Վիլհելմ VII Մեծ

իտալացի ազնվական

Վիլհելմ VII Մեծ (իտալ.՝ Guglielmo VII detto il Gran Marchese, մոտ. 1240[1][2][3][…], Տրինո, Վերչելլի, Պիեմոնտ, Իտալիա - փետրվարի 6, 1292(1292-02-06)[1], Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա) - Ալերամիչի տոհմի Սալոնիկի տիտղոսակիր թագավոր։

Վիլհելմ VII Մեծ
Guillaume VII de Montferrat.jpg
Վիլհելմ VII Մոնֆերատցի
Դրոշ
Մոնֆերատի բդեշխ
1253 - 1292
(Վիլհելմ VII Մոնֆերատցի անվան տակ)
Նախորդող Բոնիֆեյս II Մեծ
Հաջորդող Ջիովաննի I
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր մոտ. 1240[1][2][3][…]
Ծննդավայր Տրինո, Վերչելլի, Պիեմոնտ, Իտալիա
Վախճանի օր փետրվարի 6, 1292(1292-02-06)[1]
Վախճանի վայր Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա
Դինաստիա Aleramici?
Հայր Բոնիֆեյս II Մեծ[1]
Մայր Margaret of Savoy?[1]
Ամուսին Բեատրիս Կաստիլիացի, Lady Isabel de Clare?, Lady Isabel de Clare?[1] և Բեատրիս Կաստիլիացի[1]
Զավակներ John I, Marquess of Montferrat?, Irene of Montferrat?, Margaret of Montferrat?, Margherita di Monferrato?[4] և Giovanni I?[1]

ԿենսագրությունԽմբագրել

Վիլհելմ VII-ը ծնվել է 1240 թվականին Տրինո քաղաքում, նրա ծնողներն էին Բոնիֆեյս II Մոնֆերատցին և Մարգարիտա Սավոյսկայան։ Բոնիֆեյսի մահից հետո 1253 թվականին նա ժառանգեց գահը, բայց փոքր տարիքի պատճառով մինչև 1257 թվականը ժամանակավոր կառավարիչ էր մայրը՝ Մարգարիտան։ 1258 թվականին Վիլհելմն ամուսնացավ Գլոստերի կոմս Ռիչարդ դե Կլերի դտեր՝ Իզաբելլա դե Կլերի հետ[5]։ Իր քաղաքականության մեջ Վիլհելմը հավատարիմ մնաց Գելֆի կուսակցության ծրագրին, որի պատճառով 1264 թվականին ստիպված պատերազմ սկսեց Օբերտո Պալավիչինոյի և Ալեսանդրիայի, Աստիի և Պավիայի կայսրությունների հետ։ Կառլ I Անժուացու աջակցությամբ պատերազմի արդյունքը հօգուտ Վիլհելմի էր, ինչը զգալիորեն ավելացրեց իր տիրույթը։ Անհանգստացած Կառլ Անժուացու կողմից Սիցիլիայի գերիշխանությունից հետո նրա ուժեղացմբ, Վիլհելմ VII-ը ստիպված էր բանակցություններ սկսել գիբելինների հետ, որի ղեկավարն այն ժամանակ Ալֆոնսո X-ն էր[6].: Այս դաշինքը հաստատվեց 1271 թվականին Վիլհելմ VII Մեծի և Բեատրիս Կաստիլիացու ամուսնությամբ, որը կնքվել է Մուրսիայում[7]։

Ալֆոնսոն Վիլհելմին նշանակեց Լոմբարդիայում իր տեղակալ և խոստացավ օգնել անժուացիների ներխուժումներից, սակայն Մոնֆերատի վրա հարձակման ժամանակ չպահեց խոստումը։ Անժուացիները գրավեցին Վիլհելմի տարածքի մի մասը, իսկ նորանկախ Ալեսանդրիան, Աստին և Ջենովան ապստամբեցին իրենց սյուզերենի դեմ։ Չնայած այն հանգամանքին, որ Հռոմի Պապ Գրիգորի Х-ը Վիլհելմին աքսորել էր եկեղեցուց, սակայն որոշեց պաշտպանել իրենց տարածքը։ 1274 թվականի նոյեմբերի 10-ին Վիլհելմ VII Մեծը Ռոկավիոնի ճակատամարտում հաղթեց Չարլզ Անժուացուն՝ հետ վերցնելով Տրինին, Թուրին և Սավոյան, 1278 թվականին Վերչելի քաղաքը նրան ճանաչեց որպես իր տեր, իսկ Ալեքսանդրիան նրան դարձրեց իր ազգային կապիտանը։ Այսպիսով, Վիլհելմը լուծեց խնդիրը զգալիորեն ամրապնդելով դիրքերը և տիրույթում նոր հողեր ձեռք բերելով։ Վիլհելմը դարձավ Ալեանդրիա, Նովարա, Տորտոնա, Ալբարետո դելա Տորե, Գենուա, Թուրին, Աստի, Բրեշիա, Կրեմոնա, Լոդի քաղաքների կառավարիչը։ 1278 թվականի օգոստոսի 5-ին Միլանը Վիլհելմ VII-ին նշանակց քաղաքի ազգային կապիտան` տարեկան 10,000 լիր աշխատավարձով։ Սա Վիլհելմ Մեծի զորեղ իշխանության ժամանակն էր։ Վիլհելմի իշխանության ուժեղացումը բացասական արձագանք ունեցավ հարևան պետությունների և ներքին թշնամիների կողմից։ Ալեսանդրիան և Աստին ապստամբեցին նրա իշխանության դեմ։ Դրանից հետո Թոմաս III Սավոյսկին Վիլհելմ VII-ին գերի վերցրեց։ 1280 թվականի հունիսի 21-ին ազատության դիմաց նա ստիպված էր զիջել Թուրինը, Գրուլյասկոն և Կոլենոն, ինչպես նաև ոսկու փոխհատուցում։ Այդ պահից սկսած Պիոմենտե իշխանությունը աստիճանաբար անցնում է Սավոյական տան ձեռքը։ 1281 թվականի դեկտեմբերի 27-ին Վիլհելմը հեռացվեց Միլանից, իսկ նրա իշխանությունը բռնագրավեց Օտտոնե Վիկտոնտիի կողմից։ Միլանը կորցնելու համար որպես փոխհատուցում Վիլհելմ VII-ը ստացավ Ալբան[8]։

