Ակցիոնիզմ, ժամանակակից արվեստի ձև, որը առաջացել է 1960-ական թվականներին Արևմտյան Եվրոպայում։ Արվեստի և իրականության միջև սահմանների ջնջման ձգտումը հանգեցնում է գեղարվեստական արտահայտության նոր ձևերի որոնմանը՝ ներքաշելով այն ինչ-որ գործողության մեջ։ Գործողությունը (կամ արվեստի գործողությունը) դառնում է ընդհանուր հասկացություն գեղարվեստական պրակտիկաների համար, որոնցում շեշտադրությունը ստեղծագործությունից տեղափոխվում է ստեղծագործության ստեղծման գործընթացի վրա։ Ակցիոնիզմում նկարիչը որպես կանոն դառնում է գեղարվեստական ստեղծագործության սյուբեկտ և/կամ օբյեկտ։ Ակցիոնիզմին մոտ ձևեր են հեփինինգը, փերֆորմանսը, էվենթը, գործողության արվեստը և այլն։

Միմոս Պաբլո Սիբեսը և նկարիչ Մանուել Բաստանտե

Առաջացման պատմություն խմբագրել

Ժամանակային ենթատեքստը արվեստի գործիչներից պահանջում է գեղարվեստական արտահայտության նոր միջոցների ստեղծում։ Ակցիոնիզմը առաջացել է նկարիչների՝ իրենց մարմինը ուսումնասիրելուց նաև տարբեր ձևերով հանդիսատեսին հրահրելու ձգտումից՝ ներքաշելով նրանց իրենց ստեղծագործության մեջ։ Ակցիոնիզմում նկարչի մարմինը իրենից ներկայացնում է կտավ, որը դառնալու է արվեստի առարկա, իսկ նկարիչը ներկայանում է գործիքի տեսքով։ Ակզիոնիզմը առաջացել է 1960-ական թվականներին Արևմտյան Եվրոպայի տարածքում։ Ծագել է լատիներեն «actio» բառից, որը նշանակում է «գործունեություն», «գործողություն», «գործ»։

Ակցիոնիզմի առաջացման միտումների ծագումը, ստեղծագործական գործողության որոշակի բաց ակտի ստեղծումը կարելի է նշել դեռ ամերիկացի աբստրակտ էքսպրեսիոնիստ Ջեքսոն Պոլլոքի կտավի շուրջ «պարերում»[1]։ Նման ազդեցիկ ուղղությունը, ինչպիսին աբստրակտ էքսպրեսիոնիզմն է, ձևավորվել է քսան տարվա ընթացքում, այն առաջացել է ակցիոնիզմից առաջ, իսկ ավելի կոնկրետ՝ 20-րդ դարի 1940-1950-ական թվականներին[2]։ Այս ուղղության մեջ կարիելի է պայմանականորեն առանձնացնել երկու ենթաոճ՝ գործողության գեղարվեստ և գունային դաշտի արվեստ[2]։ Առաջանալով սյուռեալիզմից՝ գործողության գեղարվեստը ուշադրությունը կենտրոնացնում էր արտահայտիչ ժեստի կարևորության վրա, որը ի հայտ էր գալիս ստեղծագործության արարման պահին։ Նշենք, որ այս ենթաոճը նույնպես կարելի է համադրել ակցիոնիզմի գաղափարների հետ՝ զուգահեռներ անցկացնելով ստացված արդյունքի նկատմամբ ստեղծագործական գործընթացի կարևորության և առաջնահերթության վերաբերյալ։

Ակցիոնիզմի ակունքները պետք է որոնել դադաիստների և սյուռեալիստների ելույթներում, աբստրակցիոնիստների գործունեություններում (մասնավորապես Ջեքսոն Պոլլոքի), Իվ Քլեյնի «կենդանի նկարների» փորձերում։ 1950—1960-ական թվականներին ակցիոնիզմը դուրս է եկել նոր մակարդակ՝ վերածվելով թատերական գործողության, իր մասին հայտնելով հայտարարագրերով, որոնք հիմնավոում էին ժամանակի և տարածության մեջ զարգացող քառաչափ արվեստի ստեղծումը։

Ակցիոնիստական արվեստի առաջին նախատիպերից մեկը դառնում է արդեն նախկինում հիշատակված Իվ Քլեյնի ցուցադրությունը[1]։ Քվեյնը ստեղծել է «կենդանի նկարներ»՝ աշխատանքներ, որոնցում որպես ներկի կիրառման գործիք նա օգտագործել է կտավի վրա մարմինների դրոշմները։ Նմանատիպ նկարներից մեկի հրապարակային ցուցադրությունը տեղի է ունեցել 1960-ական թվականներին Փարիզում[3]։ Որպես այդ գործողության երաժշտական ֆոն ընտրվել է «Միալար սիմֆոնիան», որը նկարիչը գրել էր 1949 թվականին[4]։ Երեք մերկ մոդելները սկզբում ներկելով իրենց կապույտ գույնով՝ իրենց մարմնի հետքերն են թողել կտավի վրա։ Դրանից հետո հանրությունը, որը հետևում էր գործողությանը և բաղկացած էր նկարիչներից, հավաքորդներից և քննադատներից, հրավիրվել է բանավեճի։ Այսպիսով, արվեստը դուրս բերելով կտավից և բեմականացնելով աշխատանքների ստեղծման գործընթացը՝ Իվ Քլեյնը ճշգրտորեն կանխատեսել էր տեսքը և կանգնած էր ակցիոնիստական հոսանքի ակունքներում։

