Ալֆրեդո Տրոմբետտի (հունվարի 16, 1866(1866-01-16)[1][2], Բոլոնիա, Պապական մարզ - հուլիսի 5, 1929(1929-07-05)[1][2], Լիդո, Վենետիկ, Իտալիա), իտալացի լեզվաբան։ Իտալական ակադեմիայի անդամ (1929)։ Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր (1904 թվականից)։

Ալֆրեդո Տրոմբետտի
Ծնվել էհունվարի 16, 1866(1866-01-16)[1][2]
Բոլոնիա, Պապական մարզ
Մահացել էհուլիսի 5, 1929(1929-07-05)[1][2] (63 տարեկան)
Լիդո, Վենետիկ, Իտալիա
ԳերեզմանCertosa di Bologna
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունլեզվաբան
Հաստատություն(ներ)Բոլոնիայի համալսարան
Տիրապետում է լեզուներինիտալերեն[1][3]
 Alfredo Trombetti Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

Առաջ է քաշել աշխարհի լեզուների մոնոգենեզի (ընդհանուր ծագման) հիպոթեզը, որն ապացուցում էր բառային և քերականական ֆորմանտների համադրությամբ։ Մեթոդիկայի անկատարությունը Տրոմբետտին թույլ չտվեց հաստատելու իր առաջարկած ծագումնաբանական դասակարգման և մոնոգենեզի հիպոթեզի ճշմարտացիությունը, սակայն նրա հավաքած նյութը պարունակում է ուշադրության և մանրազնին ստուգման արժանի շատ համադրություններ։ Նոստրատիկ լեզուներին վերաբերող համեմատությունների մի մասը հաստատվեց այդ լեզուների միջև պարբերական հնչյունական համապատասխանություններ գտնելուց հետո։ Նա առաջինը ապացուցեց սանդավե լեզվի պատկանելությունը կոյսան լեզուներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  3. CONOR.Sl
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։