ՄահԽմբագրել

1291 թվականին Աստիի քաղաքացիները մեծ գումարներ են վճարել Ալեսանդրիա քաղաքին մարկիզների դեմ ապստամբելու համար։ Մարկիզը ցանկանալով ճնշել դիմադրությունը, պաշարեց քաղաքը։ Քաղաքի բնակիչները հրավիրեցին նրան բանակցությունների, բայց երբ նա մտավ ամրոց, ձերբակալվեց։ Այնտեղ նա մահացավ 1292 [6][7] թվականի փետրվարի 6-ին, հավանաբար սովից։ Վիլհելմ VII Մեծի մարմինը վերադարձվեց ընտանիքին և թաղվեց Համբարձման վանական համալիրում՝ Սանտա-Մարիա-դի Լուչեդիոյի աբբաությունում՝ հոր Բոնիֆեյս II-ի գերեզմանի կողքին։ Ենթադրվում է, որ Վիլհելմն այս վանքի հիմնադիրն էր, չնայած իրականում նա հիմնադիր ընտանիքի անդամ էր։ Չնայած քաղաքական և ռազմական խոչընդոտներին, Վիլհելմի մեծահոգությունը գնահատվում էր իր ժամանակակիցների կողմից։ Նա պետությունը կաառավարում էր առանց ճնշման եւ կոռուպցիայի, որի համար նրան կոչում էին «Մեծ»[8]։

ԸնտանիքԽմբագրել

Վիլհելմ VII Մեծը ամուսնացել էր 3 անգամ[9]։

1-ին կինը։ Ելենա դե Բոսկո, մարկիզ Անսելմո դե Բոսկոյի դուստրը։ Այս ամուսնությունից երեխաներ չկար։ 2-րդ կինը։ Իզաբելլա դե Կլեր(1240 — † 1270) — Ռիչարդ դե Կլերի դուստրը, այս ամուսնությունից ծնվեց 1 երեխա։

  • Մարգարիտա († 1286) — Կաստիլիայի արքայազն Խուանի կինը

3-րդ կինը:Բեատրիս Կաստիլացի (1254 — † 1280) — Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո Х-ի դուստրը

Նրանք ունեին 5երեխա։

  • որդի (ծնվ.1272), մահացել է փոքր տարիքում;
  • որդի (ծնվ. 1273), մահացել է փոքր տարիքում;
  • Իրինա Մոնֆերատցի (1271—1315) — Անդրոնիկա II-ի կինը;
  • Ջիովաննի I (Մոնֆերատի մարկիզ) (1275 — 1305 թ. հունվարի 9) — Մոնֆերատի բդեշխ;
  • Ալիսինա (մահացել է մինչև 1305) — Բերտոլդո Օրսինիի կինը

ՏոհմածառԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Aldo Angelo Settia, Guglielmo VII, marchese di Monferrato, Dizionario-Biografico, vol. 60, p. 764—769.
  • Leopoldo Usseglio, I Marchesi di Monferrato in Italia ed in Oriente durante i secoli XII e XIII. Curata da Carlo Patrucco. Miglietta, Casale Monferrato u. a. 1926
  • Bozzòla, Annibale. Un capitano di guerra e Signore subalpino : Guglielmo VII di Monferrato (1254—1292), 1922.
  • Howell, Margaret. Eleanor of Provence. — Oxford: Blackwell, 2001.
  • de Conti, Vincenzo. Notizie storiche della città di Casoli del Monferrato. Tipografia Mantelli, 1838.
  • di Ricaldone, Giuseppe Aldo. Annali del Monferrato (951—1708). La cartostampa, 1972.
  • Scifoni, Felice. Dizionario biografico universale. D. Passigli, 1845.
  • Tabacco, Giovanni. Te stuggle for power in medieval Italy, 1989.
  • Orton, C W Previte. Cambridge Medieval History, Shorter: Volume 2. Cambridge University Press, 1975.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Kindred Britain
  2. 2,0 2,1 opac.vatlib.it
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia Catalana, 1968.
  4. Lundy D. R. The Peerage
  5. Margaret Howell Eleanor of Provence: Queenship in Thirteenth-Century England. — Wiley, 2001-05-08. — 398 с. — ISBN 9780631227397
  6. 6,0 6,1 Foundation for Medieval Genealogy Monferrato, saluzzo. — 19 June 2014.
  7. 7,0 7,1 di Aldo Settia Guglielmo VII, marchese di Monferrato // Dizionario Biografico degli Italiani. — 2003.
  8. 8,0 8,1 Settia A.A. Guglielmo VII // Dizionario Biografico degli Italiani. —Roma, 2003. — Vol. LX.
  9. Etienne Pattou Seigneurs de Montferrat (Aleramici, Mon(te)ferrato). — 2006.
  10. Miroslav Marek Aleramici (di Montferrato) family // Genealogy.eu.