Ստեփան Ակոպով
Ստեփան Հակոբի Ակոպով (դեկտեմբերի 21, 1899[1], Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 9, 1958, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրրդային կուսակցական և պետական գործիչ, ինժեներ–մեխանիկ։
Ստեփան Ակոպով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1899[1] |
Ծննդավայր | Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | օգոստոսի 9, 1958 (58 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1931)[1] |
Մասնագիտություն | պետական գործիչ, քաղաքական գործիչ և ճարտարագետ-մեխանիկ |
Աշխատավայր | ZiO-Podolsk?[1], Ուրալի ծանր մեքենաշինության գործարան[1] և Ministry of Heavy Machine Building?[1] |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն Խմբագրել
Ծնվել է դեկտեմբերի 21-ին՝ Շուլավերում (այժմ Վրացական ԽՍՀ Մառնեուլի շրջանի Շահումյան ավան)։ ԽՄԿԿ անդամ 1919 թվականից։ Ավարտել է Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (1931)։
Աշխատանք Խմբագրել
1919 թվականից կոմերիտական, կուսակցական ղեկավար աշխատանք է կատարել կոմերիտմիության Թիֆլիսի կոմիտեում, ՀամԿ(բ) կ Մոսկվայի Բաումանի շրջկոմում, ՀամԿ(բ) կ Մոսկվայի նահանգի Զվենիգորոդի գավկոմում։ Այնուհետև աշխատել է որպես Պոդոլսկի Օրջոնիկիձեի անվան մեքենաշինական գործարանի գլխավոր ինժեներ, ապա՝ տնօրեն, 1937-1939 թվականներին՝ Ուրալմաշ գործարանի (Սվերդլովսկ) տնօրեն։ Մեծ են Ակոպովի ծառայությունները խորհրդային ավտոմոբիլային և տրակտորային արդյունաբերության կազմակերպման և զարգացման գործում։
1940 թվականից եղել է միջին մեքենաշինության ժողկոմի առաջին տեղակալ, 1941 թվականից՝ ժողկոմ, 1946 թվականից՝ ԽՍՀՄ ավտոմոբիլային արդյունաբերության, իսկ 1947 թվականից՝ ավտոմոբիլային ու տրակտորային արդյունաբերության մինիստր։ 1950 թվականից Ակոպովը աշխատել է որպես ԽՍՀՄ գյուղատնտեսական մեքենաշինության մինիստրի տեղակալ, իսկ 1953 թվականին նշանակվել ԽՍՀՄ մեքենաշինության մինիստրի տեղակալ, ապա և՝ մինիստր։
1954-1955 թվականներին եղել է ԽՍՀՄ ավտոմոբիլային, տրակտորային և գյուղատնտեսական մեքենաշինության մինիստր։ Ակոպովի նախաձեռնությամբ և խմբագրությամբ լույս են տեսել մեքենաշինության եռահատոր տեղեկատուն և մի շարք տեխնիկական գրքեր։ Եղել է ԽՍՀՄ 2-րդ և 4-րդ գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։
Պարգևներ Խմբագրել
Պարգևատրվել է Լենինի երեք շքանշանով։ Մահացել է օգոստոսի 9-ին՝ Մոսկվայում։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 229.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 229)։ |