Ակոֆա Էջինի (անգլ.՝ Akofa Edjeani, փետրվարի 20, 1969(1969-02-20)[1], Avatime-Vame, Վոլտա, Գանա[2]), գանացի կինոդերասանուհի, կինոռեժիսոր։ Նրա նկարահանած «Ո՛չ իմ աղջիկը» (Not My Daughter) ֆիլմը, որը պատմում է աղջիկների արտաքին սեռական օրգանները հատելու՝ աֆրիկյան որոշ ցեղերում թաքուն կամ բացահայտ գոյատևող սովորույթի մասին, 2008 թվականին նվաճել է Աֆրիկյան կինոակադեմիայի մրցանակը «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում, իսկ «Երգում եմ ջրհորի մասին» (I Sing of a well) գեղարվեստական կինոնկարը, որտեղ նա հանդես է եկել որպես գլխավոր հերոսուհու դերակատար և պրոդյուսեր[4], շահել է երեք մրցանակ՝ 2010 թվականին արժանանալով նաև Աֆրիկյան կինոակադեմիայի ժյուրիի գլխավոր մրցանակին[4][5][6][7][8][9]։

Ակոֆա Էջինի
անգլ.՝ Akofa Edjeani Asiedu
Ծնվել էփետրվարի 20, 1969(1969-02-20)[1] (55 տարեկան)
ԾննդավայրAvatime-Vame, Վոլտա, Գանա[2]
ԿրթությունԳանայի համալսարան[2], Ghana Institute of Journalism?[2] և Mawuli School?
Քաղաքացիություն Գանա
Մասնագիտությունդերասանուհի, ձեռնարկատեր և կինոպրոդյուսեր
ԸնտրանիDivine Love?, For Better and For Worse?, Անիծյալները, Fools in Love?, Pieces of Me?, Holby City?, Children of the Mountain?, Life in Slow Motion?, Ազալի, Sidechic Gang?, Aloe Vera? և I Sing of a Well?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ակոֆան ծնվել է 1969 թվականի փետրվարի 20-ին, Գանայում[10]։ Ավարտել է Գանայի կատարողական արվեստների համալսարանը՝ արվեստի բակալավրի մասնագիտացմամբ և Գանայի ժուռնալիստիկայի ինստիտուտը՝ մարկետինգի, գովազդի և փիարի մագիստրոսի մասնագիտացմամբ (1995)[11][12]։

Դերասանական իր կարիերան սկսել է 1987 թվականին՝ դերակատարումներով հանդես գալով Annette և Jagger Pee հեռուստասերիալներում։ 1990-ական թվականներին գլխավոր հերոսուհու դերն է մարմնավորել Ultimate Paradise հեռուստասերիալում։ 2009 թվականին նրա անունն ընդգրկվել է «Էմմի» միջազգային մրցանակաբաշխության կիսաեզրափակիչ փուլի մասնակիցների ցանկում[4]։

Ակոֆան Գանայի մայրաքաղաք Աքրայում հայտնի Fali's Hot Pot ռեստորանի սեփականատերն է։

Հատընտիր ֆիլմագրություն խմբագրել

  • For Better For Worse 1995
  • Divine Love
  • Holby City
  • My Mother's Heart 1&2
  • Life in Slow Motion
  • Pieces of Me
  • The Cursed Ones
  • Children of the Mountain
  • Sidechic Gang
  • Lucky
  • Azali
  • Cant Say Mother
  • Dark Spot
  • Fools in Love
  • Not my Daughter

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.graphic.com.gh/entertainment/showbiz-news/ghana-news-acting-was-my-altar-call.html
  3. https://web.archive.org/web/20161111142134/https://www.ikennaobi.com/u-k-cinemas-welcome-children-of-the-mountain/
  4. 4,0 4,1 4,2 «Akofa Edjeani». IMDb. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  5. «Pay attention to arts & culture — Akofa Edjeani». todaygh.com. Ghana Today. 2017 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  6. «We need more female writers and producers so that the story about women will change - Akofa Edjeani». yen.com.gh. Yen GH. 2017 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  7. «Movies have reduced women to husband snatchers – Akofa Edjeani». adomonline.com. ADOM Online. 2016 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  8. «I feel young and look forward to remarry even though I'm 49 – Afoka Edjeani Asiedu». pulse.mtn.com.gh. MTN Pulse. 2018 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  9. «Veteran actress Akorfa Edjeani leads new role 'Amina'». Ghana Crusader. 2017 թ․ օգոստոսի 19. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  10. «Akofa Edjeani Asiedu : Actress - Films, episodes and roles on digiguide.tv». digiguide.tv. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  11. «childreN of the mountaiN Screens in U.K. Cinemas. » My Blog / Website». ikennaobi.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  12. «Delay Interviews Akofa Edjeani Asiedu». mobile.ghananews.xyz. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակոֆա Էջինի» հոդվածին։