Ալֆրեդ Դունկան

իտալացի ֆուտբոլիստ

Ալֆրեդ Դունկան (անգլ.՝ Alfred Duncan, մարտի 10, 1993(1993-03-10)[1][2], Աքրա, Գանա), գանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սասուոլոյի և Գանայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։

Ալֆրեդ Դունկան
Alfred Duncan
Դունկանը Գանայի հավաքականի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Joseph Alfred Duncan
Քաղաքացիությունը Գանա Գանա
Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 10, 1993(1993-03-10)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Աքրա, Գանա
Հասակ 178 սմ
Քաշ 78 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Սասուոլո
Համար 32
Պատանեկան կարիերա
2010-2012 Իտալիա Ինտեր Միլան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2014 Իտալիա Ինտեր Միլան 3 (0)
2012-2014   Իտալիա Լիվորնո 51 (1)
2014-2016 Իտալիա Սամպդորիա 26 (1)
2015-2016   Իտալիա Սասուոլո 33 (1)
2016-ներկա Իտալիա Սասուոլո 49 (4)
Ազգային հավաքական
2013 Գանա Գանա Մ20 4 (0)
2012-ներկա Գանա Գանա 7 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 18-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 18-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Ինտեր Միլան խմբագրել

Դունկանը Ինտեր Միլանի ակադեմիայի սան է[4][5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի օգոստոսի 26-ին՝ փոխարինելով Վալտեր Գարգանոյին Պեսկարայի դեմ խաղում[6][7]։ Առաջին և միակ հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց դեկտեմբերի 18-ին՝ Իտալիայի գավաթի Վերոնայի դեմ խաղում[8][9]։ Ինտերի կազմում Դունկանը անցկացրեց 4 հանդիպում։

2013 թվականի հունվարի 25-ին Դունկանը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Լիվորնոյին[10][11]։ Իր դեբյուտը Սերիա B-ում նշեց հունվարի 26-ին՝ փոխարինման մտնելով Պադովայի դեմ խաղում[12]։ Մարտի 15-ին գանացին հեռացվեց խաղադաշտից Վերոնայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 63-րդ րոպեին[13]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց ապրիլի 17-ին՝ Նովարայի դեմ խաղում[14]։ Վարձավճարի ընթացքում Դունկանը անցկացրեց 23 հանդիպում[15]՝ դառնալով 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Լիվորնոյին տեղափոխվել Սերիա A[16][17]։ 2013 թվականի օգոստոսի 16-ին Դունկանը 1 տարվա վարձավճարով վերադարձավ Լիվորնո[18][19]։ Իր դեբյուտը Իտալիայի առաջնությունում նշեց օգոստոսի 25-ին՝ Ռոմայի դեմ խաղում[20]։ Լիվորնոյի կազմում Դունկանը անցկացրեց 55 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Սամպդորիա խմբագրել

2014 թվականի հուլիսի 19-ին Դունկանը 2 տարվա վարձավճարով տեղափոխվեց Սամպդորիա[21][22][23]։ Իր դեբյուտը նշեց հոկտեմբերի 19-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Կալյարիի դեմ խաղում[24]։ 2015 թվականի հունվարին Սամպդորիան գնեց Դունկանի լրիվ տրանսֆերը 3 միլիոն եվրոյի դիմաց՝ ֆուտբոլիստի հետ կնքելով 4.5 տարվա պայմանագիր[25][26]։ Իր առաջին գոլը Սերիա A-ում խփեց մայիսի 10-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[27]։ Սամպդորիայի կազմում Դունկանը անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Սասուոլո խմբագրել

2015 թվականի հուլիսի 23-ին Դունկանը սկզբից վարձավճարով, ապա լրիվ տրանսֆերով միացավ Սասուոլոյին[28][29]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 23-ին՝ Նապոլիի դեմ խաղում[30]։ Իր առաջին գոլը խփեց 2016 թվականի մարտի 6-ին՝ Միլանի դեմ խաղում[31]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հուլիսի 28-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Լյուցերնի դեմ խաղում[32]։ 2017 թվականի ապրիլի 30-ին գանացին գոլ խփեց Էմպոլիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[33]։ 2017-18 մրցաշրջանում Դունկանը անցկացրեց 26 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[34]։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին Դունկանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆիորենտինայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[35][36]։ Դեկտեմբերի 16-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Ֆրոզինոնեի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[37]։ Դեկտեմբերի 29-ին գանացին դուբլ ձևակերպեց Ատալանտայի դեմ խաղում, սակայն Սասուոլոն պարտվեց 2-6 հաշվով[38]։

Միջազգային կարիերա խմբագրել

Դունկանը ներկայացրել է Գանան մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականում[39]։ Մ20 հավաքականի կազմում նա 2013 թվականին մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով 4 հանդիպումներում[40]։ Գանան զբաղեցրեց երրորդ հորիզոնականը մրցաշարը՝ 3-րդ տեղի համար խաղում հաղթելով Իրաքին[41][42]։

