Ալտենբուրգի աբբայություն

Ալտենբուրգի աբբայություն (գերմ.՝ Stift Altenburg), բենեդիկտյան վանք Ալտենբուրգ կոմունայում՝ Կրեմս ան դեր Դոնաու քաղաքից 30կմ հյուսիս։

Ալտենբուրգի աբբայություն
Stift Altenburg
Ալտենբուրգի աբբայություն
Հիմնական տվյալներ
Տեսակbenedictine abbey?, դղյակ, թանգարան, վանք և կրոնական համայնք
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ՏեղագրությունԱվստրիա Ալտենբուրգ
ՀասցեAbt-Placidus-Much-Straße 1 u. a.[1]
Դավանանքկաթոլիկություն
ՎանականությունԲենեդիկտյան միաբանություն
ԹեմRoman Catholic Diocese of Sankt Pölten?
Հիմնական ամսաթվերը12-րդ դար
Կազմված էMonastery of Altenburg archive?
Ժառանգության կարգավիճակԱվստրիայի ճարտարապետական ժառանգության օբյեկտ[1]
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Կառուցման սկիզբ12-րդ դար
Կառուցման ավարտ13-րդ դար (վերակառուցում)
Հիմնադրված12-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Stift Altenburg Վիքիպահեստում
stift-altenburg.at(գերմ.)

Պատմություն խմբագրել

 
Աբբայության ինտերիեր

Վանքը հիմնվել է 1144 թվականին, սակայն հետագայում մի քանի անգամ ավերվել է տարբեր պատերազմներից։ Առաջին հարձակումը կատարվել է 1251 թվականին։ 14-րդ դարում վանքը տուժել է ղփչաղների հարձակումից, իսկ 1427-1430 թվականներին՝ Հուսյան հեղափոխական շարժումից[2]։ Աբբայության վրա հետագայում հարձակումներ են կատարել Բոհեմիայի, Մորավիայի և Հունգարիայի զորքերը 1448 թվականին, Թուրքիայի զորքերը՝ 1552 թվականին։ 1645 թվականին աբբայությունը խիստ ավերվել է շվեդների կողմից[3]։

Երեսնամյա պատերազմից հետո վանքը զարգացում է ապրել, սակայն 1793-1794 թվականներին արգելվել է նոր վանականներ ընդունել։ Ի տարբերություն շատ այլ վանքերի՝ Ալտենբուրգի աբբայությունը պահպանվել է։ 1848 թվականի հեղափոխության ժամանակ վանքը թալանվել է։

1938 թվականին աբբան մերժել է դրոշին սվաստիկայի պատկեր ներմուծելը, որի հետևանքով աբբայությունը փակվել է, իսկ նրա տարածքում տեղակայվել են նացիստական Գերմանիայի զորքերը։ Միայն խորհրդային զորքերի կողմից Ավստրիան ազատագրելուց հետո՝ 1945 թվականին, աբբայությունը սկսել է վերականգնվել (վերականգնումը ավարտվել է 1960-ական թվականներին)։

Կառույցներ խմբագրել

Ալտենբուրգի աբբայությունը մի շարք կառույցների համալիր է՝ հիմնականում բարոկկո ոճով. ինտերիերում կան նաև ռոկոկոյի տարրեր։ Նախնական շրջանում եղել են ռոմանական արվեստի ոճով շինություններ։

Աբբայության վանքը նվիրված է Սուրբ Լամբերտին, ունի օվալաձև տեսք։ Վերակառուցվել է 1730-ական թվականներին։ Հրդեհից տուժած աշտարակը վերականգնվել է 1820 թվականին։

Աբբայությունը հայտնի է իր գրադարանով, որը կառուցվել է 1740 թվականին բարոկկո ոճով։ Գրադարանի սրահը եռահարկ է, ունի 48մ երկարություն[4]։ Գրադարանի տակ կա մեծ կրիպտե՝ զարդարված ֆրեսկոներով։

Բակում կա շատրվան։ Վանքը հայտնի է նաև իր այգիներով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Kloster-Geschichte
  3. Erk, Phil; Erk, Nan (March 2012). The Overcomers. Xulon Press. ISBN 978-1-61996-844-8
  4. Aston, Nigel (2002). Christianity and Revolutionary Europe, 1750—1830. Cambridge University Press. ISBN 978-0-521-46592-2

Արտաքին հղումներ խմբագրել