Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Քավություն (այլ կիրառումներ)

Քավություն (անգլAtonementռազմական դրամա ֆիլմ է, որը նկարահանել է Ջո Ռայթը, Իեն ՄաքՅուենի համանուն վեպի հիման վրա։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Ջեյմս Մաքէվոյը և Քիրա Նայթլին։ Ֆիլմը նկարահանվել է ոչ միայն Միացյալ Թագավորությունում և Ֆրանսիայում։
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել օգոստոսի 29-ին Վենետիկի կինոփառատոնում, իսկ էկրաններին է բարձրացել սեպտեմբերի 7-ին։
Ֆիլմը ստացել է 2 Ոսկե Գլոբուս՝ «Լավագույն ֆիլմ (դրամա)» և «Լավագույն սաունդթրեք» անվանագերում, բացի դրանից ևս 5 անգամ նոմինացվել է։ Բացի դրանից 12 անգամ նոմինացվել BAFTA մրցանակաբաշխությանը, որոնցից հաղթել է երկուսը։ Նաև յոթ անգամ մոնինացվել է Օսկարին։
Ֆիլմի կարգախոսն է՝ «Սերը միացրեց։ Վախը բաժանեց։ Հույսը կյանքի բերեց»։

Picto infobox cinema.png
Քավություն
Atonement
Atonement poster.jpg
Երկիր{{{2}}} ՄԹ
{{{2}}} Ֆրանսիա
Ժանրսիրային
ռազմական
դրամա
դետեկտիվ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ և Դյունկերկի օպերացիա
ՀիմքAtonement
Թվական2007
ՊրեմիերաՕգոստոս 29, 2007
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋո Ռայթ
ՊրոդյուսերԹիմ Բևան
Էրիկ Ֆելներ
Փոլ Ուեբսթեր
Սցենարի հեղինակՔրիսթոֆեր Հեփթոն
Իեն ՄաքՅուեն
ԴերակատարներՋեյմս Մաքէվոյ
Քիրա Նայթլի
Սիրշա Ռոնան
Վանեսա Ռեդգրեյվ
Ռամոնա Գանայ
Բենեդիկտ Քամբերբեչ
ՕպերատորՇեյմաս ՄքԳարվի
ԵրաժշտությունԴարիո Մարիանելլի
Պատմվածքի վայրԱնգլիա և Դյունկերկ
ԿինոընկերությունUniversal Studios
Տևողություն118 րոպե
Բյուջե$ 30 000 000
Շահույթ$ 129 266 061
IMDbID 0783233
Պաշտոնական կայքէջ
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=FWPZDi723Eo
Atonement Վիքիպահեստում

Բովանդակություն

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1935 թվականին։ 13-ամյա Բրայոնին ունի հիանալի տաղանդ և երևակայություն ու գրում է պիեսներ։ Նա գիտի, որ տան ծառայի որդին՝ Ռոբբին, սիրում է իր քրոջը՝ Սեսիլիային, և նրանց սերը փոխադարձ է։ Բայց երբ նրա զարմուհին բռնաբարության զոհ է դառնում, Բրայոնին վստահորեն ցուցմունք է տալիս Ռոբբիի դեմ։ Ռոբբիին տանում են բանտ, իսկ Սեսիլիան չի հավատում քրոջ ասածներին, և երկու քույրերը թշնամանում են միմյանց հանդեպ։ Բանտից Ռոբբիին ուղարկում են Երկրորդ համաշխարհային պատերազմ, իսկ Սեսիլիան այդ ժամանակ աշխատում է հիվանդանոցում որպես բուժքույր։ Ռոբբին պատերազմում է Ֆրանսիայի օգտին և մասնակցում Դյունկերկի օպերացիային։
Ֆիլմի վերջում էկրաններին է հայտնվում ծերացած Բրայոնին, որ հարցազրույցի ժամանակ ասում է՝ գիրք է գրել և անվանել այն «Քավություն»։ Նա նաև ավելացնում է, որ այն լինելու է իր վերջին գիրքը, քանի որ շուտով մահանալու է։ Նրա գիրքը կենսագրական է․ ուղղակի գրքի վերջում նա մի փոքր փոփոխում է իր քրոջ և Ռոբբիի կյանքը։ Բրայոնին նրանց երջանկություն է տալիս, որից նրանք իր պատճառով զրկվեցին։

