Պյոտր Անդրեևիչ Պավլենսկի (Пётр Андреевич Павленский, մարտի 8, 1984(1984-03-08)[1][2][3][…], Լենինգրադ, ԽՍՀՄ), ռուս արվեստագետ, նկարիչ-ակցիոնիստ։

Պյոտր Պավլենսկի
Ի ծնեռուս.՝ Пётр Андреевич Павленский
Ծնվել էմարտի 8, 1984(1984-03-08)[1][2][3][…] (40 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա
Մասնագիտությունարվեստագետ, performance artist, կոնցեպտուալ արվեստագետ և խմբագիր
ԹեմաներԱկցիոնիզմ[4], ժամանակակից արվեստ և Խմբագրություն[4]
 Petr Pavlensky Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան պետական գեղարվեստա-արդյունաբերական ակադեմիայում։ Համագործակցել է Ռուսաստանի քաղաքական պատմության թանգարանի հետ։ 2012 թվականին Օքսանա Շալիգինայի հետ հիմնել է «Քաղաքական քարոզչություն» առցանց հանդեսը՝ նվիրված ժամանակակից արվեստին քաղաքական համատեքստում[5]։

2016 թ. պարգևատրվել է Վացլավ Հավելի անվան մրցանակով։

«Կար» ակցիան խմբագրել

Պավլենսկուն նշանավոր դարձրեց «Pussy Riot» պանկ-խմբին աջակցող ակցիան։ 2012 թվականի հուլիսի 23-ին նկարիչը թելով կարված բերանով պիկետի էր կանգնած Կազանսկի տաճարի մոտ՝ ձեռքին պաստառ։ Պավլենսկին նշում է, որ ուզում էր ցույց տալ ժամանակակից նկարչի վիճակը Ռուսաստանում` ազատ խոսքի արգելքը[6]։

Այլ նշանավոր ակցիաներն են՝ «Մսացու», «Ֆիքսացիա», «Ազատություն» և «Անջատում»։

«Վտանգ» ակցիան խմբագրել

2015 թ. նոյեմբերի 9-ի գիշերը Պավլենսկին բենզին լցրեց և այրեց Լուբյանկայում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գլխավոր դուռը։ Երեսուն վայրկյան անց նա ձերբակալվեց։ Ըստ Պավլենսկու՝ «Լուբյանկայի այրվող դուռը ձեռնոց է, որը հասարակությունը նետում է ահաբեկչական վտանգին»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. Создан сайт об искусстве и политике // Артхроника. — 2012. — 4 дек.
  6. С широко зашитым ртом // Эхо Москвы. — 2012. — 6 авг.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Պավլենսկի» հոդվածին։