Ակցիոնիզմը լայն ճանաչում է տացել Ավստրիայում։ Առանձնացնում են «վիեննական ակցիոնիզմ» ուղղությունը[1]։ Խմբի անդամներն էին Գյունտեր Բրուսը, Օտտո Մյուլը և Հերման Նիչը։

Ռուսաստանում ձևավորվել է ակցիոնիզմի սեփական ուղղությունը՝ «մոսկովյան ակցիոնիզմը»։ Դրա ներկայացուցիչներն էին Ալեքսանդր Բլեները, Օլեգ Կուլիկը և ուրիշներ։ Ալեքսանդր Բլեների առաջին գործողությունը եղել են կապիտալիզմը մեկացնող ակցիաները[5]։ Նա դրանք սիմվոլիկ կերպով անցկացնում էր «Մակդոնալդսի» մոտ՝ Պուշկինի հրապարակում[6]։ Ըստ Օլեգ Կուլիկի հուշերի՝ Անատոլի Օսմոլովսկին անցկացրել է

«...հեղափոխական ինչ-որ գործողություններ, բարձրացել է Մայակովսկու արձանի վրա և նրա սիգար է ծխել։ Այստեղ շատ փոխաբերություն կա․ մեծ հեղափոխականն ու ժամանակակից մանր հեղափոխականները, որոնք նստած են հայրերի ուսերին»[5]։

Ձգտումը ջնջել արվեստի և իրականության միջև սահմանը հանգեցնում է գեղարվեստական արտահայտման նոր միջոցների որոնմանը՝ ստեղծագործությանը դինամիկա տվող, նրան ինչ-որ գործողության մեջ ներքաշող։ Ձախ հակամշակութային գործիչ Ալեքսեյ Ցվետկովի կարծիքով․

ակցիոնիզմը դառնում է ավանգարդ պրակտիկա, այսինքն՝ արմատական նկարչի ներխուժումը դրան ոչ պատրաստ հանրային տարածք՝ դրան հաջորդող սկանդալով՝ հրահրելով իշխանություններին արձագանքել, իսկ հանդիսատեսին՝ մտածել։ Այս ոլորտում ամենամեծ հաջողությանը հասել է Քրիստոֆ Շլինգենզիֆը, ով սկսել է որպես թատերական ռեժիսոր և հեռուստահաղորդավար, սակայն թողել է բոլոր նախկին զբաղմունքները հանուն արտ-էքստրեմիզմի։ Մի օր նա գերմանացի անօթևաններին և նրանց համակիրներին կոչ է արել հավաքվել Վոլֆգանգզեեի ափին և համերաշխորեն մտնել ջուրը որպեսզի լիճը դուրս գա ափերից և հեղեղի մոտերքում գտնվող կանցլերի նստավայրը։

Տես նաև խմբագրել

Նկարիչներ

Ռուս նկարիչներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 С. Гущин, А. Щуренков Современное искусство и как перестать его бояться. — Москва: АСТ, 2018. — С. 156-157. — 240 с. — ISBN 978-5-17-109039-5
  2. 2,0 2,1 С. Гущин, А. Щуренков Современное искусство и как перестать его бояться. — Москва: АСТ, 2018. — С. 36-37. — 240 с. — ISBN 978-5-17-109039-5
  3. «Кляйн, Ив». Википедия.
  4. Владислав Фомин (08.05.16). «Ив Кляйн: «Я думаю, что я гений»». Teenergizer.
  5. 5,0 5,1 Елена Ковальчук (01.08.18). «А мог бы лаять до конца: Интервью с акционистом Олегом Куликом». Bird In Flight.
  6. Феликс Скандалов (05.09.16). «Найду, убью. Тридцать шестая и самая пронзительная книга Александра Бренера». Горький.

Գրականություն խմբագրել

  • Мировое искусство. Направления и течения от импрессионизма до наших дней
  • Брэндон Тейлор. Актуальное искусство. 1970—2005. — М.: Слово, 2006. — 256 с. — ISBN 5-85050-884-8.
  • Ковалев А. Российский акционизм. 1990—2000.
  • Петров В. О. Акционизм в искусстве XX века: генезис // Новый университет. Актуальные проблемы гуманитарных и общественных наук. — 2015. — № 11-12 (56-57). С. 30-36.
  • Петров В. О. Дирижерский акционизм в произведениях инструментального театра // Музыковедение. — 2016. — № 2. С. 8-14.
  • Петров В. О. Музыкальный акционизм: определение и разновидности // Приношение Альфреду Гарриевичу Шнитке: Сб. статей по материалам Всероссийских научных чтений, посвященных 80-летию со дня рождения композитора, 23-24 октября 2014 года. — Саратов: Саратовская государственная консерватория им. Л. В. Собинова, 2015. С. 126—134.
  • Петров В. О. Перформанс и хэппенинг — основные жанры акционизма в искусстве XX века // Искусствоведение в контексте других наук в России и за рубежом: параллели и взаимодействия: Сб. материалов Международной научной конференции 13-18 апреля 2015 года / Ред.-сост. Г. Р. Консон. — М.: Liteo, 2014. С. 348—357.
  • Современное искусство и как перестать его бояться / Сергей Гущин, Александр Щуренков. — Москва : Издательство АСТ, 2018. — 240 с. : ил. — (История и наука Рунета. Лекции).
Տես՝ акционизм Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս

Արտաքին հղումներ խմբագրել