Ալյոնա Պետրովսկայա (ռուս.՝ Алёна Петровская, իրական անունը՝ Ելենա Յուրևնա Պետրովսկայա, (ռուս.՝ Елена Юрьевна Петровская), սեպտեմբերի 30, 1981(1981-09-30), Մոգիլյով, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս ժողովրդական և էստրադային երգչուհի։ 2007-2013 թվականներին եղել է Ելենա Վաենգայի կոլեկտիվի բեք վոկալիստը։ «Գլխավոր բեմ» հեռուստատեսային մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից։

Ալյոնա Պետրովսկայա
Նաև հայտնի է որպեսАлёна Петровская
Ծնվել էսեպտեմբերի 30, 1981(1981-09-30) (42 տարեկան)
Մոգիլյով, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերժողովրդական, ռուսական ռոմանս, էստրադա և ժողովրդական երաժշտություն
Մասնագիտություներգչուհի
Գործիքներդաշնամուր, բայան և վոկալ
ԼեյբլUnited Music Group
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի մշակույթի պետական ինստիտուտ
Կայքapetrovskaya.ru
 Yelena Petrovskaya (female vocalist) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալյոնա Պետրովսկայան ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 30-ին Մոգիլյովում (Բելառուս)։ Մայրը մանկապարտեզում մանկավարժ է եղել, հայրը՝ հին ժամացույցների վերականգնող։ 1997 թվականին Ալյոնան ընդունվել է երաժշտական-երգչախմբային թեքումով հանրակրթական դպրոց։ 1997 թվականին ընդունվել է «Ն. Ռիմսկի-Կորսակովի անվան Մոգիլևսկի ԳՄԿ» երաժշտական ուսումնարան՝ բայանի դասարան[փա՞ստ]: Ինչպես պնդում է Ալյոնան, 1999 թվականին Մոգիլև քաղաքում անցկացվող «Ոսկե շլյագեր» ամենամյա փառատոնում Լյուդմիլա Զիկինան լսել է Ալյոնային և ասել. «Աղջի՛կ, դու ձայնի գեղեցիկ տեմբր ունես, դու պետք է երգես»[փա՞ստ]: 2001 թվականին Ալյոնան ընդունվել է Սանկտ Պետերբուրգի մշակույթի և արվեստի պետական ինստիտուտի ռուսական ժողովրդական երգարվեստի ամբիոն, որն ավարտել է 2006 թվականին։

2007 թվականին Ելենա Վաենգան որպես բեք վոկալիստ իր կոլեկտիվում ընդունել է Ալյոնային։ 2007-2013 թվականներին Ալյոնան Ելենա Վաենգայի հետ շրջել է Ռուսաստանում և արտասահմանում[փա՞ստ]։ Ելենա Վաենգան մի անգամ խոստովանել է, որ սովորել է ժողովրդական երգեր կատարել հենց Պետրովսկայայի մոտ։ Ելենա Վաենգայի համերգներին Ալյոնան բազմիցս սոլո կատարել է ժողովրդական երգեր, հանդես է եկել նաև այլ համերգներում։ 2013 թվականի դեկտեմբերին Ալյոնան լքել է Ելենա Վաենգայի կոլեկտիվը և սկսել իր անհատական կարիերան։

Ապրում և աշխատում է Սանկտ Պետերբուրգում։ Ալյոնա Պետրովսկայան ռուսական «Սկոմորոխի» կամերային ժողովրդական նվագախմբի և Գրադ քառյակի մենակատարն է։ 2009 թվականից Լենինգրադի ռազմական շրջանի երգի և պարի անսամբլի մենակատար է[փա՞ստ]։

