Ալտդորֆ (գերմ.՝ Altdorf, գերմաներենից բառացի թարգմանությամբ նշանակում է «հին գյուղ»), քաղաք Շվեյցարիայում, Ուրի կանտոնի վարչական կենտրոնը։ Գտնվում է Շվեյցարիայի կենտրոնական մասում, Ռոյս գետի հովտում, Ֆիրվելդշտետյան լիճ նրա թափվելուց շուրջ 5 կիլոնետր հեռավորության վրա։ Դեպի Սեն Գոթարդի լեռնանցք տանող երկու կարևոր ճանապարհների հանգույց է, ինչպես նաև՝ աշխարհի ամենաերկար երկաթուղային թունելի՝ Գոթարդի հիմնամակարդակ թունելի մերձակայում գտնվող երկաթուղային կայարան։

Բնակավայր
Ալտդորֆ
շվեյց. գերմ.՝ Altdorf (UR)[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մակերես10,21 կմ²
ԲԾՄ458 մետր
Պաշտոնական լեզուգերմաներենի շվեյցարական տարբերակ
Բնակչություն9401 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ041
Փոստային դասիչ6460
Ավտոմոբիլային կոդUR
Պաշտոնական կայքaltdorf.ch(գերմ.)
Ալտդորֆ (Ուրի) (Շվեյցարիա)##
Ալտդորֆ (Ուրի) (Շվեյցարիա)

Պատմություն խմբագրել

Քաղաքի մասին պատմական փասթաթղթերում առաջին անգամ հիշատակվում է 744 թվականին[3]։ 1899 թվականին բացվել է դեպի Կլաուզեն լեռնանցք Ալտդորֆով անցնող ճանապարհը, որն իրար է կապել Ուրիի և Գլասիրի կանտոնները։ Մերձակայքում է գտնվում այն աղբյուրը, որի մոտ, ըստ ավանդազրույցի, Վիլհելմ Տելլը նետահարել է իր տղայի գլխին դրված խնձորը։

Ժողովրդագրություն խմբագրել

2017 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով Ալտդորֆում ապրում էր 9273 մարդ։ Նրանցից 1,347-ը կամ 14.8%-ը օտարազգիներ էին[4]։ 2008-ից մինչև 2017 թվականն ընկած ժամանակահատվածում բնակչության տարեկան աճը կազմել է 0,8%[5]։ Բնակիչների գերակշիռ մասը՝ 88.3%-ը գերմանախոսներ էին[6] , 51,6 տոկոսը՝ կանայք[7]։

Քաղաքի բնակչության թվաքանակը ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[8] :

Տոնակատարություններ խմբագրել

  • Վիլհելմ Տելլի անունը կրող ընկերությունն ամեն տարի կազմակերպում է Ֆրիդրիխ Շիլլերի «Վիլհելմ Տելլ» թատերգության ներկայացումը քաղաքի սիրողական դերասանական ուժերով։
  • Կազմակերպվում է նաև Ալպերի միջազգային երաժշտական փառատոն (Գերմաներեն) alpentoene.ch