Իր դեբյուտը Գանայի ազգային հավաքականում Դունկանը նշեց 2012 թվականի նոյեմբերի 14-ին՝ Կաբո Վերդեի դեմ խաղում[43]։ 4 տարվա բացակայությունից հետո նա ազգային հավաքական վերադարձավ 2016 թվականի մարտի 27-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Մոզամբիկի դեմ խաղում[44]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հունվարի 18-ի դրությամբ[45]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ինտեր Միլան 2012–13 Սերիա A 3 0 1 0 4 0
Լիվորնո (վարձավճար) 2012–13 Սերիա B 19 1 0 0 4 1 23 2
2013–14 Սերիա A 32 0 0 0 32 0
Ընդհանուր 51 1 0 0 0 0 4 1 55 2
Սամպդորիա 2014–15 Սերիա A 26 1 1 0 27 1
Սասուոլո 2015–16 33 1 2 0 35 1
2016–17 21 1 1 0 5 0 27 1
2017–18 26 0 0 0 26 0
2018–19 12 3 2 1 14 4
Ընդհանուր 82 5 5 1 5 0 0 0 92 6
Կարիերայի ընդհանուր 172 7 7 1 5 0 4 1 188 9

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հունվարի 18-ի դրությամբ[45]

Գանա
Տարի Խաղեր Գոլեր
2012 1 0
2016 3 0
2017 3 0
Ընդհանուր 7 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Ghana - A. Duncan - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  4. Pearson, William (2017 թ․ օգոստոսի 22). «Who is Tottenham target Sassuolo's Alfred Duncan?». The Boot Room (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  5. «Alfred Duncan, from Accra to Sassuolo via Inter». FC Internazionale - Inter Milan. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.(չաշխատող հղում)
  6. «Delfino Pescara 1936 - Inter Milan, Aug 26, 2012 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  7. «US Pescara vs. Internazionale - Football Match Summary - August 26, 2012 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  8. «Inter Milan - Hellas Verona, Dec 18, 2012 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  9. «Coppa Italia: Inter 2-0 Verona, into the quarters». FC Internazionale - Inter Milan. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.(չաշխատող հղում)
  10. «Transfer market: Duncan joins AS Livorno Calcio». FC Internazionale - Inter Milan. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.(չաշխատող հղում)
  11. «Inter farm out Duncan to Livorno». GhanaSoccernet (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  12. «Calcio Padova - AS Livorno, Jan 26, 2013 - Serie B - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  13. «Hellas Verona - AS Livorno, Mar 15, 2013 - Serie B - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  14. «AS Livorno - Novara Calcio 1908, Apr 17, 2013 - Serie B - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  15. «Alfred Duncan | Football Stats | Sassuolo | Season 2012/2013 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  16. «Livorno return to Serie A! | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  17. «Duncan wins Serie A promotion with Livorno». GhanaSoccernet (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  18. «Alfred Duncan and Ibrahima Mbaye join Livorno». FC Internazionale - Inter Milan. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.(չաշխատող հղում)
  19. «Livorno announce Duncan deal | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  20. «AS Livorno - AS Roma, Aug 25, 2013 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  21. «Duncan joins Sampdoria on two-year loan». FC Internazionale - Inter Milan. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.(չաշխատող հղում)
  22. «Sampdoria sign Duncan | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  23. Pasquali, Luca (2015 թ․ հունվարի 30). «Goodbye Bonazzoli and Duncan». Serpents of Madonnina. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  24. «Cagliari Calcio - UC Sampdoria, Oct 19, 2014 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  25. «Duncan completes Sampdoria switch». FC Internazionale - Inter Milan. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.(չաշխատող հղում)
  26. «Duncan sarà». U.C. Sampdoria (իտալերեն). 2015 թ․ հունվարի 31. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  27. «Udinese Calcio - UC Sampdoria, May 10, 2015 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  28. «OFFICIAL: Ghana midfielder Alfred Duncan signs contract to complete permanent move to Sassuolo». GhanaSoccernet (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  29. Redazione. «Calciomercato: il Sassuolo acquista dalla Sampdoria il centrocampista Alfred Duncan». Sassuolo 2000 (իտալերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  30. «US Sassuolo - SSC Napoli, Aug 23, 2015 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  31. «US Sassuolo - AC Milan, Mar 6, 2016 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  32. «FC Luzern - US Sassuolo, Jul 28, 2016 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  33. «FC Empoli - US Sassuolo, Apr 30, 2017 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  34. «Alfred Duncan | Football Stats | Sassuolo | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  35. «US Sassuolo - ACF Fiorentina, Dec 9, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  36. «Khouma Babacar, Alfred Duncan on target as Fiorentina hold Sassuolo». news.yahoo.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  37. «Frosinone Calcio - US Sassuolo, Dec 16, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  38. «US Sassuolo - Atalanta BC, Dec 29, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  39. Tomlinson, Andy (2013 թ․ հունիսի 25). «Scout's Notebook: Joseph Alfred Duncan». Roker Report. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  40. FIFA.com. «FIFA U-20 World Cup Turkey 2013 - Teams - Ghana». FIFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.(չաշխատող հղում)
  41. «Ghana U20 - Iraq U20, Jul 13, 2013 - U-20 World Cup 2013 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  42. FIFA.com. «Three A's see Ghana finish third». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  43. Strack-Zimmermann, Benjamin. «Cape Verde vs. Ghana (0:1)». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  44. «Mozambique - Ghana, Mar 27, 2016 - Africa Cup of Nations qualification - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  45. 45,0 45,1 «Alfred Duncan». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Դունկան» հոդվածին։