Ստեղծագործություն խմբագրել

 
Ալյոնա Պետրովսկայան 2010 թվականին

Ալյոնան կատարում է ժողովրդական, ավանդական, ժամանակակից, բանահյուսական, քնարական երգեր, ինչպիսիք են՝ «Հոսում է Վոլգա գետը», քաղաքային ռոմանս, ինչպես նաև խորհրդային կոմպոզիտորների և ժամանակակից հեղինակների երգեր։ Ալյոնայի համերգների երաժշտական նվագակացության համար օգտագործվում են ինչպես ավանդական ժողովրդական և նվագախմբային երաժշտական գործիքներ (բալալայկա, բայան, ջութակներ, կոնտրաբաս և այլն), այնպես էլ ժամանակակից գործիքներ (կիթառ, ստեղնաշարային գործիքներ, հարվածային գործիքներ, բաս)[փա՞ստ]։

2009 թվականին Սանկտ Պետերբուրգի Ա. Ռայկինի անվան էստրադայի թատրոնում տեղի է ունեցել Ալյոնա Պետրովսկայայի առաջին մենահամերգը, սյս տարվանից սկսած Ալյոնան ամեն տարի մենահամերգներ է անցկացրել Սանկտ Պետերբուրգում, բազմիցս մասնակցել է երգի միջազգային փառատոների, ինչպիսիք են «Սլավյանսկի բազարը» (2013, 2014, 2015, 2016)։ «Ռոմանսի գարուն», «Ռոմանսի տոն», «Հաղթանակի տոն», «Երգի տոն»։ Այդ միջազգային փառատոնի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի դափնեկիր է (ըստ հանդիսատեսի հարցման արդյունքների)։ Ալյոնայի կատարմամբ երգերը հնչել են ինչպես հեռուստատեսությամբ, այդ համերգների հեռարձակումներում, երկրի առաջատար ռադիոկայաններում, մեծ թվով թեմատիկ CD և DVD հավաքածուների մեջ։ Հենց Ալյոնա Պետրովսկայան է 2012 թվականին «Սլավյանսկի բազար» փառատոնում դարձել Յուրի Բալաջարովի «Мама говорила» երգի առաջին կատարողը։

2013 թվականին Ալյոնան հաղթել է Կոմսոմոլսկայա Պրավդա ռադիոյի Ալյոնա Ապինայի երաժշտական մրցույթի 17-րդ փուլում՝ «Սերյոժկա» երգով (Ս. Կովալևայի բանաստեղծությամբ, Ս. Բելոգոլովի երաժշտությամբ)։ «Սերյոժկա» և «Փոթորկում է բուքը» երգերը մասնակցել են «Նախագծի հաղթողների ամանորյա հիթ-շքերթ 2013» -ին Կոմսոմոլսկայա պրավդա ռադիոյով և հեռարձակվել է այդ ռադիոյով։

 
Ալյոնո Պետրովսկայան 2015 թվականի հոկտեմբերի 26-ին

Ալյոնային դուր է գալիս գտնել մոռացված հին սլավոնական ժողովրդական երգեր և ներկայացնել դրանք հանրությանը։ 2013 թվականի դեկտեմբերին «Երեկոյան Ուրգան» ծրագրում Ելենա Վանգեայի հետ դուետով երգել է «Կալուգայի հարսանեկան»։ 2014 թվականի փետրվարին Սանկտ Պետերբուրգում Ա. Ռայկինի անվան էստրադային թատրոնում տեղի է ունեցել երգչուհու առաջին սոլո ալբոմի շնորհանդեսը։ 2015 թվականի մայիսին մասնակցել է Սանկտ Պետերբուրգի Դվորցովա հրապարակում կազմակերպված տոնական համերգին, որը նվիրված է եղել «Հաղթանակի 70-ամյակին»։ 2015 թվականին Ելենա Վաենգայի հետ զուգերգ է ձայնագրել ժողովրդական «А кто двару» երգը, որը ներառվել է «New» ալբոմում։ 2015 թվականի վերջին ալբոմը հայտնվել է ռուսական հիթ-շքերթների թոփ-10-ում։

2015 թվականին մասնակցել է «Գլխավոր բեմ» հեռուստատեսային մրցույթին (երկրորդ եթերաշրջան), դուրս եկել եզրափակիչ, սուպերեզրափակիչ, մասնակցել է Կրեմլի պետական պալատում (2015 թվականի դեկտեմբերի 21ճին) կայացած եզրափակիչ գալա համերգին։

