Ակարի Ֆուձինամի (ճապ.՝ 藤波朱理, նոյեմբերի 11, 2003(2003-11-11), Յոկաիտի, Միե, Ճապոնիա), ճապոնացի մարզիկ, ազատ ոճի ըմբշամարտիկ, 2024 թվականի օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Ասիայի կրկնակի չեմպիոն։

Ակարի Ֆուձինամի
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ճապ.՝ 藤波 朱理
Մասնագիտացում՝ըմբիշ
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 11, 2003(2003-11-11) (20 տարեկան)
Ծննդավայր՝Յոկաիտի, Միե, Ճապոնիա
163 սանտիմետր

Կենսագրություն

խմբագրել

2020 թվականին ազգային առաջնությունում նա դարձել է մինչև 53 կգ քաշայինների չեմպիոն։

2021 թվականին Նորվեգիայում կայացած աշխարհի առաջնությունում նա ոսկե մեդալ է նվաճել մինչև 53 կգ քաշային կարգում։ Եզրափակչում նա հաղթել է մոլդովացի մրցակցուհուն՝ Յուլիա Լեորդային։

2022 թվականին Ուլան Բատորում կայացած Ասիայի առաջնությունում նա դարձել է մինչև 53 կգ քաշայինների չեմպիոն։ Եզրափակչում նա հաղթել է Մոնղոլիայի իր մրցակցին։ Մեկ տարի անց Աստանայում նա կրկնել է իր հաջողությունը, իսկ եզրափակիչում կոտրել հնդիկ մարզիկ Անտիմ Պանգալի դիմադրությունը։

2023 թվականի սեպտեմբերին Սերբիայում կայացած աշխարհի առաջնությունում մինչև 53 կգ քաշային կարգում Ակարին ոսկու համար պայքարում հաղթել է բելառուսուհի Վանեսա Կոլոդինսկայային և նվաճել իր հերթական մրցանակը[1][2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Портал Karate.ru представляет полные итоги чемпионата мира-2023 в Белграде - Karate.ru | Новости». karate.ru (ռուսերեն). Վերցված է 2023-09-27-ին.
  2. Беларусь, Sputnik (20230922T1003+0300). «Белоруска Колодинская завоевала серебряную медаль чемпионата мира по борьбе». Sputnik Беларусь (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023-09-27-ին. Վերցված է 2023-09-27-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակարի Ֆուձինամի» հոդվածին։