Ախլաթյան (Սյունիքի մարզ)

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում
(Redirected from Ախլաթյան)

Ախլաթյան, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում։

Գյուղ
Ախլաթյան
Կոորդինատներ: 39°26′32″ հս․ լ. 46°02′07″ ավ. ե. / 39.44222° հս․. լ. 46.03528° ավ. ե. / 39.44222; 46.03528
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիք
ԳյուղապետԱրմեն Բեգլարյան (զոհված)
Մակերես33,91 կմ²
ԲԾՄ1750 մ
Բնակչություն624 (2009) մարդ
Տեղաբնականունախլաթյանցի
Ժամային գոտիUTC+04:00
Փոստային ինդեքս3504
##Ախլաթյան (Սյունիքի մարզ) (Հայաստան)
Red pog.png

ԱշխարհագրությունEdit

Ծովի մակերևույթից բարձր է 1750 մետր։ Հեռավորությունը մարզկենտրոն Կապանից 118 կմ է, նախկին շրջկենտրոն Սիսիանից՝ 14 կմ։ Մակերեսը 33.91 քառակուսի կիլոմետր է։ Աշխարհագրական դիրքը հարթավայրային է։ Գտնվում է Այրի գետի (Սիսիան գետի վտակներից) աջ ափին։

ՊատմությունEdit

Ախլաթյան նախկին գյուղը, որը գտնվում է այժմյանից 300-400 մետր դեպի հարավ, 1931 թվականի ապրիլի 28-ի երկրաշարժից հիմնահատակ ավերվել է, և ավելի քան 100 մարդ է զոհվել։ Բնակիչները տեղափոխվել ու նոր գյուղ են հիմնել։

ԱնվանումEdit

Գյուղի անվան հետ կապված կա լեգենդ, ըստ որի՝ այդ տեղում եղել է արոտավայր, որտեղ գտնվել է «Ալխաթ» տեսակի մեծ տանձի ծառ, որից էլ իբր ծագել է Ախլաթյան անվանումը։

ԲնակչությունEdit

Ախլաթյան գյուղի ազգաբնակչության փոփոխությունը.[1]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 97 1146 1103 790 515 557 495 588 621

ՏնտեսությունEdit

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, ծխախոտագործությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և մեղվապահությամբ։

Պատմամշակութային կառույցներEdit

Սուրբ Սարգիս եկեղեցու ավերակները մնում են հին գյուղատեղիում, որը գտնվում է նորից 300-400 մ հարավ։ Շրջակայքում կան բնակավայրերի ավերակների հետքեր, հայտնաբերվել են կավե և բրոնզե իրերով հարուստ դարաններ։ Գյուղում կան շատ ստորգետնյա հանքային աղբյուրներ, որոնցից մեկը գտնվում է գյուղի կենտրոնում։

Հայտնի մարդիկEdit

Տես նաևEdit

ԾանոթագրություններEdit

Արտաքին հղումներEdit