Ստեղծագործության գնահատում խմբագրել

Երաժշտական իրադարձությունները լուսաբանող մամուլը Ալյոնա Պետրովսկայային անվանում է Լիդիա Ռուսլանովայի, Մարիա Մորդասովայի և Աննա Գերմանի էստրադային ավանդույթների շարունակող, նրան համարում է ռուս ժողովրդական երգչուհի Լյուդմիլա Զիկինայի «ուղիղ ժառանգորդ», գրում է, որ նա «ժառանգել է երգեցողության անգնահատելի, անկեղծ, թափանցող ժողովրդական ձևը, գլխավորի մասին պարզ խոսքերով ասելու ունակություն, ինչը պոկում է հանդիսատեսի հոգին…»:

Երաժշտական փորձագետ և քննադատ Ալեքսեյ Մաժաևը կարծում է, որ Ալյոնան մասնագիտորեն տիրապետում է ավանդական «ժողովրդական» երգեցողության ձևին և միաժանակ փորձեր է կատարում ժողովրդական երգի ոճաբանության ընդլայնման հետ՝ համարելով, որ այն պետք է երգել ոչ այնպես, ինչպես 16-րդ դարում, բայց դրանք անցկացնում է շատ խնամքով՝ թույլ չտալով կտրուկ, ավանգարդային կամ այլընտրանքային քննարկումներ[փա՞ստ]։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

[1] [2] [3] [4] [5] [6] [7] [8] [9] [10] [11] [12] [13] [14] [15] [16] [17] [18] [19] [20] [21] [22] [23] [24] [25] [26] [27] [28] [29] [30] [31] [32] [33] [34] [35]