ԴերերումԽմբագրել

Դերասան Դեր
Ջեյմս Մաքէվոյ Ռոբբի Թյորներ
Քիրա Նայթլի Սեսիլիա Թալլիս
Սիրշա Ռոնան Բրայոնի Թալլիս (13 տարեկան)
Ռամոնա Գարայ Բրայոնի Թալլիս 18 տարեկան
Վանեսա Ռեդգրեյվ Բրայոնի Թալլիս (77 տարեկան)
Գարրիեթ Ուոլթեր Էմիլի Թալլիս
Պատրիկ Քենեդի Լեոն Թալլիս
Բրենդա Բլեթին Գրեյս Թյորներ
Ջոնո Թեմփլ Լոլա Քուինսի
Բենեդիկտ Քամբերբեչ Վանդակի տեքստ
Ջերեմի Ռենյե Լյուք
Դենիել Մեյս Թոմմի Նեյթթլ
Նոնսո Անոզի Ֆրենք Մեյս
Էնթոնի Մինգելլա լրագրող
Ֆելիքս Ֆոն Սիմսոն Պիեռո Կիունսի
Չառլի Ֆոն Սիմսոն Ջեքսոն Կիունսի

Պրեմիերաների օրերըԽմբագրել

Նախապրեմիերային ֆիլմը ցույցադրվեց օգոստոսի 29 2007 թվականին Վենետիկի կինոփառատոնում։ 35-ամյա Ջո Ռայթը դարձավ ամենաերտասարդ դեծիսորներից մեկն է, որ այդպիսի պատվի է արժանացել։ Սեպտեմբերի 7-ին ֆիլմը մեծ էկրան բարձրացավ։ Աշնան ընթացքում 2007 թվականին կինոնկարը ցուցադրվեց տարբեր փառատոնների ժամանակ ինչպիսիք են՝ Տորոնտո (սեպտեմբերի 10), Վանկուվեր (սեբտեմբեր 27), Ռիո դե Ժանեյրո (հոկտեմբեր 2), Ջակարտա (դեկտեմբեր 8) և այլն. դեկտեմբերի 7ին՝ 2007 թվականի ֆիլմի սկավարակները օրիգինալ սկսվեցին վաճառվել ԱՄՆ-ում։

Ներքևում ներկայացված է ֆիլմի պրեմիերաների օրերը տարբեր երկրներում։ IMDb.com.

Մրցանակներ և նոմինացիաներԽմբագրել

ՄրցանակներԽմբագրել

ՆոմինացիաԽմբագրել

  • Օսկար
    • 2008 - Լավագույն ֆիլմ
    • 2008 - Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի - Սիրշա Ռոնան
    • 2008 - Լավագույն սցենարային աշխատանք
    • 2008 - Լավագույն օպերատորային աշխատանք
    • 2008 - Լավագույն դեկորացիա
    • 2008 - Լավագույն հագուստի դիզայն
  • Ոսկե Գլոբուս
    • 2008 - Լավագույն դերասան - Ջեյմս Մաքէվոյ
    • 2008 - Լավագույն դերասանուհի - Քիրա Նայթլի
    • 2008 - Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի - Սիրշա Ռոնան
    • 2008 - Լավագույն ռեժիսոր - Ջո Ռայթ
    • 2008 - Լավագույն սցենար
  • BAFTA
    • 2008 - Լավագույն դերասան - Ջեյմս Մաքէվոյ
    • 2008 - Լավագույն դերասանուհի - Քիրա Նայթլի
    • 2008 - Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի - Սիրշա Ռոնան
    • 2008 - Լավագույն ռեժիսոր - Ջո Ռայթ
    • 2008 - Լավագույն սցենար - Քրիսթոֆեր Հեմփթոն
    • 2008 - Լավագույն օպերատորային աշխատանք - Շեյմաս ՄակԳարվի
    • 2008 - Լավագույն հագուստի դիզայն
    • 2008 - Լավագույն ձայն
    • 2008 - Լավագույն մոնտաժ
    • 2008 - Լավագույն երաժշտություն
    • 2008 - Լավագույն բրիտանական ֆիլմ
    • 2008 - Լավագույն գրիմ
  • Վենետիկի կինոփառատոն
    • 2007 - Ոսկե առյուծ