Ալպյան ծալքավորություն
Ալպյան ծալքավորություն, երկրակեղևի շերտերի ծալքավորություն, որը տեղի է ունեցել մասամբ մեզոզոյան և առավելապես կայնոզոյան դարաշրջաններում։
Դրսևորման շրջաններ
խմբագրելԲնորոշ դրսևորման շրջաններից են Ալպերը, որից և ծագում է Ալպյան ծալքավորություն անվանումը։ Հաճախ տրիասի, յուրայի և ստորին կավճի ծալքավորություևև առանձնացնում են և անվանում վաղ ալպյան կամ կիմերյան ծալքավորություն։ Այն մարզերում, որտեղ տրիասի նստվածքները ծալքավորված են պերմակարբոնի նստվածքների հետ միասին (Կովկաս, Միջին Ասիա և այլն), ալպյան ծալքավորության համապատասխան մասն անվանում են էպիհերցինյան։
Ալպյան ծալքավորությունը ընդգրկում է (լայն առումով) Խաղաղ օվկիանոսն օղակող լեռների համակարգը.
- Կղզեխումբ
- Ասիա
- Մալայան կղզեխումբ,
- Նոր Գվինեա,
- Ֆիլիպինյան,
- Ճապոնական կղզիներ,
- Սախալին,
- Կուրիլյան կղզիներ,
- Կամչատկա,
- Ալեության կղզիներ,
- Վերխոյանսկի լեռևաշղթա
- Ալպ-հիմալայան գեոսինկլինալի տարածման մարզերը։
Ալպյան ծալքավորության սահմաններում գտնվում են համեմատաբար երիտասարդ և բարձր լեռնաշղթաները, ակտիվ սեյսմիկ օջախները, բազմաթիվ գործող և հանգած հրաբուխները, ծանրաթյան ուժի բացասական խոշոր անոմալիաները։ Նորագույն տվյալներով ալպյան ծալքավորությանն են պատկանում նաև համաշխարհային օվկիանոսի հատակում լայնորեն տարածված ստորջրյա լեռնաշղթաները, երկրակեղևի ստորջրյա խզվածքները և խորջրյա տեկտոգենները։
Ալպյան ծալքավորության մարզերը ներդրված են գաբրոպերիդոտիտային և գրանիտային մագմայի բազմաթիվ ինտրուզիաներով, որոնց հետ էլ կապված են մետաղային օգտակար հանածոների բազմազան հանքավայրեր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալպյան ծալքավորություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 190)։ |