Արտաքին հղումներ խմբագրել

  • Черенцова К. — статья (2011 թ․ հունիսի 17). ««Песня между прошлым и будущим»» (PDF). Газета ОАО «МЗ «Арсенал» и ФГУП «КБ «Арсенал». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  • Сенин А. — запись телепередачи (2011). «Передача «Интересные люди»». Телеканал 100 ТВ. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  • Самойлова Е. — запись телепередачи (2011 թ․ հունիսի 5). «Программа «Форум»». Телеканал — «ВОТ!». Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  • Орловский Н. — запись радиопередачи (2012 թ․ սեպտեմբերի 20). «Передача «Интересные люди»». Питер FM (радиостанция). Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  •   «Музыка для души. Знакомство с новыми именами» Телеканал — «LIFE 78» (3 марта 2016) — запись телепрограммы.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալյոնա Պետրովսկայա» հոդվածին։
  1. «Алёна Петровская». Международный Фестиваль военно-патриотической песни «Наши песни Войны и Победы» — статья. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  2. Мажаев А. И. — Рецензия (2016 թ․ մարտի 23). «Алёна Петровская: фолк и современность». InterMedia. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  3. «Алёна Петровская: «Мой жанр — тонкая эстрада»». «Издательский дом «Аргументы неделi» — Рецензия. 2013 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  4. «Коллектив Елены Ваенги». vaenga.ru. 2009 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  5. Мажаев А. И. — Рецензия на диск (2016 թ․ փետրվարի 18). «Алёна Петровская — «Васильковая канва»». InterMedia. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  6. «Елена Ваенга-официальный канал». YouTube — Официальный канал Елены Ваенги — поиск по запросу «Алёна Петровская». Արխիվացված է "Алёна+Петровская" օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  7. Садчиков М. — Статья про концерт (2013 թ․ սեպտեմբերի 26). «Сlassiс Ваенга в «Маленьком северном раю»». Вечерняя Москва. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  8. Чепурина А. — статья про концерт (2010 թ․ հուլիսի 9). «Елена Ваенга разрекламировала своих бэк-вокалисток». InterMedia. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  9. Садчиков М., Никитина А. — статья про концерт (2012 թ․ նոյեմբերի 20). «Елена Ваенга. Первый концерт для сына с оркестром». Вечерняя Москва. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  10. Садчиков М., Никитина А. — статья про концерт (2013 թ․ օգոստոսի 1). «Ваенга в Питере качала зал на летних волнах bossa nova». Вечерняя Москва. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  11. Антонов М. В Витебске собрались «некапризные» звезды // Вечерний Петербург : газета. — 2012. Архивировано из первоисточника 12 Մայիսի 2015.
  12. Знаменская Е. — статья про "Разгуляй" (2012). ««Разгуляй» ушел в эскапизм? Скатертью дорога! Наблюдения зрителя-невидимки, разгулявшегося в Москве и Санкт-Петербурге». OnAir.Ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  13. «Алёна Петровская и Елена Ваенга!». Городовой.спб.ру — Анонс сольного концерта. 2011 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  14. «Концет Алены Петровской в Театре Эстрады». Городовой.спб.ру — Про сольные концерты. 2012 թ․ օգոստոսի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  15. Гераськина Е. (2013 թ․ հուլիսի 13). «Концерт союзного государства прошёл в Витебске под эгидой "Поляна дружбы"». InterMedia. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  16. «Славянский базар в Витебске 2013. Программа». Народные новости Витебска. 2013 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  17. «Концерт к 100-летию со дня рождения Марка Фрадкина состоялся на «Славянском базаре»». InterMedia — Статья про концерт. 2014 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  18. «XXIV Международный конкурс исполнителей эстрадной песни «ВИТЕБСК–2015». Финал. День второй: «ФЕСТИВАЛЬНЫЙ ХИТ»». Международный фестиваль искусств «Славянский базар в Витебске». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 25-ին.
  19. «"Славянский базар в Витебске — 2015"». Белтелерадиокомпания — Анонс телетрансляций. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  20. Лепихова Ю. (2016 թ․ հուլիսի 18). «Очередь за счастьем». «Славянский базар». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
  21. Кузьменко Т. (2016 թ․ հուլիսի 16). «Сцена собрала друзей». «Славянский базар». Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.(չաշխատող հղում)
  22. «Итоги конкурсов романса и песни». «Belcanto.ru» — Статья о конкурсе. 2014 թ․ ապրիլի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  23. «Алёна Петровская на Питер.Фм». piter.fm — Счетчик ротаций на Питер.Фм. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  24. «Алёна Петровская на Москва.Фм». moskva.fm — Счетчик ротаций на Москва.Фм. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  25. «Список DVD фонда "Петербургский романс"». фонд "Петербургский романс". Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  26. Шептун С. (2012 թ․ հոկտեմբերի 16). «Новая песня для Эдиты Пьехи». Газета «Свет маяков». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.
  27. Апина А. — Запись программы (2013 թ․ դեկտեմբերի 25). «Интерпесня года-2013. Новогодний хит-парад победителей проекта». радио „Комсомольская правда“. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  28. Апина А. — Запись программы (2013 թ․ նոյեմբերի 27). «Выбираем лучшую песню ноября в «Интернационале»!». радио „Комсомольская правда“. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  29. Ургант И. А. — Запись программы (2013-12). «Вечерний Ургант». Первый канал ТВ. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  30. «Дворцовая площадь сегодня станет "Площадью воинской славы"». Городской информационный портал «ГОРОД +» — заметка о концерте. 2015 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  31. «Официальные чарты российского iTunes за 49-ю неделю 2015». Lenta.ru. 2015 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  32. «Чарты, рейтинги, хит-парады». InterMedia. 2015 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  33. «Искусство не требует жертв». Журнал "FREE ТАЙМ" — Интервью. 2016 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  34. «В Кремле состоялся финал шоу «Главная сцена»». Журнал Андрея Малахова Starhit.ru — статья про концерт. 2015 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  35. Садчиков М. — статья про концерт (2013 թ․ փետրվարի 1). «К Елене Ваенге в Питер приехали полтысячи поклонников из Москвы». Вечерняя Москва. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.