 1997 թ.։ 1997 թվականին եղել է առողջապահության փոխնախարարի պաշտոնակատար, 2002-2004 թթ.՝ ԼՂՀ դատաբժշկական փորձաքննության բյուրոյի պետ[1]։

Պատերազմի հենց սկզբից ստեղծել և ղեկավարել է առաջին զինվորական հոսպիտալը, այնուհետև երկրորդը։ 1992 թ. սեպտեմբերից գործուն մասնակցություն է ունեցել ԼՂՀ պաշտպանության բանակի բուժծառայության ստեղծման և կայացման գործին։

Հիմք ընդունելով իր աշխատանքային բազմամյա փորձը և հատկապես՝ հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում կուտակված փաստերը, Վյաչեսլավ Աղաբալյանը գիտական բարեխղճությամբ ձեռնամուխ է եղել մի ուսումնասիրության «Ետպատերազմյան սինդրոմ»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Media, Noev Kovcheg. «Воин и врач». novostink.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.