Կլիմա խմբագրել

Ալտդորֆ (1981–2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 4.3
(39.7)
5.7
(42.3)
10.5
(50.9)
14.6
(58.3)
19.5
(67.1)
22.0
(71.6)
24.2
(75.6)
23.4
(74.1)
19.4
(66.9)
14.9
(58.8)
8.8
(47.8)
5.3
(41.5)
14.4
(57.9)
Միջին օրական °C (°F) 1.1
(34)
2.0
(35.6)
5.7
(42.3)
9.2
(48.6)
13.8
(56.8)
16.6
(61.9)
18.6
(65.5)
17.9
(64.2)
14.5
(58.1)
10.5
(50.9)
5.2
(41.4)
2.3
(36.1)
9.8
(49.6)
Միջին ցածր °C (°F) −2.1
(28.2)
−1.7
(28.9)
1.3
(34.3)
4.6
(40.3)
8.8
(47.8)
11.9
(53.4)
14.1
(57.4)
13.8
(56.8)
10.6
(51.1)
6.8
(44.2)
2.1
(35.8)
−0.8
(30.6)
5.8
(42.4)
Տեղումներ մմ (դյույմ) 68
(2.68)
65
(2.56)
78
(3.07)
84
(3.31)
113
(4.45)
132
(5.2)
145
(5.71)
149
(5.87)
109
(4.29)
77
(3.03)
86
(3.39)
79
(3.11)
1185
(46,65)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 17.7
(6.97)
16.9
(6.65)
6.8
(2.68)
0.8
(0.31)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0.7
(0.28)
6.3
(2.48)
12.6
(4.96)
61.8
(24.33)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 9.2 8.7 10.8 10.3 12.5 14.0 13.7 12.9 10.2 8.7 9.7 10.1 130.8
Միջ. ձնառատ օրեր (≥ 1.0 cm) 3.9 3.5 2 0.1 0 0 0 0 0 0 1.4 2.9 13.8
% խոնավություն 81.9 78.6 73.9 71.2 71.7 73.9 74.9 78.3 79.8 81.5 82.1 83.8 77.6
Միջին ամսական արևային ժամ 44 75 116 132 149 152 169 153 132 106 57 34 1319
աղբյուր: MeteoSwiss[9]

Անվանի ալտդորֆցիներ խմբագրել

  • Մագնուս Դանիել Օմեյս — բարոկկոյի դարաշրջանի գերմանացի բանաստեղծ և փիլիսոփա
  • Մատիաս Զիմեն (ծնվ. 1972, Ալտդորֆում) - շվեյցարացի մարզիկ դահուկորդ, մասնակցել է 2002, 2006 և 2010 թվականների ձմեռային օլիմպիական խաղերին

Պատկերասրահ խմբագրել

Պարգևներ խմբագրել

  • Ալտդորֆի համայնքը 2007 թվականին արժանացել է Wakkerpreis մրցանակի՝ իր տարածքում գտնվող հուշարձանների պահպանությունը լավագույն ձևով կազմակերպելու համար[11]։
  • 2008 թվականին Energiestadt ընկերակցությունը Ալտդորֆին շնորհել է Energiestadt կոչում՝ էներգամատակարարման բնագավառում ունեցած ձեռքբերումների համար[12][13]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.altdorf.ch
  2. https://www.pxweb.bfs.admin.ch/pxweb/fr/px-x-0102020000_201/-/px-x-0102020000_201.px
  3. Dezobry et Bachelet, Dictionnaire de biographie, t.1, Ch.Delagrave, 1876, p.67
  4. «Ständige ausländische Wohnbevölkerung, 2017». Federal Statistical Office (Switzerland). Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  5. «Bevölkerung der Urner Gemeinden und Regionen» (PDF). Canton of Uri. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  6. Swiss Federal Statistical Office Արխիվացված 5 Հունվար 2016 Wayback Machine accessed 8 September 2009
  7. Uri Population statistics Արխիվացված 7 Հուլիս 2011 Wayback Machine (գերմ.) accessed 8 September 2009
  8. «Evolution de la population des communes 1850-2000». Office fédéral de la statistique. Վերցված է 13/01/2009-ին.
  9. «Climate Norm Value Tables». Climate diagrams and normals from Swiss measuring stations. Federal Office of Meteorology and Climatology (MeteoSwiss). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին. The weather station elevation is 438 meters above sea level.
  10. Restaurierung, Beschreibung und Geschichte des Suworow-Hauses Արխիվացված 2013-11-06 Wayback Machine (PDF; 56 kB)
  11. «Schweizer Heimatschutz – Wakkerpreis (Übersicht seit 1972)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  12. Energiestadt. Altdorf Online
  13. Trägerverein Energiestadt
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալտդորֆ (Ուրի)» հոդվածին։